Սովորական խայտառակություն

Ներքին սպառնալիք. ի՞նչ բան է դա

Հոկտեմբերի 4, 2017
Ներքին սպառնալիք. ի՞նչ բան է դա

Այսօր խորհրդարանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի Միացյալ խմբավորման կանոնակարգի քննարկումն ընթացավ ոչ միայն բուռն, այլև բավականին հետաքրքիր վայրիվերումներով` պայմանավորված ինչպես հարցերի, այնպես էլ դրանց պատասխանների աննախադեպ յուրահատկությամբ: Սովորաբար այնտեղ, որտեղ կա զորք ու զինամթերք, ամեն բան մի փոքր ծայրահեղացվում ու շաղախվում է տագնապներով, այնպես որ խորհրդարանն էլ չցանկացավ զերծ մնալ այդ նախապաշարմունքներից և այնքան հեռուները գնաց, որ հայտնվեց իր համար սովորական դարձած անհարմար դրության մեջ:


Դրան այս անգամ մեծապես նպաստեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով հանկարծ հայտարարեց, թե Հայաստանը կարող է ռուսական զորքի օգնությունը հայցել ներքին ռազմական սպառնալիքների դեպքում:


«Ներքին ռազմական սպառնալիք» ձևակերպումն այնքան բազմիմաստ ու խոցելի արտահայտություն է, որ անմիջապես հարուցեց ներկաների տարակուսանքը, իսկ խորհրդարանի ընդդիմադիր թևն անմիջապես դա վերագրեց իրեն: Այս կապակցոթյամբ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե արդյո՞ք իշխանությունները «տրոյական ձի» չեն պատրաստում ընդդիմության ապագա հանրահավաքները ճնշելու համար:


Անաչառության համար նկատենք, որ Փաշինյանի հարցը միանգամայն օրինաչափ էր, որովհետև շատ դժվար է պատկերացնել, թե օտար բանակի զինվորները ներքին այդ ո՞ր սպառնալիքի ժամանակ են իրավասու միջամտել, և արդյո՞ք սա երկրի ներքին գործերին խառնվելու դասական օրինակ չի կարող լինել: Բայց արի ու տես, որ Կորյուն Նահապետյանը խնդրի առնչությամբ իր որոշակի պատկերացումներն ուներ ու շտապեց հավաստիացնել, թե ներքին սպառնալիքների դեպքում զորքեր հայցելը վերաբերում է միայն ռազմական բնույթի սպառնալիքներին, օրինակ՝ ահաբեկչական բանդիտային կազմավորումներին, այսինքն, խոսք չի գնում քաղաքացիական անկարգությունների ու հուզումների մասին:


Հիմա Նահապետյանի պարզաբանումից հետո մեզ մնում է միայն հասկանալ, որ եթե բանդիտների դեմ պիտի պայքարելու գան ռուս զինվորները, ապա այդ դեպքում ինչի՞ համար են մեր ոստիկանությունը, ներքին զորքերը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը և վերջապես զինված ուժերը, որոնց թվականակն ու պոտենցիալը լիովին բավարարում են ամենամեծ բանդիտական խումբը չեզոքացնելու համար: Թե՞ Նահապետյանը այնքան էլ չի վստահում դրանց պրոֆեսիոնալիզմին ու սիրտը ռուսական միջամտություն է ուզում:







Դիտումների քանակ 63355


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետի օգնականի «աշխատանքը»

Վարչապետի օգնականի «աշխատանքը»

Հունիսի 22, 2018


Լուսանկարում պատկերված այս երիտասարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանն է։ Հանգիստ, խելոք իր համար նստել, պաղպ...

Նիկոլի «լավության» գինը

Նիկոլի «լավության» գինը

Հունիսի 22, 2018


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում խոսել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությա...

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Հունիսի 19, 2018


Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և ...

Իսկ արձանը ե՞րբ եք կանգնեցնելու

Իսկ արձանը ե՞րբ եք կանգնեցնելու

Հունիսի 19, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանին և կազմ...

Նիկոլը հակապետական եթեր է գտել

Նիկոլը հակապետական եթեր է գտել

Հունիսի 18, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր կամ ուղիղ եթեր է դուրս գալիս, կամ գրառումներ է կատարում սոցիալական ցանցում: Սա էլ նրա...

Սիրատոչոր ռևերանսներ

Սիրատոչոր ռևերանսներ

Հունիսի 18, 2018


Երբ Ստեփանակերտում հունիսի 16-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, այդ հա...

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Ի՞նչ է ասում կառավարությունը Դոն Պիպոյի ականջին

Հունիսի 15, 2018


Տեսնելով, որ Էջմիածնում ծավալվող զարգացումները հասցեագրվում են իրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շտապեց դա հերքել և իր ֆեյսբ...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Էս ինչ արագ եք կողմնորոշվում

Էս ինչ արագ եք կողմնորոշվում

Հունիսի 14, 2018


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Դասալիքները խրախուսվում են

Դասալիքները խրախուսվում են

Հունիսի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումները մեկը մյուսից ունիկալ են: Բայց երեկ նա ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար նշանակեց Վաղի...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Շերեփներից մինչև հրավառություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018


Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշվա...

Վարչապետն ընդդեմ նախագահի

Վարչապետն ընդդեմ նախագահի

Հունիսի 7, 2018


Որքան էլ առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը լեզու են գ...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ