Ազգային խայտառակություն

Շատ փոքր նախարարն ու շատ մեծ Կարապետյանները

Սեպտեմբերի 29, 2017
Շատ փոքր նախարարն ու շատ մեծ Կարապետյանները

Որ մեր երկիրը նաև սպորտի նախարարություն ունի` իր նախարարով հանդերձ, այդ մասին իմանում ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը որոշում է նրան հայհոյել կամ փնովել: Օրինակ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարբերաբար այդ գործով է զբաղվում: Հիմա էլ էստաֆետը հանձնել է Կարապետյանի ընտանիքին, քանի որ երեկ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համարձակություն էր ունեցել հայտարարել, որ Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձևին, հիմա դրան ծանր հարված հասցրեց` հրաժարվելով հովանավորչությունից:


Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին հիմա մեր երկրում քչերն են համարձակվում ասել, թե աչքի վերևը հոնք կա: Եվ Ռոստոմյանն այս իմաստով կամ միամիտների միամիտն է, կամ առյուծի սիրտ է կերել: Ամեն դեպքում, պատասխանն իրեն ուշանալ չտվեց: Արձագանքը եկավ ոչ թե Սամվելից, այլ նրա եղբոր` ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից: Վերջինս ասել էր. «Չենք կարծում, թե կարիք կա մեկնաբանել ամեն մի դատարկամտություն: Առավել ևս, սպորտի նախարարը չափազանց փոքր մարդ է, որպեսզի իրեն թույլ տա գնահատական տալ Սամվել Կարապետյանի գործունեությանը»:


Այս ձևակերպումը շատ առանձնահատուկ է: Եթե նախարարը փոքր մարդ է, ապա ո՞վ է մեծ մարդը, և ընդհանրապես, ո՞վ ունի իրավունք որևէ բան ասելու Կարապետյան Սամվելի մասին, և ովքե՞ր են ցմահ զրկված այդ իրավունքից: Մյուս կողմից էլ, եթե մի քիչ արդարամիտ լինենք, ապա ինչպե՞ս կարող է որևէ ոլորտի պատասխանատուն ու ղեկավարը հանդիմանել մեկին, ով կուզի` կօգնի, չի ուզի` չի օգնի: Ի վերջո, եթե կան ձախողումներ, ապա դրա համար պիտի մտահոգվեն պետությունն ու նախարարը, այլ ոչ թե Սամվել Կարապետյանը, որը սպորտի նախարար չէ (դա նրա համար շատ նվաստացուցիչ կլիներ): Եվ եթե Հրաչյա Ռոստոմյանն իր գործից գլուխ չի հանում, ճիշտ ժամանակն է, որ մի դիմում էլ նա գրի:


Հետգրություն


Սակայն այս պատմության մեջ ամենանողկալին Կարեն Կարապետյանի դիրքորոշումն է: Նա, հավանաբար, չի հասկանում, որ նվաստացնելով ՀՀ նախարարին, համոզված լինելով, որ ՀՀ սպորտի նախարարն այդքան չկա, որ իր եղբոր մասին կարծիք արտահայտի, ուղղակի նվաստացնում է Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին: Բա չասե՛ս սրան, թե` ա՛յ նուվոռիշ, ա՛յ ուրբանիզացիայի դժբախտ հետևանք, դու քեզ հայելու մեջ նայե՞լ ես, կամ՝ գոնե կողքից դու քեզ տեսե՞լ ես...






Դիտումների քանակ 93292


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Փետրվարի 10, 2017


Հայտնի գործարար և պատգամավոր Դերժավի Արկադը (Արկադի Համբարձումյան) որոշել էր պատգամավոր առաջադրվել Լոռու մարզից և հանդիպել էր Կ...

Կարապետյան եղբայրները անցնում են հարձակման

Կարապետյան եղբայրները անցնում են հարձակման

Սեպտեմբերի 6, 2016


Արդեն մի քանի օր է՝ համառ լուրեր են պտտվում, թե իբր Կարեն Կարապետյանը պատրաստվում է դառնալ Հայաստանի վարչապետ: Ճանաչելով Կարապե...

Կարապետյան ընտանիքը հերքելով հաստատում է

Կարապետյան ընտանիքը հերքելով հաստատում է

Մայիսի 12, 2015
1

«Խոպանչիների» չարաբաստիկ օրենքը կապեցին «Տաշիր Գրուպի» ղեկավար, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի անվան հետ: ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ