Խայտառակություն առանց մեկնաբանության

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Սեպտեմբերի 20, 2017
Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Լեոնիդ Ներսիսյան

 

Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական վարժանքների ժամանակ, ցուցադրվեցին 152 մմ-անոց ինքնագնաց հրետանային vz.77 Dana հրանոթներ և RM-70 122 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ)։ Սա խորհրդային БМ-21 «Град»-ի արտոնագրված տեսակն է։ Չեխոսլովակյան արտադրության այս զենքը մատակարարումից առաջ, ամենայն հավանականությամբ, արդիականացվել է չեխական Excalibur Army ընկերության կողմից, որը մտնում է Czechoslovak Group կոնցեռնի մեջ։ Հետաքրքիր է, որ Չեխիայի ԱԳՆ-ն հերքում է այս գործարքի հնարավորությունը՝ հղում կատարելով այն փաստին, որ Ադրբեջանին չի տրվել «մահացու սպառազինության» գնման արտոնագիր։ Ինչպե՞ս է, ուրեմն, այդ հարձակողական սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում։


Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակողական սպառազինության մատակարարման նախադեպ ԵՄ անդամ երկրի կողմի՞ց


Բաքվի՝ Չեխիայից զենքն գնելն այսքան հետաքրքիր չէր լինի (Ադրբեջանը մշտապես տարբեր զինատեսակներ է ձեռք բերում մի ամբողջ շարք երկրներից, այդ թվում և Ռուսաստանից), եթե դա հարձակողական սպառազինության խոշոր խմբաքանակի մատակարարման նախադեպը չլիներ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Չարժե մոռանալ, որ ԵՄ անդամներին հանձնարարվել է զենք չմատակարարել (բայց արգելված չէ) հակամարտության և ոչ մի կողմին, և մինչև վերջին ժամանակներս Եվրամիության և ոչ մի անդամ այս չհայտարարված կանոնը չի խախտել։ Այս տեսակետից չեխական հրետանու ձեռքբերումը քաղաքական քայլ է Բաքվի կողմից, որն առանց այդ էլ տարբեր տեսակի ՀԿՌՀ-ներ և ԻՀՀ-ներ ունի և նոր մատակարարների կարիք չէր զգում։


«Ես ես չեմ, և տունն էլ իմը չէ». Չեխիան հրետանի է մատակարարել Իսրայելի միջոցով


Չնայած չեխական ղեկավարությունը պաշտոնական մակարդակով հերքում է մատակարարումները, քիչ հավանական է, որ գործարքի մասին հայտնի չէր։ Մատակարարումները, ամենայն հավանականությամբ, ուղիղ կապ ունեն «մերձավորարևելյան արմատական և ահաբեկչական խմբավորումներին ադրբեջանական պետական Silk Way Airlines ավիաընկերության դիվանագիտական չվերթների օգնությամբ սպառազինությունների մատակարարման «սև» սխեմայի հետ։ Դեռևս 2017թ. հուլիսին անանուն աղբյուրը բուլղարական «Տրուդ» թերթին էր հանձնել Բուլղարիայի ԱԳՆ-ի և Բուլղարիայում ադրբեջանական դեսպանության նամակագրությունը, որի համաձայն՝ Silk Way Airlines-ը 350-ից ոչ պակաս չվերթներ էր կատարել՝ Մերձավոր Արևելք հասցնելով զենքի և զինամթերքի մեծ քանակություն։ Զենքի արտադրողները կամ մատակարարները (խորհրդային պահեստներից) մեծ մասամբ Արևելյան Եվրոպայի երկրներն էին, իսկ ֆինանսավորումը եղել է կամ ամերիկյան, կամ սաուդյան։ Միևնույն ժամանակ, մատակարարվել է անգամ սերբական արտադրության արգելված սպիտակ ֆոսֆոր։ Ինչ վերաբերում է Չեխիայից արված մատակարարումներին, ապա 2015թ. դրանք իրականացվել են Օստրավա (Չեխիա)-Օվդա (Իսրայել)-Նասոսնի (Ադրբեջան) երթուղով։


Իսկ 2017թ. կատարվել է 5-ից ոչ պակաս չվերթ Նիշ (Սերբիա)-Օվդա (Իսրայել)-Նասոսնի (Ադրբեջան) երթուղով։ Հենց այստեղ էլ ցուցակում առկա են RM-70 ՀԿՌՀ-ները և անունը չնշվող ԻՀՀ-ները (ենթադրվում է, որ հենց այդ նույն Dana-ներն են), որոնք այս պարագայում Ադրբեջանը գնել է արդեն իր համար, այլ ոչ թե մերձավորարևելյան գրոհայինների։ Որպես պատվիրատուներ պաշտոնապես մատնանշել են իսրայելական Elbit Systems ընկերությունը և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այնպես որ՝ հազիվ թե հաջողվի հերքել Չեխիայից մատակարարումների փաստը, մանավանդ որ Բաքուն բացահայտ ցուցադրել է այդ բոլոր զինատեսակները։


Իսկ ընդհանուր առմամբ, Բաքվի «բացությունը» և ցուցադրվելու սերը անուղղակիորեն հաստատում են ողջ «սև» սխեման, որը հրապարակվել է բուլղարական լրատվամիջոցներում։ Իսկ մատակարարումների այս հանցավոր համակարգին (այն դեպքերում, երբ զենքը ստացել են ահաբեկչական խմբավորումները) մասնակցել են Եվրամիության շատ երկրներ (Բուլղարիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Բոսնիա-Հերցեգովինան՝ ուղղակիորեն, Հունգարիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Հունաստանը՝ անուղղակիորեն, «աչք փակելով» դիվանագիտական բեռների պարունակության վրա)։ Սխեմային ակտիվորեն մասնակցել են (և գուցե հիմա էլ մասնակցում են) նաև ԱՄՆ-ը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Սերբիան, դե, նաև ինքը՝ Ադրբեջանը։


Փաստորեն, Ադրբեջանի ստացած նոր զինատեսակների ցուցադրությունն աշխատանք էր ոչ միայն սեփական շահերի դեմ, այլև լուրջ խնդիր մի ամբողջ շարք երկրների համար, որոնց «քաշեց» իրենց հանցակիցը։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն 







Դիտումների քանակ 61506


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Սեպտեմբերի 19, 2017


Ադրբեջանցի Րեզա Մորիդին այցելում է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ և վերջում խոնարհվում է զ...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Հուլիսի 20, 2017


Ադրբեջանը շաբաթը մեկ լրտեսական ցանցեր է բացահայտում, դավաճաններ է գտնում, հայկական գործակալների է ի հայտ բերում` իր ժողովրդին մ...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Ադրբեջանի հրաշք-զենքը

Ադրբեջանի հրաշք-զենքը

Հուլիսի 13, 2017


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ իր երկիրը ձեռք է բերել հակահրթիռային զենք, որը կարող է խոցել Հա...

Հայ-ադրբեջանական թախիծ

Հայ-ադրբեջանական թախիծ

Հուլիսի 13, 2017


Թուրքիայից տեղեկություն է ստացվել, որը նույն կերպ տխուր է թե՛ մեր և թե՛ ադրբեջանցիների համար։ Այդ երկրի ՆԳՆ-ն հրապարակել է երկր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ