Ազգային խայտառակություն

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017
Ոչ, Սինգապուր չստացվեց

Օսկան Քոչարյան


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրապարակում, որոնք ոչ մի գնով չեն տեղավորվում ոչ հնարավորությունների, ոչ տրամաբանության սահմաններում: Այսպես, տեղեկացվել է այն մասին, որ օդային փոխադրումները, ծառայությունները, բենզինը, միսը օգոստոսի տվյալներով՝ թանկացել են:


Հասկանալի է, որ այս թռիչքները սովորականի պես ուղեկցվում են տարատեսակ հիմնավորումներով: Օրինակ, կարելի է ասել, որ բենզինի գինը թանկացել է, քանի որ գները միջազգային շուկայում ևս աճել են: Օդային փոխադրումների մասին կարելի է պնդել, որ դրանց թանկացումները պայմանավորված են արձակուրդային սեզոնով: Անցած տարվա համեմատ՝ անասնակերը երեք անգամ թանկացել է: Եթե անցած տարի գյուղացին կարող էր 400-700 դրամով ձեռք բերել մեկ հակ խոտ, ապա այսօր այն արժե 1800-2000 դրամ: Սրա համար էլ բացատրություն կա. պատճառը երաշտն է: Հանրապետությունում շուրջ երեք ամիս է՝ տեղումներ գրեթե չեն եղել:


Այնուհետև գալիս են հաջորդ թանկացածները: Խոզի միսը 38 տոկոսով է թանկացել, ոչխարի միսը՝ 15, իսկ կարագը 13 տոկոսով: Անասունների գլխաքանակը երկրում նվազել է 40 հազարով, կա ենթադրություն, որ մինչև տարեվերջ այն կկազմի մոտ 100 հազար: Ու կարող եք վստահ լինել, որ ոլորտի պատասխանատուները սրանցից յուրաքանչյուրի համար գրպաններում արդեն պատրաստ դրած ունեն որևէ հարգելի պատճառաբանություն: Միայն թե դրանք արդեն ոչ մեկին հավատ չեն ներշնչում: Մարդիկ հրաշալի հասկանում են, որ այս ամենի թիկունքում ինչպես միշտ, այնպես էլ այսօր, նույն խնդիրներն են` տնտեսության ապաշնորհ կառավարումն ու այն, որ Հայաստանում ամեն ինչ մոնոպոլացված է, իսկ մրցակցային դաշտի բացակայությունը հաճախ բերում է գների կամայական փոփոխության:


Բա ասում էին, թե Կարեն Կարապետյանը գել ու գազան է, հանճարեղ մենեջեր է, նրա դեմ խաղ չկա, Հայաստանը Սինգապուր կդարձնի… Կարեն Կարապետյանը Սինգապուրը հաստատ Հայաստան կդարձնի, եթե հանկարծ սխալվեն ու նրան այնտեղ աշխատանքի հրավիրեն: Իսկ Հայաստանը Կարեն Կարապետյանն իր Իգնատի Առաքելյաններով, Արամյաններով ու Վարդան Հարությունյաններով դարձրեց հենց այն, ինչ ունենք այսօր: Ինչևէ, մեղք էր հայ ժողովուրդը, երևի էլ չդիմանա, ամեն...


Հետգրություն


Հա, ի դեպ, մի տեսակետ էլ կա: Ոմանք արդեն իսկ չարախնդալով ասում են. «Հիշո՞ւմ եք ընտրությունների ժամանակ ձեր վերցրած 10 հազար դրամ ընտրակաշառքները: Այ հիմա դա են ձեր քթից բերում»: Եվ չի բացառվում, որ սրանք էլ են իրավացի:






Դիտումների քանակ 91324


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եկավ ու ձգեց ականջները

Եկավ ու ձգեց ականջները

Դեկտեմբերի 8, 2017


Այսօր երեկոյան կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողներին ներկայացավ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով...

«Գելափ»-ը վարչապետին պաշտոնաթող է անում

«Գելափ»-ը վարչապետին պաշտոնաթող է անում

Դեկտեմբերի 7, 2017


Տխրահռչակ «Գելափ Ինթերնեյշնլ» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որ տարիներ ի վեր ձեռք է բերել պատվիրված հարցումներ ա...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Դեկտեմբերի 5, 2017


Հայաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններնշանակելու մա...

Աստված հեռու պահի նման օգնությունից

Աստված հեռու պահի նման օգնությունից

Դեկտեմբերի 5, 2017


Այսուհետ օրենքով կամրագրվի, թե որ ընտանիքն է համարվում բազմազավակ. «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծն այժմ կառավարո...

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Դեկտեմբերի 2, 2017


Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Դաշնակցության ջրերը մի առվով չեն հոսում, դա արդեն կասկածից վեր է: Ամեն օր մենք դրա նորանո...

Արոնյանի կինը կփրկի Հայաստանը

Արոնյանի կինը կփրկի Հայաստանը

Նոյեմբերի 21, 2017


Լևոն Արոնյանը լավ շախմատիստ է: Եվ ինչպես շատ տղամարդիկ, նա նույնպես ամուսնացած է: Կինն էլ օտարերկրացի է` ֆիլիպինուհի Արիաննա Կա...

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Նոյեմբերի 20, 2017


Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի ծախսային մասը ընդհանուր կկազմի 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Բայց այս տպավորիչ թիվը մեզ դեռ ոչ...

Վայրագներն ընդդեմ վայրագության

Վայրագներն ընդդեմ վայրագության

Նոյեմբերի 15, 2017


Կասկածներն այն մասին, որ վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի գրոհն ուղղված է ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան վարչապետ Կարեն Կարապետյանի դե...

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Նոյեմբերի 7, 2017


Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամները: Այսօր նրանց ընդունեց նաև ...

Կհայհոյենք, բայց չենք վիրավորի

Կհայհոյենք, բայց չենք վիրավորի

Նոյեմբերի 2, 2017


Տաքսի ծառայություն մատուցող անհատները պատրաստվում են դատի տալ վարչապետ Կարեն Կարապետյանին և տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան...

Գալիս է շատ խոսելու ժամանակը

Գալիս է շատ խոսելու ժամանակը

Նոյեմբերի 1, 2017


Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումն ընթանում է այն բանի...

Կառավարությունը գնում է ավանակի տիրոջ ճանապարհով

Կառավարությունը գնում է ավանակի տիրոջ ճանապարհով

Հոկտեմբերի 28, 2017


Հայտնի մի առակ կա ավանակի և նրա տիրոջ մասին: Տերը որոշում է, որ եթե կենդանուն տար նրան հասանելիք կերի կեսը, սա դարձյալ նույն աշ...

Վարչապետերի տոկոսային տարբերությունը

Վարչապետերի տոկոսային տարբերությունը

Հոկտեմբերի 24, 2017


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին այսօր Երևանում շատ ջերմ ընդունեցին: Նույնիսկ անհամեստության աստիճան ջերմ: Փակեցին քաղաքի փ...

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Հոկտեմբերի 21, 2017


Մշտական հավաստիացումներն այն մասին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ չեն լինելու, այդպես էլ հավատ չեն ներշնչում քաղաքացիներ...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Բա որ ասում էինք…

Բա որ ասում էինք…

Հոկտեմբերի 3, 2017


Վերջին շաբաթներին գների թռիչքային աճը տարատեսակ բացատրություններ ունեցավ, ինչպես լինում է ամեն անգամ, երբ առավոտյան արթնանում ե...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Հոկտեմբերի 2, 2017


Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարութունն ավելի անորակ է, քան նախորդը: Ընդամենը մեկ դրական բան է արվել մեկ տարվա մեջ` կրճ...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ