Ազգային խայտառակություն

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

Սեպտեմբերի 14, 2017
ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

Ոչ ոք չի մոռացել ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորհրդարանական ընտրությունների օրերին: Այն ժամանակ մի ձայնագրություն շրջանառվեց, որով բացահայտվում էր, թե Արտակն ու իր ընկերները ինչպես են ձայներ հավաքում և ինչ պատիժներ ու խրախուսանքներ են սահմանում իրենց օգտին աշխատելու համար:


Սկանդալն այնքան մեծ էր, որ դրա արձագանքները հաշվի առնելով` դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց: Նույնիսկ օտարերկրացի դիվանագետներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները հարկ համարեցին դրա առիթով արտահայտվել: Այնպես որ, մատների արանքից նայել մի տեսակ չէր ստացվում: Եղան նույնիսկ լավատեսներ, ովքեր ենթադրում էին, թե իշխանությունները Արտակ Սարգսյանին կզոհաբերեն հանուն ընտրությունների դրական վարկի: Բայց պարզվեց, որ նրանք սխալվում են:


Օրերս հայտնի դարձավ, որ ՍԱՍ-ի Արտակի գործը կարճվել է «հանցակազմի բացակայության պատճառով»: Այսինքն, ոչ մի անօրինական բան էլ տեղի չի ունեցել, և ընտրություններ ասվածը հենց այդ ոճով ու մեթոդներով էլ պետք է անցկասցնել: Մյուս կողմից էլ` ինչու դատարկ բանի համար նեղացնել այնպիսի մեկին, ինչպիսին Արտակ Սարգսյանն է: Հարազատ կուսակցության համար, նա, ինչպես ասում են, օգտակար կաթնասուն է, ձայներ է ապահովում, առանձին ծառայություններ է մատուցում, դեմ չի գնում կուսակցական գծին: Մի խոսքով, իդեալական տեսակ: Եվ հետո, հիմա ո՞վ պիտի ասի, թե Արտակն ընտրակեղծարար է: Ընդդիմությո՞ւնը: Բայց չէ՞ որ նույն ընդդիմադիրներն արդեն ի լուր աշխարհի հայտարարել են, որ ընդունում են ընտրությունների արդյունքները և դրանք համարում են լեգիտիմ: Իսկ եթե նրանք այդ կարծիքին են, ուրեմն, ՍԱՍ-ի Արտակն էլ ամենաօրինապաշտ քաղաքացին և ընտրողն է:







Դիտումների քանակ 62523


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

Հունիսի 5, 2018


Ներկա իրավիճակում ամենադժվարը թերևս ՀՀԿ-ական թևի գործարար շերտի վիճակն է: Ի՞նչ պիտի անեն սրանք: Կամ պիտի շարունակեն հավատարիմ մ...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

Մայիսի 26, 2017


Հրապարակվեցին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների վերջնական ցուցակները: Պատկերը բավական տպավորիչ է, և նրանցից յուր...

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ապրիլի 15, 2017


Հայաստանյան մամուլը ողողված է ՍԱՍ-ի Արտակի մասին սկանդալային բացահայտումներով: Հրապարակված է մի ձայնագրություն, որտեղից ակնհայտ...

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Ապրիլի 14, 2017


Երկու օր է` երկրի, համացանցի, լրատվամիջոցների և նույնիսկ իրավապահների ուշադրությունը սևեռված է «Hayastan24» կայքի կողմից հրապար...

«ՍԱՍ» սուպերմարկետը` ընտրական բաղադրիչ

«ՍԱՍ» սուպերմարկետը` ընտրական բաղադրիչ

Հունվարի 19, 2017


Եթե նորագույն տեխնոլոգիաներն ու գիտության վերջին ձեռքբերումները կարելի է ներմուծել ընտրական գործընթացներում, ապա ի՞նչն է խանգար...

Կուզե՞ս մանդատս նվեր տամ քեզ

Կուզե՞ս մանդատս նվեր տամ քեզ

Սեպտեմբերի 16, 2015


Նախագահը վերջերս անդրադարձավ ճանապարհատրանսպորտային խնդիրներին, մասնավորապես, խոսք գնաց այն պաշտոնյաների մասին, ովքեր չարաշահու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ