Ազգային խայտառակություն

Դուբայի Գայանեն փոսն ընկավ

Հոկտեմբերի 9, 2017
Դուբայի Գայանեն փոսն ընկավ

Ջհանգիր Լֆիկյան


Հեռավոր ԱՄՆ-ից տեղեկություն հասավ այն մասին, որ այդ երկրի Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանին և նրա մորը` Գոհար Խաչատրյանին։ Այնուհետև ասվում էր, որ նրանց մեղադրանք են առաջադրել «Ամերիկան Էքսպրես» կեղծ վճարային քարտերով խարդախությունների և մարդկանց թրաֆիկինգի համար։ Շատերն անմիջապես հիշեցին այն մասին, որ մամուլում արդեն հրապարակումներ էին եղել, թե Գոհար Խաչատրյանն իրոք երկար ժամանակ Դուբայում զբաղվել է կավատությամբ, իսկ նրան այդ գործում ակտիվ օժանդակել է աղջիկը ՝ Գայանե Մանուկյանը, որը նույնպես նախկին մարմնավաճառ է։ Եվ հիմա, նույն աղբյուրի հավաստմամբ, Գայանեն համագործակցության առաջարկ է արել ամերիկյան ֆեդերալ իշխանություններին խափանման միջոցի փոփոխության, իսկ հետագայում իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` դրանց դիմաց խոստանալով մատնել հարազատ մորը, այսինքն` բացահայտել տիկին Գոհարի և նրա հանցակիցների ամբողջ գործունեությունը։


Մինչ այդ իրավապահներն արդեն հասցրել էին պարզել, որ վճարային քարտերի խարդախությունների և մարդկանց թրաֆիկինգի հետքերը տանում են Դուբայ, Թուրքիա, Քաթար և, բնականաբար, նաև Հայաստան։ Իսկ, որ ամենահետաքրքիրն է, Գայանե Մանուկյանի և նրա մոր բերման ենթարկելու և ձերբակալելու առիթ է հանդիսացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Հետաքննությունների դաշնային բյուրո ուղարկված տեղեկանքը: Թե հատկապես ինչ է գրված այդ տեղեկանքում` հայտնի չէ, սակայն դրա փոխարեն կան բազմաթիվ հայ մարմնավաճառների ցուցմունքներ, որոնց պատմել են, թե ինչպես ժամանակին Դուբայ տարված աղջիկներին դիմավորել, անձնագրերը առգրավել և սեռական ստրկության էին վաճառել Գոհար Խաչատրյանը և հանրաճանաչ Դուբայի Գայանեն։ Վերջիններս ունեցել են արաբներից կազմված թիկնազոր, որոնց միջոցով էլ կարողացել են բռնի ուժով պահել աղջիկներին։


Ի դեպ, Մանուկյան ընտանիքին վերաբերող պատմություններում բազմաթիվ անգամներ առկայծում է ոստիկանության նախկին գնդապետ Կարեն Բաբակեխյանի անունը: Պնդումներ կան, թե սա Գայանեի (կամ Գոհարի) սիրեկանն է, և հատկապես նրա գումարներով է բացվել usarmenianews.com կայքը: Գնդապետն ու Գայանեն իրենց միակ թշնամի համարում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ նա է պաշտոնանկ արել Կարեն Բաբակեխյանին, և տևական ժամանակ հետևողականորեն զբաղված էին ոստիկանապետի վարկաբեկմամբ` հավատացած, որ եթե Գասպարյանը պաշտոնանկ արվի, ապա Բաբակեխյանը կվերադառնա համակարգ, իսկ դրա հետ մեկտեղ Գայանեի գործերը նույնպես ծաղկում կապրեն:


Բայց, ինչպես տեսնում ենք, ծաղկումը անորոշ ժամանակով հետաձգվում է: Կավատ, դրամանենգ և համատեղության կարգով խմբագիր ու հասարակական գործիչ Գայանե Մանուկյանի և նրա մոր կենսագրությունն անսպասելի ընդհատում է տվել հենց այն պահին, երբ նրանք ամենաքիչն էին սպասում: Ցայտնոտի մեջ հայտնվածներն այս պահին դեռ ժամանակ չունեն գիտակցելու այն պարզ ճշմարտությունը, որ փոս փորողն առաջինն ինքն է ընկնում այդ փոսի մեջ: Իսկ թե մերձավորագույն հարազատները որքան ժամանակ կանցկացնեն վերոհիշյալ փոսում, դա կախված է ոչ միայն ամերիկացի իրավապահներից, այլև այն հասարակությունից, որ մերժելով պիտի մերժի նմանների գոյությունն իր շրջապատում:






Դիտումների քանակ 53233


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

Հուլիսի 24, 2017


Լոս Անջելեսում հրատարակվում է մի կայք, դոմենը` usarmenianews.com: Այն խմբագրում են Գայանե Մանուկյան և Քրիստինե Հալաջյան անուն-ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ