Սովորական խայտառակություն

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հոկտեմբերի 10, 2017
Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Ստացվում է այնպես, որ Վազգեն Խաչիկյանին ազատ արձակեցին` նորից դատելու պայմանով: Ներում ստանալուց հետո նախկին պաշտոնյային հիմա էլ դատախազությունն է որոշել դատի տալ: Եվ շատ ճիշտ է անում, թեև այդ բանն անում է շատ տարօրինակ ուշացումով: Բանն այն է, որ Խաչիկյանը կարծես թե չէր պատրաստվում փոխհատուցել պետությանը պատճառած խոշոր վնասը: Խոսքն այս դեպքում 170 միլիոն դրամի մասին է, որի առնչությամբ կար դատարանի հստակ որոշում: Բայց քանի որ մեղավորը մատների արանքից էր նայել նման պահանջին, այսօր անհրաժեշտություն է ծագել փողը վերադարձնելու մասին նրան կրկին հիշեցնել: Սպասվում է, որ դատական գործընթացը կսկսվի նոյեմբերի 29-ից:


Ի՞նչ է սա իրենից ենթադրում: Դատախազությունը կալանք կդնի Վազգեն Խաչիկյանի Ալավերդիում գտնվող տան և Երևանում եղած բնակարանի վրա: Իսկ ահա ազատված մեղավորն արդեն դժգոհում է, թե ինչու՞ են միայն իրեն հիշել, չէ՞ որ իր հետ միասին ևս 12 մեղադրյալներ կային և բոլորն էլ պարտավոր էին համամասնության կարգով փոխհատուցել պետությանը հասցված վնասը: Սակայն եթե մի կողմ թողնենք Խաչիկյանի գանգատներն ու վերադառնանք իրավական համակարգի թերացումներին, ապա չենք կարող չարձանագրել, որ դատախազությունը տեղից շարժվեց միայն այն ժամանակ, երբ հասարակության ներսում արդարացի բողոքի ձայներ հնչեցին, թե ինչու՞ մինչ օրս փոխհատուցման գործընթացն ավարտին չի հասել: Ի վերջո, շուրջ 5 տարի է անցել այն օրից, երբ Վազգեն Խաչիկյանն ընկերացավ ճաղավանդակի հետ: Այդ ընթացքում գումարների ետ վերադարձման գործընթացը կարելի էր 1000 անգամ իրականացնել: Փառք աստծո, մեր երկրում ԴԱՀԿ-ն նման իրավիճակներում առավել քան օպերատիվ է գործում: Եթե Խաչիկյանի փոխարեն մի խեղճ ու կրակը լիներ, որը չէր կարողացել գրավադրման դիմաց վարկերը ժամանակին վերադարձնել, հիմա վաղուց նրան փողոց էին շպրտել, իսկ տունն էլ աճուրդով վաճառել էին: Իսկ Խաչիկյանն ու նրա ընտանիքը, համոզված ենք, այս պահին ոչ փողոցում են, ոչ էլ վարձով ու պարտքերով են ապրում:






Դիտումների քանակ 34772


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Սեպտեմբերի 28, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն...

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Հոկտեմբերի 1, 2016


Հայտնի բան է, որ օրենքով գողերը բանտից կառավարում են հանցաշխարհը: Բայց ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ նախկին երիտհանրապետական, ...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ