Սովորական խայտառակություն

Վարչապետն ուզում է պլստալ

Սեպտեմբերի 21, 2017
Վարչապետն ուզում է պլստալ

Այսօր՝ Անկախության տոնի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը շատ մեծ անակնկալ մատուցեց լրագրողներին, երբ նրան հարց ուղղեցին ռուսաց լեզվի առանձին հայեցակարգ մշակելու կապակցությամբ: Ի պատասխան վարչապետը բառացիորեն հետևյալն ասաց. «Ռուսաց լեզվի հայեցակարգն իմ հանձնարարականով չի եղել»: Նման պատասխան, եթե անկեղծ լինենք, ոչ ոք Կարապետյանից չէր սպասում մի քանի պատճառներով:

 

Նախ, ինչպես հայտնի է, հայեցակարգում սևով սպիտակի վրա գրված է, որ այն կազմվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա: Ստացվում է, որ կամ ինչ-որ մեկը շահարկել է գործադիր մարմնի ղեկավարի անունը և մնացել է անպատիժ, կամ վարչապետը պարզապես ցանկանում է դուրս պլստալ տհաճ պատմությունից, քանի որ այդ հայեցակարգի շուրջ բարձրացված աղմուկը նա հազիվ թե ենթադրեր: Սրանից զատ նկատենք նաև, որ որևէ երկրում նման փաստաթղթի ծնունդը հազիվ թե տեղի ունենա առանց կառավարության գիտության, որովհետև այսպես թե այնպես այն կարող է իրագործվել բացառապես պետության աջակցությամբ:


Կարեն Կարապետյանի անհարմար վիճակի վկայությունը դարձավ այն, որ նա այսօր հրաժարվեց մանրամասնել խնդիրը և արագ հեռացավ լրագրողներից: Պատճառը կարող էր նաև ժամանակի սղությունը լինել, բայց արի ու տես, որ վարչապետը լիուլի ազատ ժամանակ գտավ, երբ ոչ անհայտ ՀՀԿ-ի տատիկը սկսեց կուսակցությանը նվիրված բանաստեղծություն արտասանել: Կարապետյանը դա ունկնդրեց ծայրից ծայր:


Վերադառնալով լեզվի խնդրին, նաև հավելենք, որ վարչապետը խոստացել է մոտ ժամանակներս այդ մասին հաշվետվությամբ հանդես գալ: Կարելի է վաղօրոք կռահել, որ կամ կուժն ու կուլան նա կջարդի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխին, կամ կհորինեն մի լղոզված պատասխան, որով և գայլերը կուշտ կմնան, և ոչխարները կլինեն անվնաս: 







Դիտումների քանակ 49455


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

Forbes-ն ավելի տեղյակ է, քան վարչապետը

Forbes-ն ավելի տեղյակ է, քան վարչապետը

Դեկտեմբերի 23, 2017


ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2017թ. մի շարք ամփոփիչ տվյալներ նախորդ տարվա նույն ...

Վարչապետը կդառնա աչքի բժիշկ

Վարչապետը կդառնա աչքի բժիշկ

Դեկտեմբերի 21, 2017


Արդեն մեկ ամսից ավելի է` բոլոր հնարավոր հարթակներից ահազանգ է hնչեցվում այն մասին, որ շուկայում առկա է գների աննախադեպ և արհեստ...

Տոն առանց տոնի. կառավարության նոր գյուտը

Տոն առանց տոնի. կառավարության նոր գյուտը

Դեկտեմբերի 15, 2017


Կառավարությունը փոփոխում է ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքը: Այլ կերպ ասած` կրճատում է ամանորի հանգստի ժամանակահատվածը` հ...

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Դեկտեմբերի 14, 2017


Կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր հա...

«Գելափ»-ը վարչապետին պաշտոնաթող է անում

«Գելափ»-ը վարչապետին պաշտոնաթող է անում

Դեկտեմբերի 7, 2017


Տխրահռչակ «Գելափ Ինթերնեյշնլ» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որ տարիներ ի վեր ձեռք է բերել պատվիրված հարցումներ ա...

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Դեկտեմբերի 5, 2017


Հայաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններնշանակելու մա...

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Դեկտեմբերի 2, 2017


Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Դաշնակցության ջրերը մի առվով չեն հոսում, դա արդեն կասկածից վեր է: Ամեն օր մենք դրա նորանո...

Արոնյանի կինը կփրկի Հայաստանը

Արոնյանի կինը կփրկի Հայաստանը

Նոյեմբերի 21, 2017


Լևոն Արոնյանը լավ շախմատիստ է: Եվ ինչպես շատ տղամարդիկ, նա նույնպես ամուսնացած է: Կինն էլ օտարերկրացի է` ֆիլիպինուհի Արիաննա Կա...

Վայրագներն ընդդեմ վայրագության

Վայրագներն ընդդեմ վայրագության

Նոյեմբերի 15, 2017


Կասկածներն այն մասին, որ վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի գրոհն ուղղված է ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան վարչապետ Կարեն Կարապետյանի դե...

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Նոյեմբերի 7, 2017


Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամները: Այսօր նրանց ընդունեց նաև ...

Կհայհոյենք, բայց չենք վիրավորի

Կհայհոյենք, բայց չենք վիրավորի

Նոյեմբերի 2, 2017


Տաքսի ծառայություն մատուցող անհատները պատրաստվում են դատի տալ վարչապետ Կարեն Կարապետյանին և տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնի աղբանոցը
Փետրվարի 21, 2018


Տարոնի աղբանոցը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ