Սովորական խայտառակություն

Բա որ ասում էինք…

Հոկտեմբերի 3, 2017
Բա որ ասում էինք…

Վերջին շաբաթներին գների թռիչքային աճը տարատեսակ բացատրություններ ունեցավ, ինչպես լինում է ամեն անգամ, երբ առավոտյան արթնանում ես ու տեսնում, որ այսինչ ապրանքը գիշերվա ընթացքում բոլորովին նոր արժեք է ձեռք բերել: Ու մինչ զայրացած քաղաքացիները քննարկում էին, թե ինչը կարող է այսքան հանկարծակի հավելման պատճառ դառնալ, մենք նշել էինք, որ վերստին հղում կանեն արտաքին գործոնների վրա, ինչն էլ այսօր ապացուցեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:


Վերջինս ընդամենը կրկնեց այն նույն տեքստը, որը շատ գործածվելուց արդեն մաշվել է: «Հայաստանում կարագի գների բարձրացման պատճառը միջազգային շուկայում տիրող իրավիճակն է»,- տեղեկացրեց նա, իսկ հետո սկսեց մանրամասնել, թե գներն աճել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, որովհետև նորզելանդական ընկերությունների և «Ֆոնտերա» ընկերության պաշտոնական տվյալներով, սկսած 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերը՝ արտահանվող կարագի գինը աճել է ավելի քան 130 տոկոսով: Այս բոլորից հետո Ալավերդյանը շտապեց մխիթարել հայաստանցիներին` նշելով, որ ի համեմատ մյուս երկրների՝ մեր երկրում դրանք աճել են «համեմատաբար աննշան»՝ 44-50 տոկոս:


Մենք, ինչ խոսք, լիովին մխիթարված ենք, և պահի լրջության գիտակցումով այսուհետ նորզելանդական 2600 դրամանոց կարագը կգնենք 3800-4000 դրամով: Բայց մինչ նման մեծ զոհաբերության գնալը կցանկանայինք երկու դիտողություն անել: Եթե ականջ դնենք մեր պաշտոնյաներին, ապա այսօր Հայաստանն ավելի մեծ թշնամի չունի, քան միջազգային շուկան, որովհետև մեր բոլոր դժբախտությունները վաղ թե ուշ պայմանավորելու են այդ շուկայով: Մյուս կողմից էլ կցանկանայինք հասկանալ, թե ինչու է Հայաստան ներմուծվում բացառապես նորզելանդական արտադրության կարագ: Իսկ ի՞նչ պատահեց մյուս կարագներին: Որտե՞ղ անհետացավ ԵՏՄ-ական կարագը: Կամ, այլ բան հարցնենք, իսկ ո՞ւր է տեղական արտադրությունը, ինչո՞ւ մի ժամանակ այն կար, իսկ հիմա չկա: Միջազգային շուկա՞ն կլանեց:






Դիտումների քանակ 22029


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Դեկտեմբերի 18, 2017


Կար ժամանակ, երբ պատկան մարմինները հայտարարում էին, որ մեր երկրում երբևէ վիճակագրություն կամ դիտարկումներ չեն անցկացվել` պարզել...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Եկավ ու ձգեց ականջները

Եկավ ու ձգեց ականջները

Դեկտեմբերի 8, 2017


Այսօր երեկոյան կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողներին ներկայացավ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով...

Աստված հեռու պահի նման օգնությունից

Աստված հեռու պահի նման օգնությունից

Դեկտեմբերի 5, 2017


Այսուհետ օրենքով կամրագրվի, թե որ ընտանիքն է համարվում բազմազավակ. «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծն այժմ կառավարո...

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Նոյեմբերի 20, 2017


Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի ծախսային մասը ընդհանուր կկազմի 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Բայց այս տպավորիչ թիվը մեզ դեռ ոչ...

Գալիս է շատ խոսելու ժամանակը

Գալիս է շատ խոսելու ժամանակը

Նոյեմբերի 1, 2017


Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումն ընթանում է այն բանի...

Կառավարությունը գնում է ավանակի տիրոջ ճանապարհով

Կառավարությունը գնում է ավանակի տիրոջ ճանապարհով

Հոկտեմբերի 28, 2017


Հայտնի մի առակ կա ավանակի և նրա տիրոջ մասին: Տերը որոշում է, որ եթե կենդանուն տար նրան հասանելիք կերի կեսը, սա դարձյալ նույն աշ...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Գիտելիքին փող տալը վնասակար է

Գիտելիքին փող տալը վնասակար է

Հուլիսի 26, 2017


Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացվում են նաև կրթության մասով...

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Հուլիսի 20, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ շատ հետևողական է լինելու երկրում մաքրություն ու կարգուկանոն հաստատելու հարցու...

Վերջնականապես կողմնորոշվեք, պարոնայք

Վերջնականապես կողմնորոշվեք, պարոնայք

Հուլիսի 14, 2017


Ընդամենը հաշված օրեր առաջ էր, երբ մեր երկրի գործադիր մարմինը հայտարարեց, թե ՀՀ կառավարությունը 2018-2020 թվականներին նախատեսում...

Կառավարությունը թռչում է տիեզերք

Կառավարությունը թռչում է տիեզերք

Հուլիսի 12, 2017


Դուք ձեր աչքերին ու ականջներին չեք հավատա, եթե իմանաք, թե մեր կառավարության առաջիկա նիստի օրակարգում ինչ հարց է ներառվել: Օրենք...

Թերացումները կջրեն Սևանի ջրերով

Թերացումները կջրեն Սևանի ջրերով

Հունիսի 23, 2017


Կառավարության այսօրվա նիստում հաստատման ներկայացվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանև օգտագործման ...

Հայաստանի ամենամեծ գաղտնիքը

Հայաստանի ամենամեծ գաղտնիքը

Հունիսի 23, 2017


Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սենսացի...

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Հունիսի 21, 2017


Ազգային ժողովն այսօր քննարկում էր կառավարության ծրագիրը և առաջին գծում բուռն պայքար էր մղում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ