Սովորական խայտառակություն

Հազարը մեկի դիմաց

Սեպտեմբերի 27, 2017
Հազարը մեկի դիմաց

Ամբողջ տարին կրճատում ու կրճատում էին: Ամբողջ տարին փակում ու փակում էին: Ամբողջ տարին օպտիմալացնում ու խնայում էին: Հիմա այդ քաջագործության ամփոփիչ հաշվետվությունը տալու պահն է եկել, և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սիրով հանձն է առել պատվավոր գործը` տեղեկացնելով, որ տարբեր նախարարություններին կից գործող ՊՈԱԿ-ներում և ԾԻԳ-երում օպտիմալացման աշխատանքները համընդհանուր բնույթ ունեն և շարունակական են լինելու: «Այնպես չէ, որ օպտիմալացման աշխատանքները 2017թ. ավարտվելու են: Դրանք կարող են շարունակվել նաև 2018թ., 2019թ. և այլն»,- նշել է նախարարն ու հավելել, թե պարտադիր չէ անպայման հարցադրում անել, թե այս կամ այն ՊՈԱԿ-ը փակելու միջոցով որքան գումար է տնտեսվել: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ այդ գումարները կառավարությունն ավելի արդյունավետ ծախսի այլ ուղղություններով:


Լավ, ասենք թե այդպես է: Հիմա անցնենք թվերին: Այսպես, ֆինանսների նախարարությանը կից գործող ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման արդյունքում հնարավոր է եղել տնտեսել 290 միլիոն դրամ: Օպտիմալացման արդյունքում կրճատվել է շուրջ 70 մարդ: Իսկ ընդհանրապես մինչև այսօր պետական համակարգում միայն քաղծառայության համակարգից մոտ 230 մարդ է կրճատվել: Առաջիկայում սպասվում է տեսչությունների լուծարումը, որի արդյունքում աշխատանք կարող են կորցնել ևս 90 մարդ:


Վարդան Արամյանն ու մյուսները, հավանաբար, շատ տպավորված են այս ցուցանիշներից, քանի որ երբեք պատասխան չեն տա այն հարցին, թե այդ 300-ից ավելի ծառայողները, որ փաստորեն ոչ մեկին հարկավոր չէին, ինչպե՞ս էին տարիներ շարունակ բեռ դարձել պետության ուսերին, և ո՞վ պիտի դրա համար պատասխան տա: Պատասխան չեն տա նաև այն հարցին, թե այդքան գործազուրկ ավելացնելու հմայքը ո՞րն է, երբ առանց դրա էլ երկիրը լի է աշխատանք չունեցող հազարավոր մարդկանցով:


Բայց մենք հիմա կցանկանայինք մեկ ուրիշ հարցի պատասխան լսել, որն ավելի հրատապ է, քան մյուսները: Հարյուրներով, հազարներով մարդկաց կրճատելու դիմաց ե՞րբ են վերջապես գոնե մեկ-երկու նոր աշխատատեղ բացելու, որ այս ամբողջ իրարանցումը մի փոքր արդարացված լինի: Թե՞ չեն բացվելու:







Դիտումների քանակ 60720


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չեն անում, բայց մտածում են

Չեն անում, բայց մտածում են

Փետրվարի 10, 2018


Խոստովանությունն այն մասին, որ առաջիկայում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանալու, ոչ միայն մեծ հիասթափության պատճառ դ...

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Փետրվարի 8, 2018


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ավտոմեքենաների գույքահարկի չափի սահմանման մասին առանձնահատուկ վերաբերմունք ունի և կողմ չէ այ...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Քաղաքապետի պահապան հրեշտակները

Դեկտեմբերի 25, 2017


Երկնային կյանքին հավատալու մի քանի եղանակներ կան: Օրինակ, մոլեռանդ հավատացյալները դա ընդունում են մի կերպ, իսկ ահա Աշտարակի քաղ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Նոյեմբերի 15, 2017


Աղքատ երկրի համար խնայողությունը ծայրահեղ անհրաժեշտություն է: Եթե միջոցներն անբավարար են, ուրիշ ոչինչ չի մնում, քան հրաժարվել ո...

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Մի հավատացեք ձեր աչքի տեսածին

Նոյեմբերի 6, 2017


Լինում են անցանկալի հարցեր` անցանկալի պատասխանների համար: Մարդիկ սովորաբար հակված են շրջանցել դրանք: Բայց միշտ չէ, որ դա հաջողվ...

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Հոկտեմբերի 31, 2017


Սև հումորի գլուխգործոց կարելի է համարել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն միտքը, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է...

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Հոկտեմբերի 30, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ 2018 թվականին Հայաստանի պետական ապարատը կկրճատվի գրեթե 5560 մարդով: Ֆինանսների նախարար Վարդա...

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Սեպտեմբերի 28, 2017


Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվ...

Էշն էլ դա կանի

Էշն էլ դա կանի

Սեպտեմբերի 25, 2017


Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել էր մեկ տարվա գործունեություն ամփոփել և ասուլիսի էր գնացել աչքալուսանքով: Առա...

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Հուլիսի 27, 2017


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ: Բայց...

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Հունիսի 21, 2017


Ազգային ժողովն այսօր քննարկում էր կառավարության ծրագիրը և առաջին գծում բուռն պայքար էր մղում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյ...

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Մարտի 30, 2017


Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն իր համակիրներին պատմում էր այն մասին, թե ինչպես է ինքը փշաքաղվել, երբ իմացել է, որ իրենց դաշին...

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Հունվարի 12, 2017


Հետտոնական տրամադրություններն իրենց հետքն առաջին հերթին թողեցին կառավարության որոշումների վրա: Այսօր շարունակվեց կադրային ու կա...

Երկու վտանգի արանքում

Երկու վտանգի արանքում

Դեկտեմբերի 26, 2016


Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմում է շուրջ 5.6 միլիարդ դոլար, որը շարունակել է աճել՝ կազմելով ՀՆԱ-ի...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Դեկտեմբերի 23, 2016


Գնումների ոլորտը թափանցիկ դարձնելու նախաձեռնությունը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամենասիրած թեմաներից է: Նա պատրաստ է ժա...

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Նոյեմբերի 2, 2016


2017թ. բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը աչքալուսանք տվեց ժողովրդին՝ տեղեկացնելով, որ թոշակներն ու ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ