Սովորական խայտառակություն

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն դեպքն է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները բարձր տրամադրության ներքո լրագրողներին ասում են բաներ, որ պիտի չասեին, անում են բաներ, որ պիտի չանեին, իսկ հետո պարգևատրում են մարդկանց, որոնք պարգևների արժանի չէին: Եվ, ինչպես միշտ է պատահում, ստվերում մնացին ամենակարևորները` երկրի անկախության գաղափարը, մարտահրավերները, անորոշ ապագան, խնդիրները: Բայց իբրև այս ամենի փոխհատուցում, հանրությանը մատուցվեց Թուրքիայի հայազգի պատգամավոր Գարո Փալյանի անձն` իբրև մի նոր Քիմ Քարդաշյան, ով զբաղեցրեց մեր ձանձրացող քաղաքացիներին` մինչ ընթանում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը:

Ի դեպ, համաժողովն էլ կարծես թե չստացվեց այնպիսին, ինչպիսին ուզում էին: Ճիշտ է, սա էլ կմնա այնպես անպտուղ, ինչպես դրա նախորդներն էին, բայց առաջին անգամ Երևանում հավաքված սփյուռքահայ գործարարների մի ստվար զանգված ընդվզեց և դժգոհեց Հայրենիքից, որտեղ բիզնես գործունեություն ծավալելը արկածախնդրությանը հավասարազոր մի բան է: Եվ ուրեմն, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս անգամ էլ պիտի հուսախաբ լինի, քանի որ յուրաքանչյուրից 1000 դոլար հավաքելու համազգային նախաձեռնության դրամապանակը վերստին դատարկ է մնալու:

Ավելի նախանձելի չէր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վիճակը, որն անզգուշություն ունեցավ խոսք բացել տարածքների վերադարձի մասին, հետո հաջորդ օրը նրա տեղակալը նախարարի ասածը շտկեց, և բոլորը միանգամից հասկացան, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունում խորագույն բարդակ է նույնիսկ ամենաբարդ ու սկզբունքային հարցերի դեպքում:

Ավելի նախանձելի չէր ԿԳ նախարարի վիճակը, ով խրվել էր ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգի շուրջ խորացող սկանդալի մեջ և բոլոր կողմերից նրա հրաժարականն էին պահանջում` չմոռանալով հիշեցնել, որ եթե ազգային կուսակցության ներկայացուցիչն է ուրանում իր լեզուն, ուրեմն եկել է աշխարհի վերջը: Բայց աշխարհի վերջի մասին գույժն այս անգամ Մկրտչյանից պիտի չգար, քանի որ դրանից ավելի վատթարն էլ պատահեց. Էդուարդո Էռնեկյանին շնորհվեց Ազգային հերոսի կոչում: Եվ հենց այդ պահին էլ մի ամբողջ երկիր դադարեց հասկանալ, թե ինչ բան է հերոսը և ինչ բան է ազգայինը, փոխարենը հրաշալի գիտակցեց, թե ինչ ասել է Էռնեկյան և ինչպես է լինում, որ «երկու Էռնեկ մի տեղ է լինում»:

Իսկ մնացյալն, ինչպես ասում են` ընթացիկ խրոնիկան էր: Նախագահը մեկնեց Թուրքմենստան ու ԱՄՆ, Առողջապահության նախարարը առաջարկեց շտապօգնությունը վճարովի դարձնել, «Սասնա ծռերի» փաստաբանները կրկին գործադուլ հայտարարեցին, մեծ հրդեհ բռնկվեց Արա լեռան փեշերին, ցամաքեց Արփի լիճը և այս բոլորից հետո մեկնարկեց խաղողի մթերման գործընթացը: Գյուղացիներին խոստացել էին, որ բերքը կընդունեն 130 դրամով: Ընդունեցին 90-ով: Սա արդեն փողի կամ բերքի արժեզրկումը չէ: Սա պետության ազնիվ խոսքի արժեզրկումն է:

Դիտումների քանակ 98441

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։

Վերադառնալ

Փոխկապակցված

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017

Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017

Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017

Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017

Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Նույն թեմայով

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017

Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017

Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Մինչ հանդիպում սեպտեմբերին

Մինչ հանդիպում սեպտեմբերին

Հուլիսի 31, 2017

Անցավ ևս մեկ քաղաքական սեզոն, առջևում հերթական նոր պարբերաշրջանն է։ Հայաստանի Հանրապետությունն այս տարին գլորեց առանց որևէ ձեռք...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017

Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

Լավագույնների մեջ վատագույնը

Լավագույնների մեջ վատագույնը

Հունիսի 15, 2017

Վստահեցումներ այն մասին, թե մեր երկրում գործարարության խթանման և խոշոր ներդրումներ կատարելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր ...

Բլեյանն ընդդեմ հայ ժողովրդի և նրա ապագայի

Նոյեմբերի 22, 2016

Հանրաճանաչ Աշոտ Բլեյանը, որը ժամանակին աշխատել է կրթության նախարար և ջանք չի խնայել այդ ոլորտի քանդման և արժեզրկման գործում, այ...

Կարիճի տարի

Կարիճի տարի

Նոյեմբերի 22, 2016

Հայաստանի ինքնակեր հակատնտեսակարգին հենված կառավարման հակամարդկային համակարգը շարունակում է ցեղասպանել ժողովրդին: Հերթը կողոպու...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53

Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017

Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017

Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017

Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017

Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017

Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017

Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017

Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017

Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Քվեարկությունների արխիվ