Ազգային խայտառակություն

Ավշարի Արայիկը չգիտի, թե ինչ է աշխատում

Հոկտեմբերի 9, 2017
Ավշարի Արայիկը չգիտի, թե ինչ է աշխատում

Հավանաբար, շատ դժվար կլինի պատկերացնել մի մարդու, ով իր աշխատանքի վայրը չգիտի: Բայց այս պատկերացումները չեն կարող տարածվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի վրա, քանի որ նա հենց այդ բացառիկն է և մեծ հաշվով իմանալու անհրաժեշտություն էլ չի զգում, քանի որ Գրիգորյանի հետաքրքրությունների բուն շրջանակը միշտ էլ գտնվել է խորհրդարանի պատերից դուրս: Ամեն դեպքում ավելորդ չէ վերհիշել, որ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե նա լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Լրատվամիջոցները շտապեցին գրել, որ պատճառը Ավշարի Արայիկի ու հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջև ծագած կոնֆլիկտն էր. Զոհրաբյանը Գրիգորյանից պարտաճանաչություն և հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու հետևողականություն էր պահանջել, իսկ դա խորապես պիտի վիրավորեր պարապություն սիրող գործարար-պատգամավորին:


Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Արայիկ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, ասել էր բառացիորեն հետևյալը. «Ես չեմ լքելու հանձնաժողովը»: Եվ, հավանաբար, այդպես էլ չլքեր, եթե մարդը տեղյակ լիներ, թե խոսքը որ հանձնաժողովի մասին է` զուգահեռաբար իմանալով, որ ինքն էլ դրա անդամն է:


Հիմա ԱԺ պաշտոնական կայքը բոլորովին այլ իրողություն է մատուցում: Այնտեղ տեղադրված Արայիկ Գրիգորյանի կենսագրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Արայիկ Գրիգորյանը 24.05.2017-19.09.2017թթ. հանդիսացել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ այնտեղից դուրս գալուց հետո արդեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմն է համալրել: Այսքանից հետո մնում է հույսով սպասել, որ կգտնվի մի բարի մարդ և Ավշարի Արայիկին կտեղեկացնի, թե որն է իր նոր աշխատավայրը:






Դիտումների քանակ 66374


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խորհրդարա՞ն, թե՞ էլիտար շենք

Խորհրդարա՞ն, թե՞ էլիտար շենք

Մայիսի 17, 2017


Այսօր լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն ավարտին է հասցրել իրեն և Աշոտ Արսենյան...

Շերիֆը Ծառուկյանին փոխում է Արայիկի հետ

Շերիֆը Ծառուկյանին փոխում է Արայիկի հետ

Մարտի 20, 2017


Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը այս օրերին հետաքրքիր խաղ է սկսել: Նա, որ ամիսներ առաջ հայտարարում էր, թե հ...

Արայիկը վարկաբեկում է ՀՀԿ-ին

Արայիկը վարկաբեկում է ՀՀԿ-ին

Մարտի 16, 2017


Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն առաջին անգամը չէ, որ պայքարում է խորհրդարանում հայտնվել...

… Ну а девушки, а девушки- потом

… Ну а девушки, а девушки- потом

Մարտի 4, 2017


Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ից առաջադրված թեկն...

Ավշարի Արայիկի համար կուսակցությունը «արաղի պռոբկա» է

Ավշարի Արայիկի համար կուսակցությունը «արաղի պռոբկա» է

Սեպտեմբերի 22, 2015


Երբ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ «Ավշարի Արայիկը», անկուսակցական պատգամավորների հետ մասնակցում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպ...

Տարվա լավագույն դատավորը… (տե՜ս ստորև)

Տարվա լավագույն դատավորը… (տե՜ս ստորև)

Մարտի 17, 2015


Օրերս ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է 2014 թվականի լավագույն դատավորներին: Ցանկում ընդգրկվել են հանրությանը հայտնի ու ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ