Սովորական խայտառակություն

Փոքրիկ Վահեի նամակը մեծ վարչապետին

Հոկտեմբերի 3, 2017
Փոքրիկ Վահեի նամակը մեծ վարչապետին

Երեխաները Նոր Տարվա գալստից առաջ նամակներ են գրում Ձմեռ Պապին` շարադրելով իրենց ցանկություններն ու ակնկալիքները: ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանն էլ որոշել է մի նամակ ուղարկել` հասցեագրված 2018թ. ՀՀ վարչապետին։ Թե ինչու առողջ, կենդանի, գործող վարչապետին թողած` Հովհաննիսյանը նախընտրել է դեռ գոյություն չունեցողին, հեշտ չէ կռահել: Հավանաբար, ներկա վարչապետի հետ նա իր հաշիվները փակել է, կամ էլ նրա միտքն այնքան հեռուներն է սավառնել, որ ներկա կառավարությունը մնացել է թիկունքում:


Ամեն դեպքում, Վահե Հովհաննիսյանի առավել քան ընդարձակ նամակը սկսվում է երեք հիմնական պահանջներով` ստեղծել հասարակություն, թվայնացնել պետությունը, ձևավորել աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգ: Հետո հեղինակը դրանք անվանում է բոլորովին նոր լուծումներ, ապա մանրամասնում է, բայց փաստացի չի ասում այնպիսի մի բան, որը ոչ ոք չէր մտածել, չգիտեր կամ չի հասկանում: Փոխարենը Հովհաննիսյանը շտապում է հանգստացնել իրենից հիասթափվածներին ու հայտարարում է, թե «դասական բոլոր տարբերակները սին են», այսինքն` թքեք կլասիկայի վրա, քանի որ եկել եմ ես` նեոկլասիցիզմս: «Պետք են նոր մարդիկ, նոր ձևաչափեր, նոր կերպարներ, որոնք կունենան աշխատանքի հարթակ և աշխատելու ռեսուրս»,- գրում է հեղինակը` բացահայտորեն նկատի ունենալով իրեն և խորապես մոռացության տալով այն, որ ինքն ամենևին էլ նոր չի, ինքը եղել է Քոչարյանի օրոք, եղել է Ծառուկյանի օրոք, եղել է Օսկանյանի օրոք և հիմա էլ կա, քանի որ հիշյալ անձինք դեռ ասպարեզում են ու Վահե Հովհաննիսյանին կրկին հրապարակ են նետել, որովհետև եկող տարի օրակարգում վարչապետի հարց կա, իսկ թեկնածուներն, ինչպես տեսնում ենք, քիչ չեն լինելու: Եվ ուրեմն, այսօրվանից քարոզչություն է պետք` սկզբում Վահեի, հետո նաև մյուս դամքյաշների օգնությամբ:


Իսկ Հովհաննիսյանի տարողունակ նամակի մյուս դրվագները` հասարակության ձևավորման համար ցուցադրական նախադեպերի ստեղծումը, Հայաստանում սոցիալապես պատասխանատու բիզնեսի գաղափարի ներդրումը և հաջորդ պահանջ-երազանքները ընդամենը քողածածկույթ են կամ հուշում այն մասին, թե որքան լավ կարող է լինել, եթե լինի այնպես, ինչպես իրենք են ուզում: Իսկ եթե այդպես չլինի, այսինքն, 2018-ի վարչապետը գա ուրիշ թիմից, ապա կլինի վատ, շատ վատ, հատկապես Հովհաննիսյանի և նրա ընկերների համար:






Դիտումների քանակ 38257


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հեռացող Վահեն, մնացող դաշինքը

Հեռացող Վահեն, մնացող դաշինքը

Փետրվարի 15, 2017


Ընդամենը երկու օր առաջ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը հրապարակեց իրենց ցուցակի առաջին տասը անունները և դրանց շարքում էր նաև ԱԺ ...

Փախչում են Օսկանյանից

Փախչում են Օսկանյանից

Հունվարի 30, 2017


Վարդան Օսկանյանի կուսակցությունում գործերը լավ չեն: Նրա երկու զինակիցները` Վահե Հովհաննիսյան և Էլինար Վարդանյան գեղեցիկ զույգը,...

«Համախմբումը» դեմ է համախմբմանը

«Համախմբումը» դեմ է համախմբմանը

Սեպտեմբերի 12, 2016


ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը, որ այդ քաղաքական ուժի «գորշ կարդինալի» համբավն ունի և արժան...

«Համախմբում». ներկայացումը մեկնարկեց

«Համախմբում». ներկայացումը մեկնարկեց

Հունիսի 18, 2016


Շաբաթվա իրադարձությունը «Համախմբում» կուսակցության անդրանիկ համագումարն էր: Հունիսի 17-ին Վահե Հովհաննիսյանը ստեղծեց կուսակցութ...

Սպառված հեռացվածները խոսում են սպառված ներկաներին հեռացնելու մասին

Սպառված հեռացվածները խոսում են սպառված ներկաներին հեռացնելու մասին

Հունիսի 4, 2016


ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, «Քոչարյանի վկաներ» աղանդի հիմնադիր-տնօ...

Վահե Հովհաննիսյանն ասել է, որ իրենք ավելորդ են

Վահե Հովհաննիսյանն ասել է, որ իրենք ավելորդ են

Մայիսի 13, 2016


ՀՀ ԱԺ պատգամավոր, մի ժամանակ ԲՀԿ-ից, իսկ հիմա արդեն «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը նորածին...

Միավորում Քոչարյանի ստվերի տակ

Միավորում Քոչարյանի ստվերի տակ

Ապրիլի 26, 2016


Խորհրդարանում շատերն էին նկատել, որ մի քանի օր շարունակ քոչարյանական թևին հարող պատգամավորները՝ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննի...

Օսկանյանի անկախությունը բացահայտվեց

Օսկանյանի անկախությունը բացահայտվեց

Ապրիլի 20, 2016


Այսօր ԶԼՄ-ները տարածեցին մի հայտարարություն, որն առնչվում է նոր ընտրական օրենսգրիքին: Հայտարարության ներքևում չորս ստորագրությո...

Ուշադրություն, խոսում և ցուցադրում է Արա Աբրահամյանը

Ուշադրություն, խոսում և ցուցադրում է Արա Աբրահամյանը

Փետրվարի 11, 2016
7

Արա Աբրահամյանը չի գիտակցում նաև իր միակ առավելությունը, իր միակ արժանիքը, որը չունի աշխարհում ոչ ոք` այն, որ նա աշխարհի միակ ի...

Էլինարը՝ թևը կոտրած թռչնակը

Էլինարը՝ թևը կոտրած թռչնակը

Հունվարի 25, 2016


Այն պահից ի վեր, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Էլինար Վարդանյանը փորձեց լողա...

2015-ի երջանիկները, անորոշ մնացածները և դժբախտները

2015-ի երջանիկները, անորոշ մնացածները և դժբախտները

Դեկտեմբերի 30, 2015
1

Անցնող 2015 թվականը ողբերգական էր շատերի համար, ոմանց համար այն երջանիկ, իսկ ոմանց համար էլ` անորոշությունների տարի էր: Տարին ո...

Քոչարյանի վկաների որոշիչ ստորագրությունը

Քոչարյանի վկաների որոշիչ ստորագրությունը

Դեկտեմբերի 18, 2015


Այս տարվա փետրվարյան դեպքերից հետո, երբ Գագիկ Ծառուկյանին ուղարկեցին քաղաքական թոշակի, Ազգային ժողովում ձևավորվեց նոր, բայց գաղ...

Արա Աբրահամյանի փողերն արդեն աշխատում են Հայաստանում

Արա Աբրահամյանի փողերն արդեն աշխատում են Հայաստանում

Դեկտեմբերի 1, 2015
2

Արդեն պարզ են Հայաստանի նոր խայտառակության անունն ու գործելու պահը: «Ժողովուրդ» թերթը գրում է, թե երբ է Արա Աբրահամյանը հրավիրե...

Քոչարյանն իր նախիրը վստահում է Աբրահամյանին

Քոչարյանն իր նախիրը վստահում է Աբրահամյանին

Հոկտեմբերի 21, 2015


Ծառուկյանի նախկին աշխատողներ Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Բոզոյանը սկսել են քծնել ամենայն հայոց խայտառակությու...

Լավրենտի Պավլովիչն ու ընկերներն ուզում են կթել Քոչարյանին

Լավրենտի Պավլովիչն ու ընկերներն ուզում են կթել Քոչարյանին

Սեպտեմբերի 16, 2015


Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ում ձևավորվել է մի խումբ, որը փնտրում է հերթական կթու կովին, որի պտուկներից կախված կարելի է անհո...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ