Ազգային խայտառակություն

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Սեպտեմբերի 19, 2017
Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Սոցիալական Տարոնը վտանգավոր է դառնում


Մայրաքաղաքի տարբեր անկյուններում խոշոր պաստառներ են հայտնվել հայ նշանավոր մարդկանց դիմանկարներով: Շարքը, որը կոչվում է «Հայ մեծերը», մենք արդեն անդրադարձել էինք: Ինչ խոսք, լավ է, երբ մեծարվում են արժանավորները, միայն թե նրանք, ովքեր այս ակցիան նախաձեռնել են, առանձնապես չեն փայլել իրենց խորը իմացությամբ: Օրինակ, այն դիմանկարում, որի վրա գրված է «Խրիմյան Հայրիկ», իրականում կաթողիկոսը չէ, այլ պատրիարքներից մեկը:


Բայց եթե անտեղյակությունից եկող նման վրիպումները ներելի և ուղղելի են, ապա միտումնաբար ներկայացված խեղաթյուրումները բոլորովին այլ վերաբերմունքի են արժանի: Երևանցիների զարմանքը հարուցեց այն, որ քաղաքի փողոցներում տեսան մեր «մեծերից» մեկի` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դիմանկարը: Մարգարյանի և Հովհաննես Թումանյանի հարևանությունը նույն հարթության վրա, եկեք խոստովանենք, ոչ միայն նրբանկատ չէ, այլև նույնիսկ ազնիվ էլ չէ: Բայց, կարծում ենք, դժվար չէ կռահել, թե դա ինչպես և ինչու է արված:


Նրանք, ովքեր ցանկացել են քծնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հասել են իրենց նպատակին, քանի որ Տարոնին դա անչափ հուզել ու դուր է եկել: Ճիշտ է, նա հիմա երդվում է, թե անտեղյակ է այդ նախաձեռնությունից, նույնիսկ շեշտում է, որ դա իր հետ պիտի համաձայնեցնեին, սակայն չի թաքցնում ներքին հիացմունքը: Նա վստահեցնում է, թե գովազդային վահանակները պատկանում են մասնավոր ընկերություններին, որոնք որոշում են ընդունել առանց իր հետ քննարկելու։ «Գովազդային վահանակները մասնավոր անձի են, սոցիալական գովազդի համար հարկ, տուրք չի վճարվում և մասնավորի կողմից փորձել են հայ մեծերի նկարները փակցնեն»,-ասում է Տարոն Մարգարյանը, բնականաբար, չհասկանալով, որ իր ասածին ինքն էլ չի հավատա, էլ ուր մնաց մյուսները:


Ստացվում է, որ ցանկացած մեկը, եթե նա մասնավոր է, կարող է գալ, խեղաթյուրել պատմությունը, արժեքների վերագնահատում կատարել, իր կամքը պարտադրել հազարներին, և դա պիտի դիտվի բնական, քանի որ կոչվում է սոցիալական գովազդ և վայելում է Տարոնի բարեհաճությունը:


Հետգրություն


Բախտներս բերել է, որ ամերիկյան դեսպանատնից դեռ փող չեն հատկացրել սոցիալական գովազդի ինչ-որ սիրահարներին, որոնք կփակցնեին մեր փողոցներում այլ վահանակներ, ասենք, Հիթլերի և այդ տիպի անձանց պատկերներով` «Հայ մեծերի բարեկամները» խորագրի ներքո (հայտնի է, չէ՞, որ Գարեգին Նժդեհը և բոլոր նժդեհականները, ներառյալ Տարոնի հորը, Հիթլերին հայ ժողովրդի բարեկամ էր համարում)...






Դիտումների քանակ 76113


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Հոկտեմբերի 16, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցությւնը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան...

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017


Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բու...

Մեծ հայ Շերը Երևանի բաներներում

Մեծ հայ Շերը Երևանի բաներներում

Հոկտեմբերի 4, 2017


«Հայ մեծեր» խորագիրը կրող խայտառակությանը բազմիցս անդրադարձել ենք: Եվ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ շարանի հեղինակներն անգ...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Տարոնի հագով օրենք են կարում

Տարոնի հագով օրենք են կարում

Սեպտեմբերի 29, 2017


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբեր...

Կոնյակ և Տարոն. նուրբ զգացմունքներ

Կոնյակ և Տարոն. նուրբ զգացմունքներ

Սեպտեմբերի 27, 2017


Տարոնի ու կոնյակի թեման սպառնում է դառնալ մշտական և թանկարժեք, որովհետև այսօր էլ լրատվամիջոցները գրեցին քաղաքապետի ու այդ հաճել...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն այլ բան դժվար է անվանել, քան կատարյալ խայտառակություն: Փողոցային, տղայական վիճաբանությունն...

Սերժ Թանկյանը` հայ մեծ

Սերժ Թանկյանը` հայ մեծ

Սեպտեմբերի 7, 2017


Երևանի ողջ տարածքում պաստառներ են տեղադրված` ճանաչված մարդկանց պատկերներով, որոնք ներկայացնում են որպես հայ մեծեր: Թե ով է այս ...

Վարչապետը նաև քաղաքապետ է

Վարչապետը նաև քաղաքապետ է

Սեպտեմբերի 7, 2017


Կառավարությունն այսօր կրկին նիստ էր հրավիրել: Եվ վարչապետ Կարեն Կարապետյանը հանկարծ որոշեց անդրադառնալ կիսակառույց ու անավարտ օ...

Տարոնի կրակոցը աշխարհ է ցնցում

Տարոնի կրակոցը աշխարհ է ցնցում

Սեպտեմբերի 6, 2017


Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է գտնվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս այցը զամանալիորեն զուգադիպեց Երևանի Լենին...

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Անդրանիկը մեծ հայ է և վե՞րջ

Հուլիսի 31, 2017


Երկու օր շարունակ հայաստանյան գրեթե բոլոր կայքերում տպագրվում է տարօրինակ վերնագրով մի նյութ. «Անդրանիկ Մարգարյանը մե՛ծ հայ է ո...

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Հուլիսի 28, 2017


Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերի օգտատերերի քննարկման նյութն է դարձել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատ...

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Հուլիսի 26, 2017


Գլխավորն այն է, որ Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի մեծամասնության հետ մնացել է նախաանտիկ դարաշրջանում: Այսինքն, նա այդ ժամանակներ...

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Հուլիսի 24, 2017


Ֆանատիկ հավատացյալների մոտ մի մազոխիստական արարողություն կա, երբ սրանք խարազանով հարվածում են իրենց մարմնին այնքան ժամանակ, մին...

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Հուլիսի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հեղափոխական նախաձեռնությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա աշխատակազմ...

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Հուլիսի 17, 2017


Նախընտրական շրջանը խոստումներ շռայլելու ժամանակ է: Եվ ընդամենը այդքանը: Համենայն դեպս, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այլ կե...

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Հուլիսի 13, 2017


Եթե դուք մի օր աշխատանքից տուն գաք և ձեր կինը ձեզ տեղեկացնի, որ քիչ առաջ ինքը շուրջ 80 հազար դոլար նվեր է ստացել, ձեր մտքով ինչ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ