Սովորական խայտառակություն

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Հոկտեմբերի 10, 2017
Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Կառավորության ղեկավարը բոլոր նախարարներին հանձնարարել էր հանդես գալ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածը ամփոփող ասուլիսներով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նույնպես բացառություն չկազմեց: Նա այսօր ներկայացավ լրագրողներին և որքան էլ ջանաց որևէ կարևոր, հանրօգուտ աշխատանքի մասին խոսել, ոչինչ չստացվեց: Ամեն դեպքում, ներկաները միայն այն հասկացան, որ վերջին 9 ամիսների ընթացքում Լոքյանի ղեկավարած գերատեսչությունը եթե ինչ-որ բան արել է, ապա դա եղել է այն, որ համայնքների համար պատրաստել են ձեռնարկներ, որոնք հստակեցնում են տարբեր ուղղություններով, թե ինչպես պետք է աշխատեն համայնքները: Այլ կերպ ասած, Լոքյանն ընդամենը մի բուկլետ է տպել 9 ամսում: Բուկլետի բովանդակությունն էլ ի՞նչ է` դատողություններ այն մասին, թե տեղերում ինչպես կարելի է խնայել միջոցները: Կարելի է կարծել, թե մեր խեղճուկրակ համայնքները լողում էին հարստության ու միլիոնների մեջ, Լոքյանն էլ նրանց պիտի սովորեցներ, որ այդքան շռայլ չլինեն, մի քիչ էլ երկրի մասին մտածեն:


Բայց եթե առավելագույնս ազնիվ ու անկեղծ լինենք, շատ մեծ ցանկություն կա, որ դաշնակցական Դավիթ Լոքյանը միայն ու միայն այդ գործով զբաղվի: Թող իր համար նստի, անհեթեթ ու անպետք գրքեր գրի, հանձնարարականներ տա, խորհուրդներ շռայլի, քանի որ այդ դեպքում վնասը նվազագույն կլինի: Այսինքն, Լոքյանը չի զբաղվի համայնքների խոշորացման գործով, որ հետո էլ հասկանա, թե այդ վնասակար զբաղմունքն իր ետևից ինքան շատ խնդիրներ ու դժվարություններ է բերելու: Ու քանի որ նա պատկերացում անգամ չունի, թե ինչպես է երկիրը դուրս գալու այդ ավերիչ ծրագրի տակից, այդ պատճառով էլ առավելապես կրկնում է այն միտքը, հանուն ինչի ձեռնարկեցին այդ խոշոր արկածախնդրությունը, այսինքն` համայնքների խոշորացման հիմնական նպատակն է խնայված միջոցներով լցնել դատարկվող բյուջեն:


Այն, որ համայնքների վերջին ունեցվածքով կլցվի ոչ միայն բյուջեն, այլև ուրիշ տեղեր նույնպես, սրանում կասկած չկա: Բայց կլցվի ընդամենը մեկ անգամ, այն էլ` կիսով, այն էլ` կարճ ժամանակի համար: Իսկ հետո՞: Բայց հետոյի մասին Լոքյանը չի մտածում: Ո՞վ գիտի, թե այդ ժամանակ նա որտեղ կլինի: Սովորաբար, Լոքյաններն այդպես հեռանում են, իսկ խնդիրները կուտակվում և մնում են:







Դիտումների քանակ 39267


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Փետրվարի 19, 2018


Կառավարության անդամները հերթով գնում են նախագահի մոտ` զեկուցելու իրենց գերատեսչության աշխատանքների մասին: Օրերս նախագահական էր ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի ն...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 5, 2017


Սկզբում խոսեցին համայնքների խոշորացման մասին: Ասում էին, որ դրա շնորհիվ մարզային ապարատը էականորեն կկրճատվի, միջոցներ կխնայվեն:...

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Սեպտեմբերի 20, 2017


Համայնքների խոշորացմանը դեմ էին գրեթե բոլորը` համայնքապետերից սկսած մինչև վերջին բնակիչը: Բոլորն էլ շատ լավ գիտակում էին, թե այ...

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Սեպտեմբերի 2, 2017


Երբ ՀՀ կառավարությունն հաստատում է ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ա...

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Հուլիսի 27, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դարձել է հանրապետության թիվ 1 հավաքարարը: Կառավարության կողմից ազդարարա...

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Հուլիսի 20, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ շատ հետևողական է լինելու երկրում մաքրություն ու կարգուկանոն հաստատելու հարցու...

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Հունիսի 29, 2017


Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ներկա և նախկին բարձրաստիճան 48 պաշտոնյաների զավակն...

Աղքատ + աղքատ = աղքատ

Աղքատ + աղքատ = աղքատ

Մայիսի 31, 2017


Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը դժգոհությունների ու անհամաձայնությունների առիթ է դարձել: Կառավարությունը ծրագիրը գոր...

Լոքյանի պատկերացրածը

Լոքյանի պատկերացրածը

Մայիսի 9, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները բնութ...

Դավիթ Լոքյանը աղբ է հավաքում

Դավիթ Լոքյանը աղբ է հավաքում

Մայիսի 6, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հիմա շատ լուրջ գործով է զբաղված: Նա աղբ է հավաքում: Նույնն է հորդորում ...

Կատալիզատոր է, բայց կմտնի

Կատալիզատոր է, բայց կմտնի

Ապրիլի 24, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը պնդում է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ փուլում են գտնվում ...

Արծվիկը Լոքյանի ջրերը չի փակի

Արծվիկը Լոքյանի ջրերը չի փակի

Հունվարի 24, 2017


Բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը վերջին շրջանում սևեռվել է բացառապես ջրային ռեսուրսների վրա: Մեկ Սևանա լճի...

Սոցիալիստ դաշնակների կապիտալիստական շեղումները

Սոցիալիստ դաշնակների կապիտալիստական շեղումները

Դեկտեմբերի 26, 2016


Կապանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանի նախանձելի կարողության մասին լրագրողական հետաքննություն է կատարվել: Ի հայտ ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ