Տիեզերական խայտառակություն

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017
Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Ջհանգիր Լֆիկյան

 

Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլորին: Նրանց ամեն ինչ թույլատրվում է. կուսակրոն կաթողիկոսին՝ զավակ,  արքեպիսկոպոսին՝ զենք,  մեկ այլ արքեպիսկոպոսի՝ արևելյան մարտարվեստի կոչում ունենալ: Նրանք երբեք չեն բավարարվում եղածով և անընդհատ նորանոր ապօրինությունների փնտրտուքի մեջ են: Դե, Աստված էլ ամեն ինչ տեսնում է:


Շուրջ մեկ տարի է, ինչ հայաստանյան լրատվամիջոցները, այդ թվում նաև մեր կայքը, բարձրաձայնում են մի քահանայի խայտառակ գործունեության մասին: Դա Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորն է: Նրա մասին շատ է գրվում, նրան դատի են տալիս, նրա գործը լսվում է Հայաստանի դատական համակարգի բոլոր ատյաններում: Սակայն պարադոքսն այն է, որ նա չի պարտվում: Ավելին, նա չի ներկայանում և ոչ մի դատական նիստի, չի առարկում հայցերի դեմ և ընդհանրապես որևէ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնում, սակայն միշտ հաղթում է: Նրա օգտին են Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, վարչական և քաղաքացիական դատարանների որոշումները: Եվ այս պարագայում ընդհանրապես կարևոր չէ, թե ինքն ինչ է արել. համոզված ենք, որ ինչ էլ անի՝ պետության դիրքորոշումը նրա օգտին կլինի, քանզի նա «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից է, և վե՛րջ:


Որպեսզի ընթերցողներին ամեն ինչ պարզ լինի, որոշեցինք լրագրողական հետաքննություն անկացնել՝ պարզելու համար, թե ով է տեր Գրիգոր քահանան, ինչով է զբաղվել նախկինում և ինչ է անում հիմա: Ուրեմն, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Երվանդ Քոչարի փողոցի բազմաբնակարանային շենքերից մեկում բնակվող տեր Գրիգորը որոշեց ապօրինի՝ առանց պատշաճ փաստաթղթերի, ընդլայնել, ձևափոխել իր բնակարանի պատշգամբը: Այդ գործողությունը դուր չեկավ քահանայի հարևաններին, որոնց համար ապօրինի շինության առկայությունը մի շարք անհարմարություններ էր ստեղծում: Ամեն դեպքում, այս պարագայում ընդհանրապես կարևոր չէ, թե հատկապես որն է անհարմարությունը. կարևորն այն է, որ շինությունն ապօրինի է և քանդման ենթակա: Առաջ անցնելով ասենք, որ հարևանների բողոքներն առայժմ որևէ արդյունք չեն տալիս, քանզի, ինչպես նշեցինք, ապօրինության հեղինակը քահանա է:


Տեր Գրիգորը, նույն ինքը՝ Հակոբ Հովհաննիսյանը, մինչև Հայաստանի անկախացումն աշխատում էր երևանյան նախագծային ինստիտուտներից մեկում, սկզբում կոմսոմոլի, այնուհետև կոմունիստական կուսակցության անդամ էր, ինչն ինքնին նշանակում էր, որ նա գաղափարապես աթեիստ է: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո նա հասկացավ, որ նախագծողի համեստ աշխատավարձով այլևս անհնար է ապրել, ավելին, հիմնարկը, որտեղ նա աշխատում էր, փակման եզրին էր: 1990–ականների կոնյունկտուրան աֆերիստներին հուշում էր կյանքի մի քանի ճանապարհ՝ ոմանք քաղաքականություն մտան, ոմանք հեռացան երկրից, ոմանք գողականով տարվեցին, ոմանք էլ կրոնավոր դարձան: Ի դեպ, կրոնավոր դառնալը վերաբերելի է ոչ միայն «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը: Այդ տարիներին նորաձև էին բազմապիսի կրոնական կազմակերպություններ: Աֆերիստները գումար հայթայթելու համար դառնում էին քրիշնայականներ, Եհովայի վկաներ, հիսունականներ, ադվենտիստներ և այլն: Մի խոսքով, մեր հերոսը որոշեց ուժերը փորձել ավանդական կրոնական կազմակերպության շարքերում: Նրան ընդունեցին, ընդունելությանը նպաստեցին կոմսոմոլ և կոմունիստ տարիներին ստեղծված կապերը, քանզի թե՛ անկախ, թե՛ Խորհրդային Հայաստանում անհնար էր հոգևորական աշխատել առանց իշխանական վերնախավի կամ ԿԳԲ-ի «դոբրո»-ի: Մի խոսքով, օրերից մի օր Հակոբ Հովհաննիսյանը դարձավ տեր Գրիգոր քահանա: Անահիտը նրա կինն էր, որը, հարևանների պատմելով, ուներ իրենց՝ Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շենքում բնակվող բարեկամուհի՝ Մարգարիտա Արշակյան անվամբ: Նա միայնակ բնակվում էր հենց այն բնակարանում, որը հետագայում որոշել էր ընդլայնել տեր Գրիգորը: Ապագա քահանայի ընտանիքը գրեթե չէր շփվում տիկին Մարգարիտայի հետ, միայն Հակոբի կինն էր մեկ-մեկ այցելում միայնակ բարեկամուհուն: 1990-ականներին ցուրտ էր և մութ, Ղարաբաղում պատերազմ էր, իսկ Երևանում՝ աֆերիստների մեծ բանակ: Հենց այդ տարիներին աշխուժացան Հակոբի և Անահիտի շփումները մինչ այդ անտեսված բարեկամուհու հետ, ընդ որում՝ հարաբերություններն այնքան լավացան, որ Հակոբն ու Անահիտը տեղափոխվեցին բարեկամուհու բնակարան՝ բնակվելու, և հենց այդ ժամանակահատվածում էլ անսպասելի, որոշ տվյալներով՝ կասկածելի հանգամանքներում մահացավ Մարգարիտա Արշակյանը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա ժառանգորդն է ճանաչվում մեր հերոսը (մենք հակված ենք կարծել, որ ծեր կինը սպանվել էր, քանզի հայ տերտերներից` Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, ամեն ինչ կարելի է սպասել, սակայն չենք կարող վստահաբար պնդել` ապացույցների բացակայության պատճառով): Եվ դա՝ այն դեպքում, երբ տեր Գրիգորը մահացածի հետ որևէ ազգակցական կապ չուներ, մահացածը նրա կնոջ բարեկամուհին էր: Մեզ մոտ է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ տեր Գրիգորը, այն ժամանակ՝ Հակոբ Հովհաննիսյանը, հանգուցյալ կնոջը ներկայացնում է որպես իր տատիկ: Բացի այդ, մեր տրամադրության ներքո հայտնված փաստաթղթերի մի մասում տեր Գրիգոր քահանան ներկայացված է որպես Հակոբ Բագրատի Հովհաննիսյան, մյուս մասում՝ Հակոբ Ենգիբարի Հովհաննիսյան (տե՛ս ստորև): Եվ դրանք սովորական փաստաթղթեր չեն, այլ Երվանդ Քոչարի 5-րդ շենքի թիվ 1 բնակարանի սեփականաշնորհման հիմքը հանդիսացող փաստաթղթեր են: Փաստորեն, կեղծվել են փաստաթղթեր, և դրա արդյունքում ապագա քահանան տիրացել է գույքի: Անգամ մինչև այժմ պարզ չէ, թե ով է Երվանդ Քոչարի 5-րդ շենքի թիվ 1 բնակարանի սեփականատերը՝ Հակոբ Բագրատի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հակոբ Ենգիբարի Հովհաննիսյանը: Սա բավական լուրջ է, քանզի անգամ անձնական տվյալների մեջ մեկ տառի տարբերությունը չլուծվող խնդիրներ է առաջացնում: Ի դեպ, մեզ մոտ հայտնված փաստաթղթերում առկա են դատախազության՝ 1990-ականներին տեր Գրիգոր քահանայի քրեական հետապնդման մասին վկայող գրություններ: Հարկ է նշել, որ դրանք շատ անորոշ բովանդակություն ունեն և մեր կողմից գտնվում են հստակեցման փուլում: Դատախազության կողմից առկա գրությունների վերաբերյալ հստակեցում ստանալուց հետո մենք կրկին կանդրադառնանք դրանց: Նշենք միայն, որ, մեր կարծիքով, տեր Գրիգորն այնքան էլ սուրբ չէ՝ հաշվի առնելով «տատիկի», նրա տարօրինակ մահվան, անձնական տվյալների կեղծման, Երվանդ Քոչարի 5-րդ շենքի թիվ 1 բնակարանի կասկածելի սեփականաշնորհման և, վերջապես, դատախազության գրությունների հանգամանքը: Իսկ պատշգամբը ձևափոխելը և դրանով իսկ այլոց իրավունքները խախտելը նրա գործունեության մեջ չերևացող, նվազ նշանակություն ունեցող դրվագներից են: Այսքանը մենք արդեն գիտենք: Սրանից շատ իր մասին գիտի հենց ինքը՝ տեր Գրիգորը, ինչպես նաև այն պաշտոնյաները, ովքեր հովանավորել և կոծկել են նրա խարդախությունները:


Մենք առայժմ չենք պարզել, թե որ պաշտոնյաներն են հովանավորել քահանայի ապօրինություններն անցյալում, սակայն վստահ ենք, որ ներկայում նրա հովանավորներից է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը նրան, իհարկե, հարկատուների գրպանից, ավտոմեքենա է նվիրել:


Հոդվածի սկզբում նշել էինք, որ տեր Գրիգորի խայտառակ գործունեության արդյունքում խախտվում են մարդկանց իրավունքները: Մարդիկ, որոնց իրավունքները խախտվել են, փորձում են իրավական ներգործությամբ սաստել իրավախախտին: Սակայն ոչինչ չի ստացվում՝ իրավաբանորեն չպաշտպանվելով, քահանան իրավական հարթության մեջ առայժմ անպարտ է, և իր բնակարանին կից ապօրինի շինությունն առայժմ առկա է: Սակայն ամեն ինչ դրանով չի որոշվում: Կան խնդիրներ, որոնք շատ ավելի մեծ արժեք ունեն, քան շինության գոյությունը: Մամուլից և դատական տեղեկատվական datalex.am համակարգից պարզեցինք, որ տեր Գրիգոր քահանայի կողմից քաղաքացիների ոտնահարված իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (դատական գործ թիվ ՎԴ/5570/05/16): Առաջինն, ինչ արել է կազմակերպությունը՝ հարցում է ուղղել «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը: Ի պատասխան հարցման՝ եկեղեցուց պատասխանել են, որ Հակոբ Հովհաննիսյան անձ եկեղեցում չի ծառայում (փաստացի ծառայություն է իրականացնում Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում- խմբ.): Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ վճռել է, որ եթե եկեղեցին ասում է, որ այդպիսի մարդ չկա, ուրեմն չկա, և վերջ (դատական գործ թիվ ՎԴ/5570/05/16): Այսինքն՝ դատարանի վճռով փաստվեց, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությունը չգրանցված քահանաներ է պահում: Սա խոսում է եկեղեցում տիրող բարքերի, ինչպես նաև կրոնական այդ կազմակերպության բարոյական ցուցանիշի մասին: Բացի այդ, ՀՀ վարչական դատարանը, անդրադառնալով «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ հանրային նշանակության կազմակերպություն լինել-չլինելու հարցին, հստակ նշել է, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ և այդպիսին լինել չի կարող (դատական գործ թիվ ՎԴ/5570/05/16), օրինակ, ի տարբերություն «Աշտարակ կաթ» (դատական գործ թիվ ՎԴ/0092/05/12) և «Դուստր Մարիաննա» (դատական գործ թիվ ՎԴ/0228/05/12 ) կաթնամթերք արտադրող ընկերությունների, որոնք նույն դատարանի կողմից ճանաչվել էին որպես հանրային նշանակության կազմակերպություններ: Փաստորեն, տեր Գրիգոր քահանայի խայտառակ գործունեության շնորհիվ շուրջ 1700 տարվա պատմություն ունեցող կառույցի հանրային նշանակություն ունենալու հանգամանքն իրավական կասկածի տակ է: Մի խոսքով՝ այսքան անախորժություններ և իրավական հետևանքներ: Սա՝ ի գիտություն «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների և տեր Գրիգորի հովանավորների:


Ամփոփելով` նշենք, որ տեր Գրիգորի կամ Հակոբ Բագրատի Հովհաննիսյանի, կամ Հակոբ Ենգիբարի Հովհաննիսյանի անցյալը, ներկան և ապագան գտնվելու են մեր ուշադրության ներքո, ավելին` մենք կնպաստենք, որ դրանք արժանանան իրավապահ մարմինների ուշադրությանը, իսկ եթե դա էլ չստացվի՝ կապավինենք Աստծուն, Ով ամեն ինչ տեսնում է:

 

 

 

 

 







Դիտումների քանակ 167663


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Աթեշյանի տանիքը գտան

Աթեշյանի տանիքը գտան

Ապրիլի 3, 2018


Աննկուն և անհաղթահարելի Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պահպանել իր դիրքերը, իր տեսակետ...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանինե...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Մարտի 25, 2017


Շատ հետաքրքրական էր լսել Ոսկան Արք. Գալփաքեանի հարցազրոյցը Ա1+ հեռուստակայանի վրայ: Ունկնդրողը անակնկալի առջեւ կը գտնէ ինզինք ա...

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Փետրվարի 6, 2017


Այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիմա էլ ներգրավվել է ալկոհոլային խմիչքների արտադրության գործում, արդեն զարմանալի չէ:...

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Հունվարի 20, 2017


Եկեղեցին վերջնականապես որոշել է, որ ինքը քաղաքական զարգացումների անբաժանելի մասն է կազմում, և հիմա արդեն կարող է ոչ միայն միջամ...

Կաթողիկոսից վառվածները

Կաթողիկոսից վառվածները

Հոկտեմբերի 4, 2016


Երեկ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կարգալույծ էր հռչակել Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանին (Արարատյան Հայրապետական թեմ): Ինչպես աս...

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

Հոկտեմբերի 1, 2016


Հայաստանում, լավ թե վատ, այնուամենայնիվ, կան կաթնամթերք արտադրողներ: Օրինակ, «Աշտարակ կաթ», «Արզնի», «Չանախ», «Մարիաննա» և այլն...

Հայ եկեղեցու «լևի» տերտերները

Հայ եկեղեցու «լևի» տերտերները

Սեպտեմբերի 5, 2016


Մեր հոգևոր հայերը չեն սիրում, երբ իրենց քննադատում են: Մարդիկ էլ չեն սիրում եկեղեցականներին, քանի որ նրանց ղեկավարը պրն Գարեգին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը