Ազգային խայտառակություն

Սրանք կինո էլ չեն, մուլտիկ են

Հոկտեմբերի 5, 2017
Սրանք կինո էլ չեն, մուլտիկ են

Կինեմատոգրաֆիստների միությունում մեծ կռիվ է ընկել: Սրանք պատրաստվում են նոր նախագահ ընտրել, և այդ պարզ ընտրությունն արդեն իսկ վերածել են Հայոց հարցի, կարծես թե նախագահ ընտրելուն պես հայկական կինոն ողողվելու է օսկարներով և ոսկե գլոբուսներով: Սակայն մեծ-մեծ արժեքներից ճամարտակող այս մարդիկ դեռ առաջնորդվում են գավառական գռեհիկ մտածողությամբ և իրենց ընտրության հիմքում ոչ թե արվեստի այդ ճյուղի ապագան է, այլ ընդամենը և միայն սեփական ամբիցիաները:

 

Գլխավոր թեկնածուներն այս պահին երկուսն են` Ռուբեն Գևորգյանցի որդի Վահե Գևորգյանցն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նրանց վաստակի, հնարավորությունների, ծրագրերի մասին ոչ ոք չի էլ հարցնում: Շարժիչ ուժն այլ տեղում է: Ահա, օրինակ, ընտրելու իրավունք ունի նաև ինչ-որ մի հրաշքով ԿԸՀ անդամ դարձած նախկին զինվորական Սեյրան Շահսուվարյանը: Հանկարծ պարզվել է, որ սա նաև կինոմիության անդամ է: Եվ նա ասում է, որ իր նախընտրելի թեկնածուն Վահե Գևորգյանցն է: Եվ գիտե՞ք, թե ինչու է նրա ընտրությունը կանգ առել սրա վրա: Շահսուվարյանը դա չի էլ թաքցնում, ասում է, որ Հարություն Խաչատրյանը երբեք իրեն «Ոսկե ծիրանի» տոմսեր չի ուղարկել, դրա համար էլ Գևորգյանցին է ընտրելու:


Այսինքն, եթե Խաչատրյանը տոմս ուղարկեր, Գևորգյանցի բանը բուրդ էր, բայց քանի որ չի ուղարկել, թեկնածուն փոխվել է, որովհետև նրա մի ձայնն այդքան էժան արժե` ընդամենը մեկ հատ տոմս:
Ասում եք` կինո: Ի՞նչ կինո: Իսկական մուլտիկ:






Դիտումների քանակ 82928


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Կինոն ընդդեմ կոռուպցիայի

Հոկտեմբերի 26, 2016


Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որ իր նկարած ֆիլմերի աղմկոտ արձագանքներից հետո մի անգամ էլ ասպարեզում հայտն...

Հիմա էլ կինոն ենք ծախում

Հիմա էլ կինոն ենք ծախում

Սեպտեմբերի 2, 2015


Գտան, վերջապես մի բան էլ գտան, որ կարելի է վաճառքի հանել: Հերթը հասավ «Հայֆիլմ» կինոստուդիային: Դեռևս 2005թ. ընդամենը 350 մլն դ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ