Ազգային խայտառակություն

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017
Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, երբ մարդը դատի է տալիս քո սուրբ եկեղեցուն, այն էլ այդ եկեղեցու գլուխ համարվող կառույցին: Բայց փաստը մնում է փաստ և դրանից հեռու չես փախչի, ինչպես որ փախչել չեն կարողանում բարձրաստիճան հոգևորականները, թեև ջանում են մանևրել ու խուսանավել:


Իսկ եղելությունն այն է, որ Մայր Աթոռի նախկին աշխատակից Տաթևիկ Գրիգորյանը աշխատանքից ազատվելիս իր աշխատավարձն է պահանջել, սակայն վճարվելիք չափը նրան չի բավարարել: Նա էլ դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Գրիգորյանը համաձայն չէ կատարված վերջնահաշվարկների հետ: Դուք հավանաբար արդեն մտածում եք, թե խոսքն առնվազն պատկառելի փողերի մասին է, որի համար արժե հասնել դատարան, կռիվ տալ այնտեղ փետրվարից մինչև այսօր: Բայց ահա Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենից ստացված պարզաբանման մեջ ասվում է հետևյալը. «Սույն թվականի փետրվարի 27-ին նա դիմում էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` խնդրելով տրամադրել տեղեկանք 02.05.2013-21.03.2016 թթ. ընկած ժամանակահատվածում իր աշխատավարձի չափի և կատարված վճարումների վերաբերյալ: Դիմումին, ըստ ընդունված կարգի, պատասխանվել է. տեղեկացվել է, որ հիշյալ վերջնահաշվարկի գումարը կազմում է 10.046 (տասը հազար քառասունվեց) դրամ»:


Թե եկեղեցին ինչ օրենքներով և ինչ չափորոշիչներով է կատարում իր հաշվապահությունը, դժվար է ասել: Բայց ավելի քան երեք տարի այդ հարկի տակ աշխատած մարդու վաստակի վերջնահաշվարկը նույնիսկ երկնային ամենախիստ օրենքներով ոչ մի դեպքում չի կարող 10 հազար լինել: Նույնիսկ հին դարերի ճգնավոր այրերը կհրաժարվեին իրենց զրկանքներից ու միայնակյաց, անապատական կյանքից, եթե իմանային, որ գոնե կենդանի մնալու համար չեն կարողանա ունենալ 10 հազարի սահմաններում արմատուքներ, չորացրած ծղրիդներ և անտառային հատապտուղներ:


Ինչ վերաբերում է մեր եկեղեցու ազնվաբարո հաշվապահությանը, ապա դրա մասին մի փաստ էլ արձանագրենք և ավարտենք: Փետրվարից առ այսօր Տաթևիկ Գրիգորյանը գումար չի ստացել: Եվ միայն հիմա Էջմիածնից տեղեկացնում են, թե «Այդ գումարը ցանկացած ժամանակ նա կարող է ստանալ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հաշվապահությունից»: Հիմա կարող ենք իսկապես փաստել, որ Մայր Աթոռը ավելի լավն է, քան քաղաքական կառույցները: Քաղաքականության մեջ 10 հազարը տալիս էին ընտրություններից առաջ, իսկ եկեղեցին պատրաստ է տալ ընտրություններից հետո:






Դիտումների քանակ 80617


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանինե...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Մարտի 25, 2017


Շատ հետաքրքրական էր լսել Ոսկան Արք. Գալփաքեանի հարցազրոյցը Ա1+ հեռուստակայանի վրայ: Ունկնդրողը անակնկալի առջեւ կը գտնէ ինզինք ա...

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Փետրվարի 6, 2017


Այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիմա էլ ներգրավվել է ալկոհոլային խմիչքների արտադրության գործում, արդեն զարմանալի չէ:...

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Հունվարի 20, 2017


Եկեղեցին վերջնականապես որոշել է, որ ինքը քաղաքական զարգացումների անբաժանելի մասն է կազմում, և հիմա արդեն կարող է ոչ միայն միջամ...

Կաթողիկոսից վառվածները

Կաթողիկոսից վառվածները

Հոկտեմբերի 4, 2016


Երեկ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կարգալույծ էր հռչակել Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանին (Արարատյան Հայրապետական թեմ): Ինչպես աս...

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

Հոկտեմբերի 1, 2016


Հայաստանում, լավ թե վատ, այնուամենայնիվ, կան կաթնամթերք արտադրողներ: Օրինակ, «Աշտարակ կաթ», «Արզնի», «Չանախ», «Մարիաննա» և այլն...

Հայ եկեղեցու «լևի» տերտերները

Հայ եկեղեցու «լևի» տերտերները

Սեպտեմբերի 5, 2016


Մեր հոգևոր հայերը չեն սիրում, երբ իրենց քննադատում են: Մարդիկ էլ չեն սիրում եկեղեցականներին, քանի որ նրանց ղեկավարը պրն Գարեգին...

Եկեղեցին չի կողմնորոշվում, թե ում անիծի

Եկեղեցին չի կողմնորոշվում, թե ում անիծի

Հուլիսի 30, 2016


Վերջին օրերի իրադարձությունները անմասն չթողեցին նաև եկեղեցու սպասավորներին: Էջմիածինը փորձեց վերաբերմունք դրսևորել, կաթողիկոսը ...

Կաթողիկոսը ջրցան մեքենա կտա՞ Աթեշյանին

Կաթողիկոսը ջրցան մեքենա կտա՞ Աթեշյանին

Հուլիսի 9, 2016


Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, ով բացահայտորեն ուրացավ Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո մի ստորացուցիչ նամակ ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ