Սովորական խայտառակություն

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Սեպտեմբերի 20, 2017
Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Ընդամենը երեք ամիս է անցել այն պատմական պահից, երբ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին անպաշտոն չթողնելու համար նրա կուսակցական ընկեր, նախարար Արծվիկ Մինասյանը Սիմոնյանին նշանակեց «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար։ Դրանից անմիջապես հետո լճի տեր դարձած նախկին մարզպետը խոստացավ կարճ ժամանակում լիճը վերածել Հայաստանի դրախտավայրի: Իսկ թե ինչ դարձավ այդ խոստումը, արդեն հայտնի է:


Մի քանի օր առաջ տեղեկացվեց, որ վերջին շրջանում շուրջ 10 անգամ նվազել է Արփի լճի ջրի ծավալը։ Թվերի լեզվով ասած` 70 միլիոն խորանարդ մետր ջրից մնացել է ընդամենը 7 միլիոնը: Մեղքն անմիջապես բարդեցին շոգ եղանակի վրա, թեև բոլորն էլ հրաշալի գիտեն, որ Աշոցքի տարածաշրջանում հաստատ եղանակն այնպես չորային չէր, ինչպես, ասենք, Արարատյան դաշտավայրում: Բայց հետո քիչ-քիչ սկսեցին հնչել խոստովանական ցուցմունքներ: Նախ, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի գիտական գծով տեղակալ Արտակ Ֆարզացյանը հայտարարեց, որ այս պահին լճից բացթողումը դադարեցված է, այսինքն ջրի արտահոսք եղել է և այն կարող էր նախատեսված ծավալներից ավելին լինել, մանավանդ որ լճի ծավալը սովորաբար գերազանցում է 100 մլն խմ-ը, բայց այս անգամ, չգիտես ինչու, ընդամենը 70 մլն-ի էր հասել, իսկ հետո էլ` 10 անգամ պակաս:


Հաջորդ խոստովանական ցուցմունքի հեղինակն արդեն բնապահպանության նախարարն էր: Այս անգամ էլ պարզ դարձավ, որ լիճը սնուցող գետերի վրա մեծաթիվ ՀԷԿ-եր են կառուցվել, որոնք էլ հանգեցրել են Արփի լճի ցամաքեցմանը: Եվ միայն հիմա, այսինքն` այն բանից հետո, երբ բնապահպաններն ու ԶԼՄ-ները ահազանգեցին, դաշնակ Արծվիկը վերջապես բարեհաճեց տեղից շարժվել ու հայտարարել, թե առաջիկայում նախատեսվում է սահմանել լճի ջրօգտագործման ռեժիմ և հաստատել պաշարի օգտագործման հաշվեկշիռը: «Նախնական արդեն կառավարության որոշում է ընդունվել, որով սահմանվել է Արփի լճի ջրի ոռոգման և ոչ ոռոգման շրջանում բացթողնման ընդհանուր կարգը, բայց առավել մանրամասն պետք է կանոնակարգվի ջրօգտագործման թույլտվության սահմանով և ջրամբարի կառավարման պլանով»,-ասել է նա:


Հենց այս դեպքի համար են հավանաբար ասել. «Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»: Բայց հիմա միայն գորտերով չենք սահմանափակվի: ՀԷԿ-երի տերերին ու ոռոգման համակարգի մեծամեծներին լճի ջրերի հաշվին լավություն արած դաշնակները ոչ միայն լիճ, օվկիանոս էլ կդատարկեն:






Դիտումների քանակ 43390


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նստել է թախտին, սպասում է բախտին

Նստել է թախտին, սպասում է բախտին

Հունվարի 22, 2018


Այսօր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյ...

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Հունվարի 22, 2018


ԱԺ ճեպազրույցների ժամանակ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է գնաճին: Նա նշել է, թե «Ելքի» հրա...

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Դաշնակները կեղծավորություն են անում

Դաշնակները կեղծավորություն են անում

Հունվարի 15, 2018


Դաշնակցությունն ասում է, թե առայժմ չի քննարկել 2018թ. նախագահի թեկնածուի հարցը: Սա կարելի էր նաև չասել երկու պատճառով` նախ թեկն...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հունվարի 10, 2018


Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոն երկու շաբաթից կներկայացնի սպառողական շուկայում գների ուսումնասիրության արդյունքները։ Այս ...

Դաշնակների բենզինը պրծել է

Դաշնակների բենզինը պրծել է

Հունվարի 8, 2018


Վերջին ամսվա թանկացումների մասին խոսում են վաղուց և շատ: Թվարկվում են այն բոլոր ապրանքատեսակները, որոնք ենթարկվել են գնաճի ներգ...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

Դեկտեմբերի 16, 2017


Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց և հանդիպում ունեցել ուսումնական այդ հաստատությունում...

Դաշնակցական անտառներ

Դաշնակցական անտառներ

Դեկտեմբերի 13, 2017


Մոտ կես ամիս առաջ կառավարության նիստում ներկայացվեցին անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը և համապատասխան որոշման նախագի...

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դեկտեմբերի 7, 2017


Դաշնակցություն կուսակցությունը, որ ամիսներ առաջ սրերով ընդունեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը և տևական ժամանակ նրա հետ ...

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դեկտեմբերի 4, 2017


Դաշնակների հետ հաստատ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Եվ այդ հարցում արդեն կասկած լինել չի կարող: Այսօր հանկարծ հրապարակ է հանվել...

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Դեկտեմբերի 2, 2017


Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Դաշնակցության ջրերը մի առվով չեն հոսում, դա արդեն կասկածից վեր է: Ամեն օր մենք դրա նորանո...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Մարդիկ և դաշնակները

Մարդիկ և դաշնակները

Նոյեմբերի 22, 2017


Քիչ է մնում մարդ լրջորեն մտածի, որ վերջին շրջանում Դաշնակցության ներկայացուցիչները ձայն ձայնի տված սկսել են խելքները թռցնել ու ...

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Նոյեմբերի 20, 2017


Եթե ուշադիր հետևենք հայաստանյան քաղաքական բազմագույն ներկապնակին, ապա ամենադժվարը Դաշնակցության վիճակն է: Մյուսները քիչ թե շատ ...

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Նոյեմբերի 16, 2017


ՀՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր իր կուսակցության անունից հայտարարեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ