Սովորական խայտառակություն

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Սեպտեմբերի 28, 2017
Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Այսօր հայտնի դարձավ, որ Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել։ Բախտավոր աստղի տակ ծնված և 12 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը փաստորեն պատիժը կրեց ընդամենը 5 տարի և, հավանաբար, այն պատճառով, որ շատ օրինակելի կալանավոր է եղել: Իսկ գուցե նաև նրա համար, որ խորհրդարանական ընտրությունների օրերին բերդից իր հարազատների միջոցով ճնշումներ էր բանեցնում ընտրողների վրա, իսկ հարազատ կալանավայրում ձայների իդեալական հարաբերություն ապահովեց ՀՀԿ-ի համար:


Ամեն դեպքում, շուրջ 4 տարի սոցապ ծառայությունում կենդանի թոշակառուների և մահացածների միջոցները հափշտակած, ավելի քան 260 միլիոն դրամ գրպանած Խաչիկյանը հիմա ազատության մեջ է և լիովին իրավունք ունի հատուցման գին պահանջելու իր ընկերներից: Իսկ դրա իրավունքը նրան տալիս են բազում համանման օրինակներ: Խաչիկյանը գուցեև պատժվել է, բայց չի կուրացել, որպեսզի չտեսներ, թե ինչպես տասնյակ ու տասնյակ իր նման չինովնիկներ տարիներով թալանեցին պետությունը և ոչ միայն չհայտնվեցին ճաղերի ետևում, այլև արժանացան նորանոր պաշտոնների ու մանդատների, նոր արտոնությունների ու մրցանակների, շքանշանների ու պատիվների: Հիմա ի՞նչն է նրան խոչընդոտում չվարվել մյուսների նման և իր համար չպահանջել այնպիսի մի դիրք ու աշխատասենյակ, որտեղ կարելի է նստել ու ետ վերադարձնել 5 տարիների կորուստը:






Դիտումների քանակ 39236


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017


Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: ...

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հոկտեմբերի 10, 2017


Ստացվում է այնպես, որ Վազգեն Խաչիկյանին ազատ արձակեցին` նորից դատելու պայմանով: Ներում ստանալուց հետո նախկին պաշտոնյային հիմա է...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Հոկտեմբերի 1, 2016


Հայտնի բան է, որ օրենքով գողերը բանտից կառավարում են հանցաշխարհը: Բայց ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ նախկին երիտհանրապետական, ...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ