Սովորական խայտառակություն

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017
Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտումնաբար է ստում, ինչն ավելի հավանական է: Երեկ նա Ազգային ժողովում հայտարարել էր, որ առաջիկայում արգելվելու է աջ ղեկային համակարգ ունեցող ավտոմեքենաների շահագործումը և այդ թեմայով արդեն քննարկում է եղել կառավարությունում:

 

Այնուհետև նախարարը հավելել էր. «Հաշվի առնելով ոստիկանության տրամադրած տվյալները ավտովթարների վերաբերյալ, թե դրանց որ տոկոսն են կազմում աջակողմյան ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, մենք համապատասխան առաջարկով հանդես կգանք»:


Խելացի լրագրողներն անմիջապես կռահել էին, որ Մարտիրոսյանն ինչ-որ բան այնպես չի ասում և գրավոր հարցում էին ուղարկել ՀՀ ոստիկանություն: Այստեղից ստացված պատասխանում նշված էր, որ վերջին 10 տարվա վթարների վիճակագրության մեջ աջակողմյան ղեկով մեքենաների վերաբերյալ առանձին վիճակագրություն Ճանապարհային ոստիկանության կողմից չի արվել: Այսինքն՝ վիճակագրական տվյալներ ձեռքի տակ ունենալու մասին նախարարի պնդումը հորինվածք է, էժանագին տրյուկ իր համար ցանկալի նախագիծը սաղացնելու նպատակով:


Իսկ որ Վահան Մարտիրոսյանը գիտի, թե դա որքան շահավետ է, սրանում կասկած չկա: Այսօր հանրապետությունում տասնյակ հազարավոր մեքենաներ կան, որոնց ղեկը աջ կողմում է: Եթե վաղը որոշում կայացվի դրանք դեպի ձախ տեղափոխելու մասին, ապա այդ գործողությունը բավական թանկ կարժենա: Նախարար Մարտիրոսյանին մնում է միայն իրենով անել այն հաստատությունը, որը կունենա ղեկը փոխելու մենաշնորհ, և միլիոնները կհոսեն մի մեծ գրպանի մեջ: Ահա թե ինչու է նախարարն առանց ամոթի ստում:






Դիտումների քանակ 40823


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գծատերերին մաղում են

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017


ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությ...

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերա...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ