Սովորական խայտառակություն

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Սեպտեմբերի 20, 2017
Հարսի թշով փեսուն լավություն անողները

Համայնքների խոշորացմանը դեմ էին գրեթե բոլորը` համայնքապետերից սկսած մինչև վերջին բնակիչը: Բոլորն էլ շատ լավ գիտակում էին, թե այդ խոշորացումն ինչ նպատակով է արվում ու ինչ հետևանքներ կարող է ունենալ: Բայց քանի որ մեխանիզմն արդեն գործի էր դրվել, նրանց կարծիքներին ականջ դնողներ չեղան: Իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որն իրեն համարում է այդ գաղափարի կնքահայրը, դեռ շարունակում է աջուձախ խոստումներ շռայլել` վստահեցնելով, թե արդյունքում «մենք երկրում ունենալու ենք մոտավորապես 100-ին հասնող համայնքներ, որոնք կառավարվելու են շատ օպտիմալ, ունենալու են հսկայական մարդկային կապիտալ, ֆինանսական ռեսուրսներ և տնտեսական ծրագրերի մեծ փաթեթներ»:


Ինչ խոսք, նման բան ասելուց առաջ նախ պետք է ցույց տալ, թե որտեղից են վերցվելու այդ ռեսուրսները: Բայց լոքյանիզմի էությունն էլ հենց դա է, որ պնդի ու չհիմնավորի: Այնպես որ, սրա դառը պտուղները դեռ երկար կճաշակենք: Իսկ այսօր, մարդկանց հասունացող դժգոհությունը հենց իր բնում խեղդելու համար, նրանց առաջին խայծն է նետվել: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը հայտարարել է այն մասին, որ 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն:


Եթե նշված գումարը հավասար բաժանենք համայնքների (այն էլ` խոշորացված համայնքների) վրա, ամեն մեկին մեկ միլիոնից էլ պակաս բաժին կհասնի: Իսկ նման գումարով հնարավոր է ընդամենը լուծում տալ մեկ-երկու միջին կարևորության խնդրի, մի քանի մեքենաներ ու տեխնիկական միջոցներ ձեռք բերել և վերջ: Բայց եթե հաշվի առնենք, թե այդ համայնքներում որքան խնդիրներ են կուտակվել, ապա սա ընդամենը կաթիլ է ծովի մեջ: Լոքյանի տված կաթիլներից ոչ մեկի ծարավը չի հագենա:


Մյուս կողմից էլ հանկարծ այնքան միամիտ չգտնվեք, որ մտածեք, թե այս գումարները եկող տարի պետությունն է զոհաբերելու իր քաղաքացիների բարեկեցության համար: Հիշատակված 11 միլիոնը դրսից եկող աջակցություններ են (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար): Այսինքն, եթե դրանք չլինեին, համայնքները ոչ մի կոպեկ էլ չէին տեսնելու: Իսկ քանի որ օտարերկրյա օժանդակությունը Դավիթ Լոքյանի կամքով ու ցանկությամբ չի գալիս, ապա նա չի կարող որևէ երաշխիք տալ, որ կլինեն այնքան ռեսուրսներ, որքան ինքն է խոստանում:






Դիտումների քանակ 41794


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի ն...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Հոկտեմբերի 10, 2017


Կառավորության ղեկավարը բոլոր նախարարներին հանձնարարել էր հանդես գալ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածը ամփոփող ասուլիսներով: Տ...

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 5, 2017


Սկզբում խոսեցին համայնքների խոշորացման մասին: Ասում էին, որ դրա շնորհիվ մարզային ապարատը էականորեն կկրճատվի, միջոցներ կխնայվեն:...

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Սեպտեմբերի 2, 2017


Երբ ՀՀ կառավարությունն հաստատում է ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ա...

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Հուլիսի 27, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դարձել է հանրապետության թիվ 1 հավաքարարը: Կառավարության կողմից ազդարարա...

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Հուլիսի 20, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ շատ հետևողական է լինելու երկրում մաքրություն ու կարգուկանոն հաստատելու հարցու...

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Հունիսի 29, 2017


Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ներկա և նախկին բարձրաստիճան 48 պաշտոնյաների զավակն...

Աղքատ + աղքատ = աղքատ

Աղքատ + աղքատ = աղքատ

Մայիսի 31, 2017


Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը դժգոհությունների ու անհամաձայնությունների առիթ է դարձել: Կառավարությունը ծրագիրը գոր...

Լոքյանի պատկերացրածը

Լոքյանի պատկերացրածը

Մայիսի 9, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները բնութ...

Դավիթ Լոքյանը աղբ է հավաքում

Դավիթ Լոքյանը աղբ է հավաքում

Մայիսի 6, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հիմա շատ լուրջ գործով է զբաղված: Նա աղբ է հավաքում: Նույնն է հորդորում ...

Կատալիզատոր է, բայց կմտնի

Կատալիզատոր է, բայց կմտնի

Ապրիլի 24, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը պնդում է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ փուլում են գտնվում ...

Արծվիկը Լոքյանի ջրերը չի փակի

Արծվիկը Լոքյանի ջրերը չի փակի

Հունվարի 24, 2017


Բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը վերջին շրջանում սևեռվել է բացառապես ջրային ռեսուրսների վրա: Մեկ Սևանա լճի...

Սոցիալիստ դաշնակների կապիտալիստական շեղումները

Սոցիալիստ դաշնակների կապիտալիստական շեղումները

Դեկտեմբերի 26, 2016


Կապանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանի նախանձելի կարողության մասին լրագրողական հետաքննություն է կատարվել: Ի հայտ ե...

Հայրերի ժամանակն ու որդիների ժամանակը

Հայրերի ժամանակն ու որդիների ժամանակը

Մարտի 19, 2016
1

Մեկ ամիս առաջ, երբ դաշնակցականները ձեռք գցեցին իշխանական պորտֆելները և Դավիթ Լոքյանն էլ նշանակվեց տարածքային կառավարման նախարար...

Հանուն Լոքյանի՝ թքած պետության վրա

Հանուն Լոքյանի՝ թքած պետության վրա

Փետրվարի 18, 2016


Այսօր հայտնի դարձավ, որ առանձնացվեցին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները: Հայտնի դարձավ նաև, որ տ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ