Տիեզերական խայտառակություն

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017
Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Ծառուկ Սարգսյան


Ստեղծվել է գողական դառնալու արդյունավետ մեխանիզմ


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Նա դուրս է եկել կալանավայրից և լրագրողի հետ առաջին իսկ շփման ընթացքում ասել է. «Ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն՝ չէ»: Չկարևորելով, թե ինչ համատեքստում է հնչել այդ միտքը, նշենք, որ այն նորմալ է բոլոր նորմալ մարդկանց համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից և կարգավիճակից: Սակայն Խաչիկյանն իր արտահայտած միտքը կապում է բերդի հետ՝ դրանով մատնանշելով այն հանգամանքը, որ ինքը բերդում ստացել է կարգավիճակ, որը դարձել է նրա կյանքի ձևաչափը՝ նա գողական է դարձել:


Ավելի քան 1,5 տարի առաջ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, այդ թվում նաև մեր կայքը, բացահայտել էին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների կյանքի նախընտրելի ձևաչափը գողականն է: Խնդիրն այն էր, որ նախարարության աշխատակիցները, մոռանալով իրենց վրա հարկատուներիս կողմից դրված պարտականությունների մասին, տարատեսակ կալանավայրերում անցկացնելը նախընտրում էին աշխատանքային ժամերից: Անգամ լինում էր, որ նախարարության մի ամբողջ ստորաբաժանում, լրիվ կազմով՝ աշխատավայրը թողած, գնում էր քրեակատարողական հիմնարկներ, իսկ սոցիալական օգնության և պաշտպանության կարիք ունեցող մեր հայրենակիցները սպասում էին, թե երբ են իրենց և ՀՀ մյուս հարկատուների հաշվին ապրող աշխատակիցները ժամանելու իրենց աշխատավայր: Թե ինչով էին զբաղված նախարարության աշխատակիցներն այն ժամանակ` անհայտ էր: Այդ իսկ պատճառով, չունենալով նրանց՝ կալանավայրերում գտնվելու իրական պատճառների մասին հստակ պատկերացում, մենք փորձեցինք հանրությանը ներկայացնել մի քանի վարկած: Օրինակ, նախարարության աշխատակիցներին, հաշվի առնելով նրանց կարգավիճակը, մեր պետությունը գործուղում է կալանավորների մոտ՝ տարատեսակ ծառայություններ մատուցելու համար, կամ էլ քաղծառայողները զանգվածաբար որոշել են գողական դառնալ: Մեր կարծիքով, այստեղ կարող են գործել երկու տարբերակն էլ: Ժողովրդի աչքերում քաղծառայողներն այնքան փչացած են, որ կալանավորների կողմից նրանց՝ ծառայություններ մատուցելու հետևանքով փչացվելու հանգամանքն այդքան էլ չի նկատվի: Մյուս կողմից, մեր դիտարկմամբ, նախարարության աշխատակիցներն, այնուամենայնիվ, կարդացած լինելով «Գողականի մասին» ՀՀ օրենքի մեր նախագիծը, չէին կարող չհասկանալ, որ իրենք չեն կարող գողական լինել հենց փչացած լինելու պատճառով: Գիտակցելով այդ՝ նրանք որոշել են շրջանցել օրենքը և կալանավայրերում ծանոթ-բարեկամ փնտրելով անօրինական ճանապարհով գողական դառնալ: Այսինքն, մեր կարծիքով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, այնուամենայնիվ, նախընտրում էին գողական կյանքը, քանզի զգացել էին, որ մեր երկրում արդար ապրելը գրեթե անհնար է: Միգուցե նաև այդպես է: Մենք դրա գնահատականը չենք տալիս: Մենք միայն փաստն ենք արձանագրում:


Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց կալանավայրեր այցելող աշխատակիցներից ոմանք, ավելի շուտ՝ դրանց առաջադեմ թևը, հայտնվեցին կալանավայրում, սակայն այս անգամ ոչ իրենց կամքով: Օրերից մի օր ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը: Ի դեպ, հենց նրանք էին նախարարության կալանավայրասեր այն ստորաբաժանման ղեկավարները, որոնց մասին գրում էր հայաստանյան մամուլը: Դե ինչ, կատարվեց նրանց երազանքը, և նրանք իրական շանսեր ստացան գողական դառնալու համար, մանավանդ որ արդեն ունենք նախադեպ Վազգեն Խաչիկյանի օրինակով: Այսինքն՝ մեր երկրում սկսեց գործել մի մեխանիզմ, որով պետական պաշտոնյան գողական է դառնում: Ավելին, այդ մեխանիզմը կյանքի կոչելով՝ գողական կարգավիճակ ստանալու հավակնորդը պետք է սկզբում դիտորդի կարգավիճակով մասնակցի կալանավայրի անցուդարձին, թալանի պետական ունեցվածքը, որից հետո արդեն լիիրավ իրավունքներով ներգրավվի կալանավայրի կյանքին, ներում խնդրի նախագահից և բերդից դուրս գա գողական գաղափարներով տոգորված: Այս պարզ մեխանիզմը ստեղծվել է հայաստանյան սոցիալական ապահովության ոլորտի մասնագետների ջանքերով: Առայժմ այդ մեխանիզմի իրագործողը և, հետևաբար, առաջամարտիկը Վազգեն Խաչիկյանն է, սակայն շատ շուտով այն կիրագործեն սոցիալական ապահովության ոլորտի այն աշխատակիցները, որոնց մենք ներկայացրինք: Եվ ո՞վ գիտե, միգուցե հենց հիմա Արմեն Սողոյանը և Արամ Պետրոսյանն արդեն նախագահին ներման դիմում են գրում:


Ինչևէ: Ակնհայտ է, որ գողական կարգավիճակ ձեռք բերելու մեխանիզմն արդեն միայն սոցիալական ոլորտի պաշտոնյաների արտոնությունը չէ: Նրանց թեթև ձեռքով գողական կսկսեն դառնալ հայաստանյան բոլոր ոլորտների պաշտոնյաները, և կիրականանա մեր կանխատեսումն առ այն, որ օրերից մի օր Հայաստանը կդառնա աշխարհում միակ գողական պետությունն՝ իր բոլոր ատրիբուտներով և ամենակարևորը՝ «Գողականի մասին» ՀՀ օրենքով: Դրա բոլոր նախապայմաններն արդեն առկա են:


Հետգրություն


Ի դեպ, Վազգեն Խաչիկյանն իր հայտնի «հա»-ին և «չէ»-ին վերաբերող մտքերին վերջում հավելել է՝ լրագրողին հասկացնելով, որ բերդից բացի «հա»-ն հա է իսկ «չէ»-ն չէ է նաև եկեղեցում: Դե, իսկ մեզ մնում է փաստել, որ Խաչիկյանը շատ ընդունակ է և լավ ուսումնասիրել է մեր կայքում հրապարակած «Գողականի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի 6-րդ հոդվածով նախատեսվում է ի պաշտոնե օրենքով գողի կարգավիճակ տալ նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին:






Դիտումների քանակ 46685


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հոկտեմբերի 10, 2017


Ստացվում է այնպես, որ Վազգեն Խաչիկյանին ազատ արձակեցին` նորից դատելու պայմանով: Ներում ստանալուց հետո նախկին պաշտոնյային հիմա է...

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Սեպտեմբերի 28, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017


Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգայի...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Հոկտեմբերի 1, 2016


Հայտնի բան է, որ օրենքով գողերը բանտից կառավարում են հանցաշխարհը: Բայց ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ նախկին երիտհանրապետական, ...

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Հունիսի 13, 2016


Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի համար փորձություն դարձավ: Բայց քչերը գիտեն, որ սա Նժդեհի արձանի առաջին փորձությունն ու, ինչու ոչ, փորձանքը...

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Հունիսի 2, 2016


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն ահազանգել է ՔԿՀ-ում լարված վիճակի մասին: Նրա ասելով` դատապարտյալներ...

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Մայիսի 21, 2016
3

Այսուհետ հանցագործները՝ մարդասպան լինի կամ գող, հնարավորություն կունենան պատիժը կրել ոչ թե կալանավայրում, այլ Լեռնային Ղարաբաղո...

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Մարտի 3, 2016


Տարիներ առաջ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը որոշեց ազատվել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, որպեսզի «Գլաձորի» շրջանա...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

Փետրվարի 26, 2016


Եթե կա օրենք, այն պետք է գործի: Եթե օրենքը չի գործում, այն աստիճանաբար մոռացվում է և սկզբում դե ֆակտո, հետո նաև դե յուրե վերանո...

Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում գողականի հետ

Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում գողականի հետ

Հունվարի 27, 2016
4

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով մերթ ուզում, մերթ չի ուզում ներխուժել Հայաստանի ներքաղաքական կյանք, ջրի ...

Րաֆֆին հեղափոխություն է պահանջում գողական աշխարհում

Րաֆֆին հեղափոխություն է պահանջում գողական աշխարհում

Դեկտեմբերի 15, 2015
1

Այս արևմտամետ ամերիկյան գործիչը Հայաստան է ներմուծվել վաղուց, սակայն նրա իսկական կերպարը բացահայտվեց 2007-ից սկսած: «Բադասխան» ...

Միայն գողականը կճշտի դաշնակների և ՀԱԿ-ի ճիշտն ու սխալը

Միայն գողականը կճշտի դաշնակների և ՀԱԿ-ի ճիշտն ու սխալը

Հոկտեմբերի 15, 2015


Երկու օր առաջ սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկման ժամանակ դաշնակցական Արծվիկ Մինասյանին սկանդալային հարց տվեց «Ոչ»-...

«Գողականի մասին» հռչակագրի և ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծ

«Գողականի մասին» հռչակագրի և ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծ

Սեպտեմբերի 7, 2015


Գողականը հայ ժողովրդի և ՀՀ հանրային կյանքի համար ճանաչվում է գլխավոր և անփոխարինելի գաղափարախոսություն: Գողականը ունիվերսալ գաղ...

Միայն գողականը կփրկի և կզարգացնի Հայաստանը

Միայն գողականը կփրկի և կզարգացնի Հայաստանը

Հունիսի 8, 2015


«Գողականի մասին» ՀՀ օրենքն, իրոք, կկերպարանափոխի Հայոց աշխարհը: Բանն այն է, որ Հայաստանում տեղի կունենա շահերի միավորում, իսկ դ...

Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չէին

Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չէին

Մարտի 4, 2015


Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած հանցագործությունը մարդկանց ցնցեց իր դաժանությամբ: Սպանվել էին երեք հոգի, բոլորն էլ ք...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ