Ազգային խայտառակություն

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017
Նախարարների հեթանոսական զվարճանքները

Համացանցում մի գրառում էր հայտնվել այն մասին, որ այս հանգստյան օրերին վաղ առավոտից ոստիկանական մեքենաները փակել էին Գառնիի հեթանոսական տաճար տանող ճանապարհը: Արտակարգ պատահար չկար, կար արտակարգ միջոցառում: Գառնի հեթանոսական տաճարի տարածքում ծնունդ էին նշում: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը նշում է իր հիմնադրման 20-ամյակը, և քանի որ ընկերության պորտը երևի հենց այդ տաճարում էին կտրել, ղեկավարությունը որոշել էր վերադառնալ արմատներին և հանրապետությունում խնջոույքի ավելի հարմար օբյեկտ չէր գտել, քան Գառնու տաճարն է:


Պարզ է, որ այս հարցում իր անմիջական մասնակցությունն էր ունեցել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով որոշել էր մեծ լավություն անել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության փաստացի սեփականատեր, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և ախպերական կարգով տաճարը հանձնել էր նրա տնօրինությանը` հեթանոսաբար խրախճանք անցկացնելու հեռանկարով: Ոչինչ, եթե այդ ընթացքում զբոսաշրջիկներով լի ավտոբուսները հավաքվել էին գյուղի խաչմերուկում, ուղեկցորդները չգիտեին, թե ինչ պատասխանել օտարներին, որովհետև ինչ էլ որ ասվեր, նրանց համար անհասկանալի պիտի մնար:


Արմեն Ամիրյանն ու Լևոն Ալթունյանը յուրահատուկ պատկերացում ունեն մեր երկրում զբոսաշրջության զարգացման մասին, մի պատկերացում, որը ոչ մի արտասահմանցու բացատրել չի լինի: Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամով կվերցնի տղերքի հետ քեֆ անելու համար: Հնդիկները կարո՞ղ են Թաջ Մահալում բանակի քեֆ նշել: Հաստատ չեն կարող: Իսկ մերոնք դա արդեն ամեն օր են անում: Եվ ոչ միայն Գառնիում: Հայաստանում այլևս չի մնացել որևէ չպղծված սրբավայր: Հայաստանում այլևս շատ դժվար է գտնել որևէ բարոյական ու պարկեշտ պաշտոնյա:


Եվ հենց սա է հայ ժողովրդի հզորությունը` ըստ հայ ժողովրդի հերոսների համընդհանուր կարծիքի:







Դիտումների քանակ 87550


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Փետրվարի 13, 2018


Հայաստանի հերթական ձախողված մշակույթի նախարարը` Արմեն Ամիրյանն այս օրերին նախապատրաստվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Հունվարի 26, 2018


Տարվա պետական մրցանակները շնորհելիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ թափանցիկ դիտողություն արեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` նկ...

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Հունվարի 25, 2018


«Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` շուտ արեք, նախիրը գնաց»: Այս ասացվածքը ներկա պահին լիովին վերաբերում է առողջապահության նախ...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Հունվարի 9, 2018


Տեղեկություններն այն մասին, որ ներկա պահին Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի լայն տարածում կա ու այս օրերին հատկապես...

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Դեկտեմբերի 22, 2017


Այսպես կոչված ոչ պետական մամուլին աջակցելու նախաձեռնությունը նոր չէ: Ոչ պետական ասվածի ներքո դեռ պետք չէ հասկանալ ոչ իշխանամետ,...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Ալթունյանն ու Պիղատոսը

Ալթունյանն ու Պիղատոսը

Դեկտեմբերի 11, 2017


Պապիլոմայի դեմ պատվաստումների թեման վերջին օրերի ամենաաղմկոտ բանավեճի առարկան է: Ոմանք պնդում են դրա վտանգների մասին, մյուսները...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Բա դու ի՞նչ ես

Բա դու ի՞նչ ես

Նոյեմբերի 13, 2017


Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերանորոգման նոր ավանդույթ է ձևավորվել: Վերանորոգումից հետո հանկարծ պարզվում է...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Ամիրյանի վախը չափել է պետք

Ամիրյանի վախը չափել է պետք

Սեպտեմբերի 14, 2017


Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության շուրջ շատ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ մշ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Արմեն Ամիրյանը հարսանիքի ծախսերն է փակում

Արմեն Ամիրյանը հարսանիքի ծախսերն է փակում

Հուլիսի 31, 2017


Կիրակի օրը Հայաստանի մշակութային ու քաղաքական էլիտան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հյուրն էր: Նախարարը ամուսնացնում էր որդու...

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Հուլիսի 25, 2017


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ արտառոց ու անսպասելի դեպք տեղի ունեցավ:...

Վանդալիզմի երկու հովանավորները

Վանդալիզմի երկու հովանավորները

Հուլիսի 19, 2017


Երկու օր առաջ համացանցում հայտնված լուսանկարները ոչ միայն զայրացրին, այլև ապշեցրին օգտատերերին: Նկարներում պատկերված էր, թե ինչ...

Ամիրյանը հիմա էլ տոմսավաճառ է

Ամիրյանը հիմա էլ տոմսավաճառ է

Հուլիսի 13, 2017


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեղը օրը 24 ժամ աշխատում է միայն մեկ մտքի ուղղությամբ` ինչպես փող վաստակել: Եվ այդ եզակի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ