Միջազգային խայտառակություն

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Սեպտեմբերի 14, 2017
Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

 

Հայաստանի ենթադրվող մասնակցությունը Սիրիայի տարածքի ականազերծմանը, որտեղ արդեն հինգերորդ տարին արյունահեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, կարող է նոր մակարդակի բարձրացնել Երևանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցությունը։


Հայաստանի, ինչպես նաև Սերբիայի՝ սույն ձևաչափին միանալու պատրաստակամության մասին օգոստոսի վերջին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Ալեքսանդր Նովիկովը։ Նրա խոսքերով՝ համապատասխան դիմումներ են ուղղվել Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին։ «Պատրաստ են իրենց ստորաբաժանումներն ուղարկել Հայաստանը և Սերբիան, մշակվում է նաև չինական սակրավորներին ընդգրկելու հնարավորությունը»,- այն ժամանակ «Բանակ-2017» համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Նովիկովը։

 

Հայկական ԶԼՄ-ներից մեկի խնդրանքով մեկնաբանելով Նովիկովի հայտարարությունը՝ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանն ասել է հետևյալը. «Երբ որոշումը կայացվի և բոլոր հարցերը ճշտվեն, այդ ժամանակ էլ հասարակությանը կտեղեկացվի ընդունված կարգով»։

 

Ինչպես նշվում է Dalma News–ի հոդվածում, ավելի ուշ նախաձեռնությանն արձագանքել են նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Պարբերականի հարցին ի պատասխան այստեղ նշել են, որ դեռևս անցած տարի գերատեսչությունը ռուսաստանցի գործընկերների հետ աշխատանքային քննարկումներ է անցկացրել Սիրիայի ականազերծման գծով հումանիտար աշխատանքներին մասնակցության հեռանկարների մասին։

 

«Այդ քննարկումների շրջանակներում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել, նման նախաձեռնության վերջնական իրագործման, Սիրիայի կառավարության համաձայնության և միջազգային իրավական բոլոր ընթացակարգերի պահպանման պարագայում, դիտարկել իր ստորաբաժանման մասնակցության հնարավորությունը Սիրիայի այն շրջանների ականազերծման հումանիտար առաքելությանը, որտեղ վարվում են ռազմական գործողություններ։ Որևէ տեղեկություն կոալիցիայի ձևավորման, նրա կազմի և առավել ևս՝ ծավալման ժամանակացույցի մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկա պահին չի տիրապետում»,- ասել են գերատեսչությունում։


Չնայած գործողության ժամկետների, Հայաստանի մասնակցության մասշտաբների մասին որևէ տեղեկության բացակայությանը, նրա պատրաստակամությունը՝ մասնակցել Սիրիայում պատերազմի հետևանքների վերացմանը միանգամայն բացատրելի է։ Սիրիայում նախկինի պես հազարավոր հայեր են մնում, ովքեր ապրել են արյունալի սպանդի բոլոր սարսափները։

 

Հատկանշական է, որ դեռևս հունիսի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր չէ առաջիկայում զորքեր ուղարկել Սիրիա։ Սակայն, հայ նախարարի խոսքերով, Երևանը պատրաստ է մասնակցել հումանիտար ծրագրերին։

 

Չնայած հայկական մեծ համայնքի առկայությանը, անդրկովկասյան հանրապետությունն այս բոլոր տարիներին ձեռնպահ էր մնում սիրիական ճգնաժամին որևէ միջամտությունից։ Այսպես, հայաբնակ սիրիական Քեսապ քաղաքի համար մղվող մարտերի թեժ պահին՝ 2014թ. մարտին, երբ Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների ճնշման տակ բնակչությունը փութով լքում էր քաղաքը, հայկական հասարակական-քաղաքական շրջանակներում առաջարկություններ հնչեցին այնտեղ ուղարկել խաղաղարար զորակազմ։ Բայց պաշտոնական Երևանն այն ժամանակ սահմանափակվեց լոկ բանավոր հայտարարություններով՝ «ահաբեկչության դեմ պայքարի համար ջանքերի համախմբման անհրաժեշտության» տիպի։ Միակ գործնական քայլը դարձավ հայ պատգամավորների խմբի այցը Դամասկոս, որոնց անգամ ընդունեց ինքը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ նրանց տեղում ներկայացնելով իրավիճակը։

Անցած տարիների այսօրինակ պասիվության համատեքստում ռուսական նախաձեռնությանը միանալու այսօրվա որոշումը բավական խելամիտ և անհրաժեշտ քայլ է։


Միևնույն ժամանակ, եթե սիրիական հարցում հայկական պետությունը միայն հիմա է վճռել ինչ-որ գործնական քայլերի դիմել, ապա Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ խաղաղարար առաքելություններում Երևանը մասնակցում է 2008-ից և 2010-ից համապատասխանաբար։ Ոչ մեծ հայկական զորակազմը մասնակցում է նաև խաղաղարար գործողության Լիբանանում՝ ՄԱԿ հովանու ներքո, ևս մեկ զինծառայող ուղարկել են... Մալի։ Խաղաղարարների թիվը սովորաբար չի ազդարարվում, բայց հայտնի է, որ Կոսովոյում և Լիբանանում գտնվում է ընդհանուր թվով մոտ 30 հայ զինծառայող, ևս 120 մարդ ծառայում է Աֆղանստանում։


Մի ինչ-որ պարադոքս է ստացվում։ Այն ժամանակ, երբ Հայաստանն օգնում է արևմտյան «գործընկերներին»՝ պայքարել թալիբների դեմ հեռավոր Աֆղանստանում, Սիրիայում ահաբեկիչները ոչնչացնում են հայ բնակչությունը, պայթեցնում նրանց դպրոցները, եկեղեցիներն ու տները։ Եվ հազիվ թե որևէ մեկն իշխանության բարձրագույն օղակներում ի զորու լինի ըմբռնելի պատասխան տալ այն հարցին, թե ինչու է սիրիահայերի գլխին կախված սպառնալիքն անտեսվում, իսկ ուրիշների, այս պարագայում՝ ամերիկյան շահերի պաշտպանությունը Կենտրոնական Ասիայում դառնում գերակա։

 

Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ Սիրիայի ապակայունացման և Աֆղանստանում «խաղաղարար գործողության» թիկունքին կանգնած են նույն ուժերը։ Դժվար չէ հասկանալ, թե Երևանի համար արևմտյան մայրաքաղաքներում ինչ կտրական և անախորժ արձագանք կառաջացներ հայկական կողմի փոքր-ինչ առարկայական մասնակցությունն Արևմուտքի կողմից Սիրիայում սանձազերծված պատերազմի հետևանքների վերացմանը։ Հասկանալի է՝ Հայաստանի և այդ նույն Ռուսաստանի ռազմա-դիվանագիտական և քաղաքական պոտենցիալներն անհամատեղելի են, և դրա համար էլ անդրկովկասյան հանրապետությունը շատ ավելի խոցելի է և զգայուն Վաշինգտոնից հնչող սպառնալից կոչերի հանդեպ։


Բայց միևնույն ժամանակ, սիրիական պատերազմին հայկական զորքերի ներքաշման անգամ հիփոթետիկ գաղափարը հիստերիա է առաջացնում մի շարք ԶԼՄ-ներում, որոնք ֆինանսավորվում են ամերիկյան և եվրոպական հիմնադրամների կողմից։ Այսպես, 1in.am պորտալը, որը Հայաստանում հակառուսական քարոզչության խոսափողներից մեկն է, Սիրիայի ականազերծմանը մասնակցության հարցի առնչությամբ գրում է. «Հայաստանը պետք է հնարավորինս զերծ մնա միջազգային այն գործողություններից, որոնք կարող են մեր ԶՈւ-ում մարդկային կորուստների պատճառ դառնալ։ Առանց այդ էլ հյուծիչ ղարաբաղյան պատերազմը ուժասպառ է անում մեր հասարակությունը և մեր բանակը։ Հայաստանի հավանական մասնակցությունը Սիրիայում ռուսաստանյան գործողությանը ահաբեկչության համար թիրախ կդարձնի ոչ միայն Հայաստանը, այլ նաև մեր համայնքները Մերձավոր Արևելքում։ Եվ վերջապես, միջազգային գործընթացները տանում են դեպի ռուսական կայսրության փլուզում։ Հայաստանն այս իրավիճակում պետք է առավելագույն ճկուն արտաքին քաղաքականություն վարի, որպեսզի չմնա ավերակների տակ»։

 

1in.am-ի տրամաբանությամբ՝ հայ խաղաղարարներն Աֆղանստանում, որտեղ թալիբները գրեթե ամեն օր ՆԱՏՕ զինվորների են պայթեցնում, և որտեղ հարևան Վրաստանն արդեն 30 զինծառայող է կորցրել, լրիվ անվտանգության մեջ են, իսկ Սիրիայում վտանգում են իրենց՝ հայտնվելու իսլամականների հարվածների տակ։

 

Էլ ավելի զվարճալի է թվում նաև Մերձավոր Արևելքի հայ համայնքներին սպառնալիքի մասին պնդումը։ Անհասկանալի է, թե ինչ սպառնալիքի մասին կարող է խոսք լինել այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի հայկական խոշոր համայնքներից մեկը՝ սիրիականը, քաղաքացիական պատերազմի հետևանքով հայտնվել է գրեթե վերացման շեմին։ Եվ ռուսական առաջարկությունը, այլ խնդիրների թվում, կոչված է նաև կանգնեցնելու Սիրիայի հայաթափման գործընթացը։

 

Ինչ վերաբերում է «ռուսական կայսրության փլուզմանն» ու «ավերակներին», ապա, ի մեծ դժբախտություն 1in.am-ի հեղինակի, Հայաստանը ցանկացած պարագայում Ռուսաստանի հետ դաշինքի մեջ «ավերակների» տակ չի մնա, և այնուամենայնիվ, ստիպված է լինելու մաքրել սիրիական ավերակները, որոնք այդպիսին են դարձել ամերիկացիների ու նրանց մերձավորարևելյան արբանյակների թեթև ձեռքով։


Աղբյուրը՝ EurAsia Daily 

 






Դիտումների քանակ 36024


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

«Գրանդ Տոբակո»-ի հակաահաբեկչական պայքարը

«Գրանդ Տոբակո»-ի հակաահաբեկչական պայքարը

Հունվարի 11, 2017


Հայ ծխախոտագործներն անցնող տարում դժգոհելու առիթ կարծես թե չէին ունեցել: Արտահանման ծավալներն աննախադեպ աճ էին գրանցել: Եվ ստաց...

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Դեկտեմբերի 11, 2016


Եթե Պալմիրան իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ...

Քերին գթասիրտ մարդասպան է

Քերին գթասիրտ մարդասպան է

Դեկտեմբերի 10, 2016


Այսօր Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել են 28 խաղաղ ք...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Հոկտեմբերի 24, 2016


Ռուսաստանի Զինված ուժերի և սիրիական կառավարական բանակի հայտարարած հումանիտար դադարը Հալեպում «լիցքաթափման» չհանգեցրեց. բոլոր կո...

Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը գալիք աշխարհաքաղաքական աղետների համատեքստում

Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը գալիք աշխարհաքաղաքական աղետների համատեքստում

Հոկտեմբերի 20, 2016


Այս հոդվածը մտահղացվել և գրեթե պատրաստ էր հրապարակման «Ազգային գաղափարի» մարտյան համարում, անմիջապես այն բանից հետո, երբ արևմտյ...

Քադաֆիի սպանության տարելիցի առիթով

Քադաֆիի սպանության տարելիցի առիթով

Հոկտեմբերի 20, 2016


Ուղիղ հինգ տարի առաջ սպանվեց Մուամար Քադաֆին, ինչից հետո Արևմուտքը հապճեպ հայտարարեց լիբիական պատերազմի ավարտի մասին։ Հիմա այդ ...

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

Հոկտեմբերի 1, 2016


ԱՄՆ-ը կարծում է, թե Հալեպի վերադարձը կառավարական զորքերի վերահսկողության ներքո կուժեղացնի ահաբեկիչների դիրքերը, ճեպազրույցում լ...

Սիրիայում ամերիկյան «հպատակները» երեխաների են գլխատում

Սիրիայում ամերիկյան «հպատակները» երեխաների են գլխատում

Հուլիսի 20, 2016
3

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է «Նուրեդդին Ազ-Զինկի» խմբավորման զինյալների կողմից Հալեպի նահանգում 11-ամյա տղայի մահապատժի մասին. գե...

Ինչպես Սիրիան փրկել Հասմիկ Պողոսյանից

Ինչպես Սիրիան փրկել Հասմիկ Պողոսյանից

Մայիսի 23, 2016


Հայաստանի քաղաքացիները մի կերպ կուլ գնացին մեր երկրի ու Մադագասկարի միջև այն ամուր կապերի ամրապնդմանը, որի նախաձեռնությունը պատ...

Էրդողանը դիմում է ստորության

Էրդողանը դիմում է ստորության

Մարտի 6, 2016
1

Հիմա միայն իրավիճակի առաջիկա զարգացումը ցույց կտա, թե որքանով են գործուն եղել անվտանգության և Ռուսաստանից փրկության երաշխիքները...

Ամերիկացիները կխափանեն և թույլ չեն տա հրադադարը Սիրիայում

Ամերիկացիները կխափանեն և թույլ չեն տա հրադադարը Սիրիայում

Փետրվարի 28, 2016


Վաշինգտոնի համար չափազանց հետաքրքիր է չափել Պուտինի նյարդերի դիմացկունությունը, ստուգել նրա կամքն ու վճռականությունը։ Այդ նպատա...

Էրդողանը լրջորեն պատրաստվում է ինքնասպանության

Էրդողանը լրջորեն պատրաստվում է ինքնասպանության

Փետրվարի 21, 2016
1

Կոնֆլիկտի լայնածավալ թեժացման և ռուս-թուրքական լայնածավալ պատերազմի վերաճման դեպքում հնարավոր են սցենարներ՝ Հայաստանի միջով «եր...

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Հունվարի 23, 2016
1

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սիրիայի հակամարտությանը ռազմական լուծում տալու պատրաստակամության մասին, եթե քաղաքական լո...

Մենք խափանում ենք նրանց բիզնեսը

Մենք խափանում ենք նրանց բիզնեսը

Դեկտեմբերի 3, 2015


Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանը ողջ աշխարհին հայտարարում է, թե Թուրքիայի և Սիրիայի սահմանը հատող ոչ մի նավթի մասին էլ...

Էրդողանի լկտիությունը դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից

Էրդողանի լկտիությունը դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից

Նոյեմբերի 27, 2015


Թուրքական ռազմական օդուժը, ինչպեսև պետք էր սպասել, ռուսական Սու-24-ի խոցման հետ կապված միջադեպից հետո դադարեցրել է թռիչքները Սի...

Էրդողանը կատաղության նոպայի մեջ է

Էրդողանը կատաղության նոպայի մեջ է

Նոյեմբերի 26, 2015


Ռեջեփ Թայիփ Էրդողանը դերի մեջ է մտել, տեղեկացնում է РИА «Новости»-ն Թուրքիայի նախագահի կատաղության նոպայի մասին, որը ոչ մի կերպ...

Թուրքական հեռուստատեսություն. Օբաման անձամբ է հրահանգել վերացնել Սու-24-ը

Թուրքական հեռուստատեսություն. Օբաման անձամբ է հրահանգել վերացնել Սու-24-ը

Նոյեմբերի 26, 2015


Անցած օրը գրեթե լիովին պարզություն մտցրեց սիրիական երկնքում ռուսական ռմբակոծչի դեմ Թուրքիայի ագրեսիայի հետ կապված իրավիճակում, ...

Լավրով. գրոհը Су-24-ի վրա սադրանք է

Լավրով. գրոհը Су-24-ի վրա սադրանք է

Նոյեմբերի 25, 2015


Այսօր Մոսկվայում, մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը թուրքական ՌՕՈւ գրոհը ռուսական Су-24-ի վրա անվանել է պլ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ