Սովորական խայտառակություն

«Ելքի» մուտքը արգելված է

Սեպտեմբերի 18, 2017
«Ելքի» մուտքը արգելված է

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 1500 հրավիրյալ աշխարհի 70 երկրներից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, հոգևորականներ, կուսակցական գործիչներ, մտավորականներ: Եվ անմիջապես շատերի աչքից չվրիպեց, որ համաժողովի դահլիճում բացակայում են «Ելք» դաշինքի ներկայացուցիչները: Սկզբում ոմանք նույնիսկ մտածեցին, թե «Ելքն» իր սովորության համաձայն բոյկոտում է հերթական միջոցառումը: Բայց հետո հայտնի դարձավ այն, ինչն ավելի վատ է, քան բոյկոտը:

 

Պարզվեց, որ կազմակերպիչները պարզապես չեն հրավիրել «Ելքին»: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն շտապեց հայտարարել, որ իշխանությունները համաժողովին չեն հրավիրել իրենց դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի՝ այդպիսով խուսափելով տարբերվող կարծիքներից:


«Փոխադարձ վստահության և միության անվան տակ ծպտվելով` Հայաստանի ապաշնորհ իշխանություններն այս համաժողովին չեն հրավիրել «Ելք» դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի, այն դեպքում, որ համաժողովին քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական և այլ մարտահրավերների շուրջ: Կհարցնեք` ինչու չեն հրավիրել. որովհետև մեր իշխանությունները սարսափում են տարբերվող կարծիքներից ու այլընտրանքային մոտեցումներից»,- ասաց Մարուքյանը:


Սա այն դեպքն է, երբ Մարուքյանի հետ չհամաձայնել չի կարելի: Իսկապես, սա իշխանությունների կոպիտ սխալն է, իր դրսևորման ձևի մեջ` անտակտ ու անշրջահայաց, որն այս դեպքում անպայման կունենա բացասական արձագանքներ: Ազգային համախմբվածության, տարբերվող կարծիքները մեկտեղելու, բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր դաշտ բերելու մասին ելույթներն ու կոչերը հիմա մեկ վրիպումի պատճառով դառնալու են անարժեք, դատարկ պոռոտախոսություն: Մինչդեռ մի փոքր խելքի առկայությունը կարող էր իրավիճակը շտկել ու պահպանել տարրական բարոյականությունը: Բայց որտե՞ղ գտնել այդ փոքր խելքը:






Դիտումների քանակ 38484


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Նեղացածների «համագործակցությունը»

Նեղացածների «համագործակցությունը»

Հունվարի 9, 2018


«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվում: Այն, ինչ առաջարկում է «Ելքը», «Ծառուկյանը» մերժո...

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Հունվարի 8, 2018


Հայաստանում ով ասես, որ չի խոսում հեղափոխություն իրականացնելու մասին, բայց հեղափոխությունն այդպես էլ չկա ու չկա: Բավական է մի փ...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Դեկտեմբերի 27, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը «Ծառուկյան» դաշինքին առաջարկեց նախագահական ընտրություններում պաշտպանել իր առաջադրած թեկնածուի...

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

Դեկտեմբերի 22, 2017


Չարաճճի երեխաներին սաստելու համար մեծերը հաճախ են նրանց սպառնում կախարդներով, բոբոներով, հրեշներով կամ էլ մեշոկ պապիի գոյությամ...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովն այսօր վերջնականապես գլորվեց մինչև անլրջության խորխորատները` իր թիկունքում թողնելով ամենագորշ խորհրդարան լինելու ...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

Դեկտեմբերի 19, 2017


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց թեկնածուն լինելու է պատգամավոր Արտակ Զեյ...

Արամին լսելու զահլա չկա

Արամին լսելու զահլա չկա

Դեկտեմբերի 18, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է զգում հանդես գալու իր և գործընկերների գործողու...

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Դեկտեմբերի 18, 2017


2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհ...

Անիմաստ հարց

Անիմաստ հարց

Դեկտեմբերի 14, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքի կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվելու Արտակ Զեյնալյանը: Սա առանձին քննար...

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Դեկտեմբերի 8, 2017


Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց, որ իրենց նպատակն իշխանությանը ճնշելը չէ,...

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Ցանկություն կար, մարդ չկար

Ցանկություն կար, մարդ չկար

Նոյեմբերի 10, 2017


Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին «Ելք» դաշինքի չմասնակցելու փաստը մինչ այս որևէ բացատրություն չէր ունեցել: Զանազան ե...

Ասելիք չկար

Ասելիք չկար

Նոյեմբերի 9, 2017


Ընդունված կարգի համաձայն, Ազգային ժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակացույցով այսօր ժամը 18-ին պետք է տեղի ունենա...

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Նոյեմբերի 7, 2017


ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննության առնված հարցերը բազմաթիվ էին ու տարողունակ: Սա այ...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ