Սովորական խայտառակություն

Խելքից հաշմանդամների նախագիծը

Հոկտեմբերի 5, 2017
Խելքից հաշմանդամների նախագիծը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է հետ չմնալ կառավարության մյուս անդամներից ու շտապել է ինքն էլ ներկայացնել այնպիսի մի գաղափար, որը վարչապետ Կարեն Կարապետյանի սրտով կլինի: Իսկ վարչապետի սրտով են բոլոր այն ծրագրերը, որոնցով հնարավոր է փող խնայել, և կարևոր չէ, թե դրա արդյունքում քանի մարդ ու քանի ոլորտ կտուժի: Հիմա Ասատրյանն ասել է, թե իր նախարարությունը փորձնական ծրագիր է անում, համաձայն որի՝ այսուհետ հաշմանդամության կարգը նոր չափորոշիչներով ու ընթացակարգերով են տրամադրում: 

 

Ի՞նչ է սա նշանակում: Այս նոր մոդելով քաղաքացիներին այսուհետ հաշմանդամության կարգ չեն տալու, բայց պարտավորվում են անվճար առողջապահական ծառայություններ մատուցել, դեղորայք տրամադրել: Նախարարը վստահեցրել է, որ քաղաքացու կարիքները գնահատելուց հետո, եթե հաշմանդամության կարգ չեն տրամադրում, դրա դիմաց պարտավորվում են այդ քաղաքացիներին ծառայություններ տրամադրել, նրանց առողջացնել ու վերադարձնել հասարակություն՝ որպես լիարժեք անդամ, որպեսզի նա իր գործունեությամբ ստեղծի իր եկամուտները ու խնդիրներն ու ռիսկերն ապահովի:


Արտեմ Ասատրյանը ոչ մարդ բուժող է, ոչ լիարժեք կյանք վերադարձնող: Ասատրյանն ընդամենը կացինն առնելու և կտրելու է այն մի քանի դրամները, որոնք հաշմանդամները ստանում էին այդ հաստատությունից: Եվ հետո, նախարարն, օրինակ, ինչպե՞ս կարող է լիարժեք առողջացնել մեկին, ով, ասենք, արտադրական պրոցեսում կամ սահմանի վրա կորցրել է ձեռքը, ոտքը, տեսողությունը: Չէ՞ որ բաներ կան, որոնք այլևս չես վերադարձնի, և Արտեմ Ասատրյանը եթե դպրոցում դասեր բաց թողած չլիներ, այդ մասին հաստատ պիտի իմանար: Բայց, ինչպես տեսնում ենք, նրան այս հանգամանքը քիչ է հետաքրքրում: Եվ ժողովուրդն էլ հենց սրա նմանների մասին է ասել. «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»:






Դիտումների քանակ 40473


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տոնավաճառում առաջարկվում էր… գործազրկություն

Տոնավաճառում առաջարկվում էր… գործազրկություն

Հոկտեմբերի 9, 2017


Ամեն տարվա պես այսօր էլ Երևանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում էին շուրջ 1000 թափո...

Նախարարը սկսել է տեսնել

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017


Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիա...

Օրենքն արգելում է քրտնել

Օրենքն արգելում է քրտնել

Հուլիսի 6, 2017


Հուլիսյան աննախադեպ շոգերը շատերի մոտ բնական հարց առաջացրին. իսկ արդյո՞ք նման եղանակային պայմաններում հնարավոր է կամ կարելի է ա...

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Հուլիսի 4, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և այդ մասին գրառում է կատարել ՖԲ...

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Մայիսի 26, 2016


Այսօր Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համ...

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Մայիսի 25, 2016


Դեռ չենք մոռացել, որ ապրիլյան պատերազմի ընթացքում և մանավանդ դրանից հետո հազարավոր հայաստանցիներ որպես կամավորներ գնում էին Արց...

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Մարտի 26, 2015


«Հայաստանի այն բնակիչներին, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ա...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ