Սովորական խայտառակություն

Արծրունը Յոլչյանի տնվորը չէ

Սեպտեմբերի 15, 2017
Արծրունը Յոլչյանի տնվորը չէ

Մեկ-երկու օր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր ՀՀ Պն թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի մասին: Ասվում էր, որ ՊՆ մատակարարների ստվերային հոսքերը վերահսկող Յոլչյանը իր տնտեսած գումարներով մի կերպ Հյուսիսային պողոտայում 750 մ/ք բնակարան է գնել 3.5 միլիոն դոլարով, հետո, երբ պարզել է, որ վերելակը իր հարկ նախագծով չի բարձրանում,կառուցապատողին 60.000 դոլար է վճարել, որպեսզի վերելակը ներքևից բարձրանա մինչև նրա բնակարան:

 

Ճիշտ է սա, թե կեղծիք` դժվար է ասել, թեև Հայաստանում նման պատմությունները բոլորովին էլ անհնարինության ժանրից չեն: Ամեն դեպքում, դա հաստատելու կամ հերքելու հոգսը բացառապես գեներալինն էր: Իր տունն է, իր փողերն են, իր հեղինակությունն է, թող պաշտպանի բոլոր թույլատրելի միջոցներով:


Սակայն կատարվեց ուրիշ բան: Նրա փոխարեն հրապարակ իջավ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և հայտարարեց, որ այս ամբողջ պատմությունը բացարձակ զրպարտություն է: «Դա ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև շատ գռեհիկ սուտ է, քանի որ անգամ առաջին դիտարկմամբ կարելի է ասել, որ նման արժողությամբ տներ Հայաստանում ընդհանրապես չեն լինում, այդ գնի վերանորոգում չի լինում»,-ասաց նա ու հավելեց, որ Նորայր Յոլչյանն ընդհանրապես Հյուսիսային պողոտայում տուն չունի:


Եթե հիշողությունը մեզ չի դավաճանում, նույն Արծրուն Հովհաննիսյանը ժամանակին նույն հետևողականությամբ հանրությանը փորձում էր համոզել, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ոչ միայն շքեղ առանձնատուն չունի, այլև վարձով է ապրում ու հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Սակայն Հովհաննիսյանի խոսքի արժեքն այս անգամ մի կողմ թողնենք և փորձենք այլ բան հասկանալ: Այդ ո՞ր օրից և ի՞նչ օրենքով է պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակը միջամտում կենցաղային բնույթի հարցերին, որը բանակին առնչվում է միայն այն չափով, որ տվյալ անձը աշխատում և թալանում է այդ համակարգում: Արծրունը Յոլչյանի անձնական փաստաբա՞նն է, նրա շահերի պաշտպա՞նն է: Կամ Հովհաննիսյանն Արծրունը որտեղի՞ց գիտի, թե գեներալն ինչքան փող ունի, ինչ է առնում-ծախում և որքան է դրա դիմաց վճարում: Մամլո խոսնակը նաև ֆինանսական գործակա՞լն է:


Ահա այս անպատասխան հարցերը, որոնք մեծ հաշվով միշտ էլ պատասխան ունեն, մեզ պիտի անհանգստացնեն ոչ թե այն բանի համար, որ խիստ մտահոգ ենք Յոլչյանի ու Արծրունի ճակատագրով, այլ որովհետև չի կարելի պետական կառույցն օգտագործել առանձին անհատների շահերի համար և այն էլ` տնայնագործական եղանակներով:

 







Դիտումների քանակ 27461


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Մարտի 22, 2018


ԵրիտՀՀԿ-ական պատգամավորների տարորոշիչ գծերից մեկն էլ հատուկ հնարավորություններով օժտված խոշորացույցների միջից աշխարհին նայելու ...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ադրբեջանական հեքիաթ Արծրունի համար

Ադրբեջանական հեքիաթ Արծրունի համար

Մայիսի 15, 2017


Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն օրվա երկրորդ կեսին մի հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե իրենցհաջողվել է ոչնչացնել հայկական ...

Ալամ աշխարհի հավաստի Արծրուն Հովհաննիսյանը

Ալամ աշխարհի հավաստի Արծրուն Հովհաննիսյանը

Դեկտեմբերի 1, 2016


Այսօր՝ օրվա երկրորդ կեսից սոցիալական ցանցերում սկսեցին մեկը մյուսի ետևից գրառումներ հայտնվել, որ սահմանին իրավիճակը կտրուկ լարվ...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Արծրունը՝ օլիգարխիկ բանակի հրամանատար

Արծրունը՝ օլիգարխիկ բանակի հրամանատար

Մայիսի 23, 2016


Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների, «Մարտական ակումբի»...

Անցան Սասունցի Դավթի և եկան Ցռան Վերգոյի ժամանակները

Անցան Սասունցի Դավթի և եկան Ցռան Վերգոյի ժամանակները

Մայիսի 20, 2016
1

Օրերս մամուլում սկսվեց շրջանառվել, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մի աննախադեպ հերոսական քայլ է արել՝ ապրիլի 2-ին ...

Հայկազ Բաղմանյան. Ականջ+ ոտք +գլուխ= 8 հատ ՈւԱԶ

Հայկազ Բաղմանյան. Ականջ+ ոտք +գլուխ= 8 հատ ՈւԱԶ

Մայիսի 19, 2016
1

Ըստ շրջանառվող լուրերի` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ու...

Հայոց բանակը, Արմենչիկը և Երևանի վերնիսաժը

Հայոց բանակը, Արմենչիկը և Երևանի վերնիսաժը

Մայիսի 18, 2016


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը տեղադրել է լուսանկար, որտեղ պ...

Տղան բոլորովին իրեն կորցրել է

Տղան բոլորովին իրեն կորցրել է

Մայիսի 3, 2016
11

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին «զվյոզդը» տարել է: Պատերազմական օրերին մի քանի օր հանրության ուշադրո...

ՊՆ-ն պարտվեց սոցցանցի մարտադաշտում

ՊՆ-ն պարտվեց սոցցանցի մարտադաշտում

Ապրիլի 30, 2016
2

Միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակներին առաջին գիծ ուղարկելու շուրջ խոսակցություններն ու դժգոհությունները չեն հանդարտվ...

Դասալիքները բարձր ճնշում կունենան

Դասալիքները բարձր ճնշում կունենան

Ապրիլի 26, 2016


Այսօր Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսություն էր կարդում ՀՀ պաշտպ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ