Միջազգային խայտառակություն

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017
Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Օսկան Քոչարյան


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, որ կարելի էր կարծել, թե հարևան երկրների միջև հարաբերման երկրորդ շնչառություն է բացվել: Ընդ որում, պետական այրերն իրար հերթ չտալով անընդհատ կրկնում էին, որ Հայաստանի ու Վրաստանի միջև անլուծելի խնդիրներ գոյություն չունեն, և եղբայրական երկրների միջև շարունակվում է դարավոր բարեկամությունը: Բայց ահա այսօր Ջավախքում տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ ապացուցեց, որ որքան էլ ջանքեր գործադրվեն թաքցնելու աղբը, նրա գարշահոտությունը վաղ թե ուշ իր մասին իմաց է տալու:


Իսկ Ջավախքի Գումբուրդո քաղաքում այսօրվա կատարվածը նոր բան չէր` կրկին բախումներ տեղի հայ բնակիչների և ոստիկանների միջև: Առավոտյան հայերը ցանկանում էին խաչքար տեղադրել վերանորոգման մեջ գտնվող եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկորների վերաթաղման վայրում, բայց ոստիկանությունը թույլ չի տվել նրանց ներս մտնել բակ՝ բացատրելով, որ նրանք նման հրաման ունեն: Բնակիչները չեն զիջել և փորձել են ճեղքել եկեղեցու բակի մուտքը փակած ոստիկանների շարքը: Հատուկ նշանակության զորքերն էլ անցել են գրոհի, մահակներով ծեծի են ենթարկել քաղաքացիներին, ձերբակալել են գյուղի մի քանի բնակիչների: Կան նաև վիրավորներ:


Ինչի՞ համար է այս բոլորը: Ո՞րն է մարդկանց արարքի մեջ անթույլատրելին ու անօրինականը: Այդ երբվանի՞ց մահարձան կամ տապանաքար տեղադրելը դարձավ խոշոր հանցագործություն, այնքան խոշոր, որ նույնիսկ դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին: Իսկ եթե արդեն նախարարներ են գալիս, ուրեմն` հարցը քաղաքական է, և այս դեպքում կասկածներ լինել չեն կարող:


Սովորական խաչքարը միայն այն ժամանակ կարող է դառնալ վտանգավոր, եթե դրա մեջ դիմացինը տեսնում է իր ինքնության սպառնալիքը: Այս ձեռագրին մենք արդեն վաղուց ենք ծանոթ: Հիշենք թեկուզ Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից միայն այն բանի համար, որ սրբվեն հայկական հետքերը Նախիջևանի տարածքից: Հիմա էլ վրացիներն են հետևում նրանց օրինակին, կարծում են, թե հայերը մի հատիկ խաչքարով «կյուրացնեն» Վրաստանի տարածքները, «կօկուպացնեն» Ջավախքը: Ու եթե քանդակազարդ քարն է նրանց այդքան սարսափեցնում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե ջավախցին սկսի խոսել ինքնորոշման մասին:


Իսկ այդ օրը հեռու չէ, ջավախցին անպայման կխոսի: Համենայն դեպս, վրացիներն ամեն ինչ անում են այն մոտեցնելու համար:


Հետգրություն


Հայ-վրացական հարաբերությունների խնդիրների արմատները պետք է այլ տեղ որոնել: Օրինակ, ինչո՞ւ առ այսօր փակ է երկաթգիծը: Աբխազնե՞րն են մեղավոր, որոնք այդքան եղան արդեն, որ կարող են ինքնուրույն նման աշխարհաքաղաքական որոշում ընդունել: Թե՞ ռուսները: Իհարկե, ոչ: Երկաթգիծը փակ է ամերիկացյիների թելադրանքով, քանզի նրաք արդարացիորեն կարծում են, որ վրաց-աբխազական հատվածի վերագործարկումը կհզորացնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, դրա համար էլ չեն թույլատրում իրենց վասալ վրացիներին բացել այն: Իսկ Հայաստանի տնտեսությունը, ինչպեսև Վրաստանի ամեն ինչը, ամերիկացիներին երբեք չեն հետաքրքրել: Իհարկե, ադրբեջանցիներն էլ այստեղ մեղք ունեն, սակայն նրանք ի՞նչ են Վաշինգտոնի հրահանգի հետ համեմատած: Ինչևէ, հայերն ու վրացիներն իրար հետ հիանալի յոլա կգնային, եթե չլինեին նրանց «բարեկամները»: Տեսնենք, թե հերթական սրացումն ինչի կհանգեցնի:






Դիտումների քանակ 282068


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Նույն թեմայով

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Նոյեմբերի 30, 2017


Երբ մի երկու ամիս առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկեց Հայաստան անունը փոխել և այսուհետ երկիրն անվանել Արմենիա, բոլո...

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Նոյեմբերի 30, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ վաղը` դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պա...

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Նոյեմբերի 22, 2017


Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն այդ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Մայիսի 20, 2017


Հայրենասիրությունն ամենակարևոր մարդկային զգացումներից մեկն է։ Միանգամայն բնական է, որ մարդիկ սիրում են ծնողներին, երեխաներին, ս...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Հասնել և անցնել Վրաստանին

Հասնել և անցնել Վրաստանին

Փետրվարի 22, 2017


Հարևանների հետ մրցելը վատ բան չէ: Այլ խնդիր է, թե մրցության համար ինչ ոլորտներ են ընտրվում և որ հարցերում ցանկություն կա գերազա...

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Փետրվարի 11, 2017


Վերջին շրջանում հարևան Վրաստանում ծավալներ ընդունող ներիշխանական մի սկանդալում տեղի-անտեղի հոլովվում է Հայաստանի անունը: Խոսքը ...

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016


Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց...

Վրացական արև և հայկական արևայրուք

Վրացական արև և հայկական արևայրուք

Սեպտեմբերի 28, 2016


Երբ Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, թե հայ-վրացական հարաբերությունները երբևէ ավելի ջերմ ու ...

Վրացիները գիտեն՝ երբ փակել ճանապարհը

Վրացիները գիտեն՝ երբ փակել ճանապարհը

Հունիսի 24, 2016
3

Այսօր Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնեցին, որ կրկին փակվել է Վերին Լարսի անցակետը: Սա մեզ համար մի բան է նշանակում. հայկակա...

Ինչ է պակասում վրացիներին

Ինչ է պակասում վրացիներին

Հունիսի 18, 2016


Արդեն քանի տարի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Վրաստանը ամեն անգամ հայտնվում է փակ դռների առաջ և բոլոր դեպքերում ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ