Ազգային խայտառակություն

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 2, 2017
Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

«Հրապարակ» օրաթերթի կայքը զարմանալի նյութ է հրապարակել՝ նվիրված մի գեղեցկուհու, որը, դժբախտաբար, աշխատում է պետական համակարգում` որպես արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար: Գեղեցկուհու անունն է Նանա Գնդոյան, նա գեներալ Աշոտ Գնդոյանի դուստրն է, հայրն էլ, ըստ «Հրապարակի», նախագահ Սարգսյանի ընկերն է: Բանն այն է, որ թերթը հարցում էր ուղարկել գեղեցկուհի խոսնակին, որին նա պիտի պատասխաներ օրենքով սահմանված ժամկետում. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը 30 օր է սահմանում պետական կառույցներին հարցումներին պատասխանելու համար: Նանա Գնդոյանը չի կատարել օրենքի պահանջը: Դրա փոխարեն, մեղմ ասած, բռիություն է արել. Facebook-ի` պետական գերատեսչությունների խոսնակների փակ խմբում գլուխ է գովել, թե դա արել է «Հրապարակին» ընկնավորեցնելու համար:

Թե որտեղ է մեծացել ու դաստիարակվել Նանա Գնդոյանը` անհայտ է: Որտեղ է նա սովորել գռեհիկ և միայն գեղցիներին վայել «ընկնավորել» եզրույթն օգտագործել` նույնպես հայտնի չէ: Հայտնի է միայն, որ գեղեցկուհին իր տեղում չէ. նա իր դաստիարակությամբ, ինտելեկտուալ մակարդակով շատ կսազեր ՀՀ տարածքում գործող յուրաքանչյուր ֆերմայի կթվորուհիների բրիգադի ղեկավարի պաշտոնում: Նշենք, որ ՀՀ կթվորուհիները զբաղված են հիմնականում նրանով, որ թալանում են իրենց գործատուներին, կաթ ու անասնակեր են գողանում, այնպես որ գեղեցկուհի Նանայի «ընկնավորեցնելու» ունակությունը լուրջ օգուտ կտար հայրենի ֆերմերներին` նրանք լուրջ գումարներ կտնտեսեին չգողացված կաթի և այլ բարիքների տեսքով:


Կոչ ենք անում ՀՀ խոշոր ֆերմերական ընկերություններին բարձր աշխատավարձով աշխատանքի հրավիրել Նանա Գեներալովնա Գնդոյանին: Վստահեցնում ենք նրանց, որ տնտեսական էֆեկտը մեծ կլինի: Նանան միանշանակ չի գողանա` նա տեսած աղջիկ է, իսկ այն, որ գողությունը կկանխի, կասկածից վեր է: «Ընկնավորեցնելը» քիչ բան չէ, դա այն բանն է, որն անհրաժեշտ է հայ «աշխատասեր», «քարից հաց քամող» գյուղացիներից այդքան տուժած ֆերմերներին:

 






Դիտումների քանակ 85929


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փոթորիկ առանց փոթորկի

Փոթորիկ առանց փոթորկի

Հոկտեմբերի 16, 2017


Դեռ երեկ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնող հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում, հատկապ...

Սուպեր Տոնոյանը խաղ է անում

Սուպեր Տոնոյանը խաղ է անում

Հոկտեմբերի 11, 2017


Երբ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարարությունից տեղափոխեցին ԱԻՆ ու նշանակեցին այդ կառույցի ղեկավար, շատերը մեծ հույսեր էին...

Բուտաֆորիայի համար ո՞վ կհատուցի

Բուտաֆորիայի համար ո՞վ կհատուցի

Մայիսի 17, 2017


Նորից կարկուտը տեղաց, նորից բերքը ոչնչացավ, և այս դառն իրողությունն աչքի առաջ ունենալով՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գնացե...

Արտակարգ չէ, բայց կարող է լինել

Արտակարգ չէ, բայց կարող է լինել

Մայիսի 5, 2017


Այսօր տեղեկացվեց այն մասին, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը երկարամյա ծառայությ...

Արտոնյալների գազը և ԱԻՆ-ի «դուխը»

Արտոնյալների գազը և ԱԻՆ-ի «դուխը»

Նոյեմբերի 23, 2016


Մի քանի օր շարունակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հնարավոր բոլոր խողովակներով շեփորում էր այն մասին, թե իրենց կողմից...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ