Սովորական խայտառակություն

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017
Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղափոխության առաջնորդը: Այսօր էլ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքային համապատասխան ծառայություններին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ՝ հոկտեմբերի 7-ին համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն համակարգված անցկացնելու ուղղությամբ:


Մենք արդեն գիտենք, թե դա ինչպես է արվում: Հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներին պարտադրում են հանգստյան օրով ներկայանալ տվյալ վայր, ասում են, թե նրանք կամավոր են եկել, մի քանի բահ ու ավել են բաժանում, հետո մեծ-մեծ թվեր են գրում, որ իբր այսքան հազար տոննա աղբ է հավաքվել, և արդյունքում յուրացվում են այն գումարները, որոնք իբր թե հատկացվել են տեխնիկային, վառելիքին, գործիքներին և այլ նպատակների համար:


Այսօր էլ նույնը ասվեց, որ հոկտեմբերի 7-ին կմաքրվեն և պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները: Աչքաթող արվեց միայն մի կարևոր հանգամանք, ինչի մասին բոլոր շաբաթօրյակներին հետևողականորեն լռում են: Խոսքն այն մասին է, որ նմանատիպ աշխատանքներ կատարելու համար կան համապատասխան կառույցներ, դա նրանց պարտականությունն է, ինչի համար էլ վճարվում են քաղաքացիներից գանձված վճարների հաշվին: Եթե Երևանը դեռ թաղված է աղբի մեջ, ապա մեղքն առաջին հերթին հենց այդ կառույցներինն է ու քաղաքապետարանինը, որը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում: Ու եթե Տարոն Մարգարյանը մի քիչ պատմությանը տեղյակ լիներ, ապա կիմանար, որ շաբաթօրյակներ կազմակերպվել են միայն այն ժամանակ, երբ աղբահավաքներ, կանաչապատողներ չեն եղել կամ, ասենք, նրանք գործադուլ են հայտարարել: Բայց հիմա Երևանում կարծես թե գործադուլավորներ չկան: Նույնիսկ Լենինը չկա: Սակայն կա Տարոն Մարգարյանը, որը շարունակում է Իլյիչի ավանդները:







Դիտումների քանակ 106549


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոն, որտե՞ղ են քո շնիկները

Տարոն, որտե՞ղ են քո շնիկները

Փետրվարի 20, 2018


Ականատեսները պատմում են, որ Երևանի քաղաքապետարանում ավագանիի հայտնի նիստի մեծ իրարանցումը սկսել է այն բանից հետո, երբ քաղաքապետ...

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Փետրվարի 19, 2018


Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու աշխատանքներն առա...

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018


Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Ռեստորանների մշտական հաճախորդը

Ռեստորանների մշտական հաճախորդը

Փետրվարի 10, 2018


Անպատժելիությունն իր ետևից բերում է նորանոր ամենաթողություններ: Այս մասին թերևս ամենալավը գիտի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Հունվարի 29, 2018


Երևանի քաղաքապետարանի ու «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի միջև սև կատու է անցել, ու բանը հասել է դատ-դատաստանի: Ըստ տեղեկությ...

Մարտիրոս Սարյանը նահանջում է Տարոն Մարգարյանի առաջ

Մարտիրոս Սարյանը նահանջում է Տարոն Մարգարյանի առաջ

Հունվարի 24, 2018


«Ոչ մի թիզ հող թշնամուն». այս կարգախոսով է հիմա առաջնորդվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ թշնամին տվյալ իրավիճակներու...

Տարոնին ամեն օր էլ հիշում են, բայց նա չի հասկանում, թե ինչու

Տարոնին ամեն օր էլ հիշում են, բայց նա չի հասկանում, թե ինչու

Հունվարի 18, 2018


ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման Maxmonitor.am համակարգը նախորդ տարվա ընթացքում հետևել է հայկական օնլայն մեդիայո...

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Հունվարի 16, 2018


Անմիջապես այն բանից հետո, երբ տրանսպորտային ոլորտի մի քանի պաշտոնյաներ միաժամանակ հայտարարեցին, թե որևէ հիմք չկա փոխադրումների ...

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Հունվարի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասուլիս է հրավիրել: Միայն այս նախադասությունն արդեն իսկ սենսացիա է, որովհետև Տարոնն առնվազն Հ...

Քաղաքապետարանի վիշտը

Քաղաքապետարանի վիշտը

Դեկտեմբերի 27, 2017


Հայհիդրոմետի Գագիկ Սուրենյանը դարձել է Երևանի քաղաքապետարանի աչքի գրողը: Ամեն անգամ, երբ նա հայտարարում է, որ առաջիկա օրերին սպ...

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Դեկտեմբերի 26, 2017


Տարեմուտին հանրապետության տարբեր անկյուններում միջոցառումներ ու դիմակահանդեսներ են կազմակերպվում: Երևանի ավագանին ևս որոշեց հետ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

Դեկտեմբերի 22, 2017


Չարաճճի երեխաներին սաստելու համար մեծերը հաճախ են նրանց սպառնում կախարդներով, բոբոներով, հրեշներով կամ էլ մեշոկ պապիի գոյությամ...

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Դեկտեմբերի 21, 2017


Երևանի քաղաքապետարանն արդեն տասնյակ միլիոնավոր դրամներ է ծախսել քաղաքի ամանորյա զարդարանքի վրա, թեև երևանցիները հրաշալի տեսնում...

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Դեկտեմբերի 4, 2017


Երկարատև սպասումներից, անհասկանալի վայրիվերումներից, օտարերկրյա կասկածելի փորձագետներին ահռելի գումարներ վճարելուց հետո ի վերջո...

Բալագանի քաղաքապետարանը

Բալագանի քաղաքապետարանը

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն էր, որն ամբողջովին իր ժամանակը վատնեց փողոցների անվանափոխության հարցի վրա: Առանց Զարուհի Փ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ