Սովորական խայտառակություն

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Հոկտեմբերի 2, 2017
Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Այն, որ «Ծառուկյան» դաշինքում կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, այլևս ոչ գաղտնիք է և ոչ էլ սոսկ ենթադրություն: Դրա մասին հիմա բացահայտ խոսում են հենց դաշինքի անդամները: Անհասկանալի է մնում շրջադարձված գնահատականի բուն պատճառը: Սրա շուրջ արդեն կարելի է բազմաթիվ կարծիքներ հնչեցնել, միայն թե դաշինքում ճշմարտությունը ոչ ոք չի պատրաստվում բարձրաձայնել: Այդ իսկ պատճառով էլ շրջանառության մեջ է դրվում մի պատրվակ, որն իբրև թե համոզիչ պիտի դարձնի Գագիկ Ծառուկյանի և նրա թիմակիցների հիասթափությունը:


Հենց այդ «պաշտոնական» պատրվակի առաջին սերմերն է այսօր նետել նաև դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը: Համաձայն նրա խորին համոզման, կառավարության ղեկավարը քաղաքական փորձ չունի, այդ դպրոցը չի անցել, և նա չի կարող շարունակել իր գործունեությունը: Իսկ թե ինչու բոլորի սիրելի Կարեն Կարապետյանը հանկարծ այս աշնանամուտին դարձավ անփորձ, այսօր ունի մեկ պատասխան: «Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, պետք է քաղաքական երկրորդ ուժի ներկայացրած ծրագրերի հետ քննարկումներ իրականացնի, որից հետո, եթե տեսնենք, որ այդ ծրագրերը չեն կարող իրականանալ, թող հանրությանը տեղյակ պահեն։ Քանի դեռ 15 կետերից բաղկացած այդ ծրագիրը, որոնցով մենք ստացել ենք ժողովրդի քվեն, կառավարության վարչապետը չի վերցնում նայի, դա նշանակում է, որ քաղաքական փորձ չունի, քաղաքական դարբնոց չի անցել։ Այլապես նա կնստեր, կնայեր, կքննարկեր և բոլորս կտեսնեինք, որ կա բարի ցանկություն ծրագրերն իրականացնելու»,- չակերտները բացում է Հակոբյանը։


Այս տարբերակը, եթե նույնիսկ խելքին մոտ չէ, ապա բավականին պոպուլիստական է: Փաստորեն Ծառուկյանի անունից հիմա էլ ասում են, որ նա դեմ է Կարապետյանին, քանի որ վերջինս հաշվի չի նստում ընտրողների ցանկության հետ, իսկ քանի որ ընտրողները ձայն են տվել ծառուկյանական 15 կետերին, ապա պատրաստ է դրանք կյանքի կոչել նույնիսկ վարչապետ զոհաբերելու գնով: «Բոլորից շատ Ծառուկյանն է վատ զգում, որ իր ծրագրերը չեն իրագործում, ինքը շատ վատ է տանում»,- իր միտքն ամփոփում է Հակոբ Հակոբյանն, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը պիտի հատուցի այդ վատ ինքնազգացողության համար։


Հետգրություն


Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարութունն ավելի անորակ է, քան նախորդը: Ընդամենը մեկ դրական բան է արվել մեկ տարվա մեջ` կրճատվել են հազարավոր ձրիակերներ պետական համակարգից, սակայն դրա համար խելք չէր պահանջվում, բոլորն էլ կանեին դա: Եվ լավ կլինի, որ Հայաստանի քաղաքական ուժերն ավելի կոնկրետ խոսեն Կարապետյանի կառավարության անգործության մասին, ավելի հստակ ձևակերպեն բացթողումներն ու դրանց հաղթահարման ճանապարհները: Կանցնի ևս մի քանի ամիս, և բոլորը կհոգնեն Կարապետյանից, քանզի սպասելիքները նրանից շատ էին, իսկ իրականում բան չփոխվեց: Իսկ ի՞նչ են ասելու և անելու հոգնելուց հետո:






Դիտումների քանակ 31552


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վայրագներն ընդդեմ վայրագության

Վայրագներն ընդդեմ վայրագության

Նոյեմբերի 15, 2017


Կասկածներն այն մասին, որ վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի գրոհն ուղղված է ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան վարչապետ Կարեն Կարապետյանի դե...

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Նոյեմբերի 14, 2017


«Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ոչ թե Ազգային ժողով էին բերել, այլ ռազմաճակատի առաջին գիծ: Խորհր...

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Նոյեմբերի 7, 2017


Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամները: Այսօր նրանց ընդունեց նաև ...

Կհայհոյենք, բայց չենք վիրավորի

Կհայհոյենք, բայց չենք վիրավորի

Նոյեմբերի 2, 2017


Տաքսի ծառայություն մատուցող անհատները պատրաստվում են դատի տալ վարչապետ Կարեն Կարապետյանին և տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան...

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 2, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ՏԻՄ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ ԲՀԿ թեկնածուն՝ Կարեն Համբարձում...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

Վարչապետերի տոկոսային տարբերությունը

Վարչապետերի տոկոսային տարբերությունը

Հոկտեմբերի 24, 2017


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին այսօր Երևանում շատ ջերմ ընդունեցին: Նույնիսկ անհամեստության աստիճան ջերմ: Փակեցին քաղաքի փ...

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Հոկտեմբերի 21, 2017


Մշտական հավաստիացումներն այն մասին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ չեն լինելու, այդպես էլ հավատ չեն ներշնչում քաղաքացիներ...

Երկու ամիս փոխհրաձգություն չի լինի

Երկու ամիս փոխհրաձգություն չի լինի

Հոկտեմբերի 12, 2017


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում զարմանալի և շատ անսպասելի տեղաշարժեր են կատարվում, որոնք կամա թե ակա...

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Սեպտեմբերի 27, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դեռ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ խորհրդարանական ընտրությունների...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Վարչապետն ուզում է պլստալ

Վարչապետն ուզում է պլստալ

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր՝ Անկախության տոնի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը շատ մեծ անակնկալ մատուցեց լրագրողների...

Մոխիրների համար մտահոգվածները

Մոխիրների համար մտահոգվածները

Սեպտեմբերի 20, 2017


Այս ամառը մեր հիշողության մեջ կմնա իբրև խոշոր անտառային հրդեհների ամառ: Հայաստանում գրեթե ոչ մի կանաչապատ տարածք չմնաց, որ այդ ...

Բումերանգը հետ է գալիս

Բումերանգը հետ է գալիս

Սեպտեմբերի 18, 2017


Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից մեկն է ու հան...

Կարևոր և անկարևոր սպանություններ` ըստ անլուրջ մարդկանց

Կարևոր և անկարևոր սպանություններ` ըստ անլուրջ մարդկանց

Սեպտեմբերի 15, 2017


Վերնիսաժի հարևանումթյամբ երեկ տեղի ունեցած սպանությունը ոչ մեկին անտարբեր թողնել չէր կարող: Անտարբեր չմնաց նաև «Ծառուկյան» դաշի...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Կառավարությունը նաև վարսավիրանոց է

Կառավարությունը նաև վարսավիրանոց է

Սեպտեմբերի 11, 2017


Այսօր Ազգային ժողովում մեր օրենսդիրները հրատապ ու կենսական կարևորության հարցերը մի կողմ թողած բուռն բանավեճ էին ծավալել «Ծառուկ...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Վարչապետը նաև քաղաքապետ է

Վարչապետը նաև քաղաքապետ է

Սեպտեմբերի 7, 2017


Կառավարությունն այսօր կրկին նիստ էր հրավիրել: Եվ վարչապետ Կարեն Կարապետյանը հանկարծ որոշեց անդրադառնալ կիսակառույց ու անավարտ օ...

Իսկ Հայաստան ե՞րբ ենք դառնալու

Իսկ Հայաստան ե՞րբ ենք դառնալու

Հուլիսի 31, 2017


Երբ Կարեն Կարապետյանը դեռ նոր էր նշանակվել վարչապետի պաշտոնում և գնահատելով տնտեսության վիճակը` հայտարարվեց, թե այն առավել քան ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ