Ազգային խայտառակություն

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 5, 2017
Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Քանզի դրանով զբաղվում են կարապետյանական դաշնակները


Սկզբում խոսեցին համայնքների խոշորացման մասին: Ասում էին, որ դրա շնորհիվ մարզային ապարատը էականորեն կկրճատվի, միջոցներ կխնայվեն: Հետո անցան հաստիքների կրճատմանը: Սրան էլ օպտիմալացում անվանեցին, դարձյալ խնայողության հեռանկարով: Եվ երբ այս ամենը ավարտվեց, որոշեցին նոր փուլ սկսել` լցնել դատարկված տեղը:


Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործառույթներ իրականացնող բաժինների ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ օրենքի նախագիծը: «Փոփոխության իմաստը նրանումն է կայանում, որ մարզերի ռազմավարությունների ընդունումից հետո, որտեղ ուղղակիորեն ֆիքսվում է, որ բոլոր մարզերի համար գերակա ուղղություն է դառնում զբոսաշրջությունը, մենք առաջարկում ենք, որպեսզի մարզպետարանի կառուցվածքում փոփոխություն իրականացվի և համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման և վերլուծության բաժինն է, ունենա զբոսաշրջություն բառն իր անվանման մեջ», - ասաց դաշնակ նախարարը։


Այն, որ երկրի բոլոր անկյունները անհնար է դարձնել զբոսաշրջիկների համար հրապուրիչ, դա երեխային էլ է հայտնի: Ի վերջո սա երկիր է, ոչ թե զբոսավայր կամ հանգստյան տուն: Բայց եթե նույնիսկ պատկերացումներն այդքան ընդարձակ են և դրա հետ մեկտեղ էլ կարծում են, թե մի հավելյալ կառույց բացելով հնարավոր է հեղաշրջում կատարել, սա արդեն ոչ միայն միամտություն է, այլև կարճատեսություն: Այսօր զբոսաշրջությունն է համարվում գերակա, վաղը կարող է ՏՏ ոլորտը դիտվել, մյուս օրը` հանքարդյունաբերությունը, հետո` էներգետիկան: Ուրեմն ի՞նչ, ամեն օր մարզպետարաններում մի նոր վարչությո՞ւն պիտի ձևավորվի:


Նախկինում հարյուրներով բացված ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, որոնք այսօր իրար ետևից փակվում են, ժամանակին բացվել էին հենց նույն տրամաբանությամբ` զարկ տալու գերակա ճյուղին: Հետո պարզվեց, որ ոչ միայն զարկ չտվեցին, այլև նույնիսկ արգելակեցին: Հիմա հին պատմությունը կրկնվում է: Մնում է միայն զինվել համբերությամբ և սպասել, թե երբ դրանք կհայտնվեն կրճատման գիլյոտինի տակ:







Դիտումների քանակ 55089


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Ապրիլի 21, 2018


Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է, որ փաշինյանական շարժումը օր-օրի ծավալվում ու նոր տարածքներ է ներթափանցում: Սա գիտեն, ընկալում ...

Լոքյանից Լենին չստացվեց

Լոքյանից Լենին չստացվեց

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի նորամուծություններից մեկն էլ պարբերաբար համապետական շաբաթօրյակներ կազմակերպելն էր: Այնպես չէ, որ նրա...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Փետրվարի 19, 2018


Կառավարության անդամները հերթով գնում են նախագահի մոտ` զեկուցելու իրենց գերատեսչության աշխատանքների մասին: Օրերս նախագահական էր ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի ն...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Հոկտեմբերի 10, 2017


Կառավորության ղեկավարը բոլոր նախարարներին հանձնարարել էր հանդես գալ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածը ամփոփող ասուլիսներով: Տ...

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Սեպտեմբերի 20, 2017


Համայնքների խոշորացմանը դեմ էին գրեթե բոլորը` համայնքապետերից սկսած մինչև վերջին բնակիչը: Բոլորն էլ շատ լավ գիտակում էին, թե այ...

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Սեպտեմբերի 2, 2017


Երբ ՀՀ կառավարությունն հաստատում է ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ա...

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Հուլիսի 27, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դարձել է հանրապետության թիվ 1 հավաքարարը: Կառավարության կողմից ազդարարա...

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Հուլիսի 20, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ շատ հետևողական է լինելու երկրում մաքրություն ու կարգուկանոն հաստատելու հարցու...

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Հունիսի 29, 2017


Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ներկա և նախկին բարձրաստիճան 48 պաշտոնյաների զավակն...

Աղքատ + աղքատ = աղքատ

Աղքատ + աղքատ = աղքատ

Մայիսի 31, 2017


Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը դժգոհությունների ու անհամաձայնությունների առիթ է դարձել: Կառավարությունը ծրագիրը գոր...

Լոքյանի պատկերացրածը

Լոքյանի պատկերացրածը

Մայիսի 9, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները բնութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ