Սովորական խայտառակություն

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017
Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ներառյալ նրա մտերմագույն համակիրները: Մեկ ասվում էր, թե պատրաստվում է կրկին քաղաքական գործունեությամբ զբաղվել, մեկ նշում էին, որ լիովին հեռացել է այդ ամենից ու տառապում է ընկճախտով: Բայց, ինչպես ասում են, կա մի վստահելի աղբյուր, որտեղից հնարավոր է ճշմարտությունը կորզել: Եվ, ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ այդ աղբյուրը կինն է, տվյալ դեպքում` Օհանյանի կինը` հանրահայտ Ռուզաննա Խաչատրյանը:


Պատմում են, որ օրերս տիկին Ռուզաննային տեսել են ԱՄՆ-ի Բևերլի Հիլզ քաղաքում: Նա աննախադեպ բարձր տրամադրությամբ շրջել է քաղաքի փողոցներով, մոլից մոլ գնացել, այցելել բրենդային խանութներ ու թանկարժեք նվերներ գնել: Պարզվում է՝ տիկինը արդեն սկսել է նախատոնական առևտուր անել, ամանորյա նվերներ է գնում:


Բայց տիկին Ռուզաննայի առևտրային անցուդարձը մեզ այնքան էլ չի հետաքրքրում, որքան նրա խոսքերն իրենց ապագա պլանների մասին: Վերջինս հայտնել է, թե ամուսիններով ԱՄՆ-ում բժշկական կենտրոն կառուցելու մտադրություն ունեն: Իսկ նման նախաձեռնությունն արդեն իսկ մի քանի բաների մասին է հուշում: Նախ, հասկանալի է դառնում, որ Երևանում իբրև թե վարձով ապրող Օհանյանն այնքան էլ աղքատ չէ, որքան ցանկանում էր ներկայացնել: Հետո պետք է կռահել, որ Ռուզաննան ամուսնու փողերով ուզում է բավարարում տալ իր անկատար երազանքներին, որովհետև մեր երկրում կարծես թե չգնահատեցին առողջապահական ոլորտում նրա ունեցած գիտական ավանդն ու անհարկի միջամտությունները: Եվ վերջապես պիտի ենթադրել, որ Սեյրան Օհանյանը նոր հայրենիք է գտել, որովհետև իր երկիրը սիրող մարդը նույն գումարներով այստեղ որևէ հոսպիտալ կկառուցեր կամ հոգ կտաներ այն զինվողների առողջության համար, որ հաշմանդամ դարձան իր նախարարության տարիներին: Բայց արի ու տես, որ ԱՄՆ-ն Օհանյանի աջակցության կարիքն ավելի շատ ունի:







Դիտումների քանակ 37523


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հուլիսի 4, 2018


Նիկոլի հեղափոխության օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շատ ակտիվ էր: Գնում էր հրապարակ, փորձում էր տեսակցել Փ...

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Մայիսի 1, 2018


Այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ընթանում էր նոր վարչապետի ընտրությունը, Հանրապետության հրապարակում հայտնվեց պաշտպանության նախ...

Օհանյանի դրամատիկ շեղումը

Օհանյանի դրամատիկ շեղումը

Ապրիլի 28, 2018


Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ նախկին պաշտպանության նախարար և ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը երբ է հրապարակ...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Գիտնական տիկին Ռուզաննայի աշնանային պոռթկումը

Գիտնական տիկին Ռուզաննայի աշնանային պոռթկումը

Հոկտեմբերի 28, 2017


Այսօրվա անձրևաշատ հանգստյան օրը տներում անցկացրած քաղաքացիների համար մի իսկական հայտնություն դարձավ նախկին պաշտպանության նախարա...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Հունիսի 27, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խանդով է վերաբերվում գործող նախարար Վիգեն Սարգսյանին: Սա ոչ միայն հասկանալի է, ...

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Հունիսի 6, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դժգոհ է լրատվամիջոցներից այն բանի համար, որ իր մասին կեղծ լուրեր են տարածել, գրել ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Մայիսի 24, 2017


Մինչև օրս էլ շատերը շարունակում են այն կարծիքին մնալ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բոլոր ձախողումների մեջ մե...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

Արմեն Ամիրյանի մղձավանջը

Արմեն Ամիրյանի մղձավանջը

Ապրիլի 26, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանն ամեն դեպքում հասավ իր նպատակին. նա հիմա հանրային դեմք է ...

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Ապրիլի 22, 2017


ՕՐՕ դաշինքի թեման կարծես թե բոլորի համար արդեն փակված էջ է: Իսկ ահա առանձին անհատների ճակատագիրը դեռևս մնում է հասարակության մի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ