Սովորական խայտառակություն

Տոնավաճառում առաջարկվում էր… գործազրկություն

Հոկտեմբերի 9, 2017
Տոնավաճառում առաջարկվում էր… գործազրկություն

Ամեն տարվա պես այսօր էլ Երևանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում էին շուրջ 1000 թափուր աշխատատեղ: Ոչ ոք չի սիրում խոսել նման միջոցառման արդյունավետության մասին, քանի որ այն չնչին է: Փոխարենը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն անգամ շեշտում է, որ իբր այս ձևաչափը համարում է ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը թե՛ գործատուի, և թե՛ աշխատանք փնտրողի տեսանկյունից:


Նախարար Ասատրյանը բոլորից լավ գիտի, որ դա այդպես չէ: Օրինակ, երբ նա պնդում է, որ մարդիկ այստեղ կարող են գտնել իրենց գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանք, իսկ նրանից մի քանի քայլ այն կողմ ռադիոֆիզիկոսին հավաքարարի հաստիք է առաջարկվում, ապա դառն իրականությունը ոտատակ է տալիս նախարարի պայծառ լավատեսությունը` թողնելով նրան միայնակ իր այն պնդումների հետ, որ իբր «զբաղվածության քաղաքականության մեջ նոր շեշտադրումները ցանկալի արդյունք են տալիս»:


Ըստ պաշտոնական տվյալների, միայն Երևան քաղաքում գործազրկության մակարդակը 29.1% է, այսինքն` աշխատունակ բնակչության գրեթե մեկ երրորդը: Իսկ թե իրական թվերն ինչպիսին են, դժվար չէ կռահել: Գաղտնիք չէ նաև, որ գործազուրկներից մեծ թիվ են կազմում հումանիտար գիտությունների, տնտեսագիտության և կառավարման, կրթության և մանկավարժության, շինարարության և ճարտարապետության, թեթև արդյունաբերության ոլորտի մասնագետները: Եվ ահա այսօր, Արտեմ Ասատրյանի բեմականացրած տոնավաճառում այս մարդկանց առաջարկվում է լինել մաքրուհի, կոսմետիկա վաճառող, կարի ֆաբրիկայի բանվորուհի, բեռնակիր և նմանատիպ բազում այլ «խորը գիտելիքներ» պահանջող աշխատանքներ:


Այսքանից հետո, վերստին վերադառնալով պաշտոնական վիճակագրությանը, ասենք, որ զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 89 հազար 400 քաղաքացի փնտրում է աշխատանք։ Նախորդ տարվա համեմատ՝ այդ թիվը պակասել է 6000-ով։ Սակայն ձեռքբերումների մասին մի շտապեք խոսել: Ո՞վ չգիտի, որ այս 6 հազարը ամենայն հավանականությամբ արտագաղթեցին:






Դիտումների քանակ 67053


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Նոյեմբերի 25, 2017


Հանրահայտ հեքիաթում ոսկե ձկնիկը պատրաստ է կատարել երեք գլխավոր ցանկությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աս...

Խելքից հաշմանդամների նախագիծը

Խելքից հաշմանդամների նախագիծը

Հոկտեմբերի 5, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է հետ չմնալ կառավարության մյուս անդամներից ու շտապել է ինքն էլ նե...

Նախարարը սկսել է տեսնել

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017


Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիա...

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Ողբերգությունը ձեռքբերում են համարում

Մայիսի 26, 2016


Այսօր Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համ...

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Մարտի 26, 2015


«Հայաստանի այն բնակիչներին, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ