Միջազգային խայտառակություն

Բյուլբյուլօղլուի արժեքը երկու կոպեկ էր

Հոկտեմբերի 10, 2017
Բյուլբյուլօղլուի արժեքը երկու կոպեկ էր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամից բաղկացած գործադիր խորհուրդը անցկացրել է կազմակերպության նոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը: Ադրբեջանի թեկնածուն՝ ՌԴ-ում այդ երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել է 2 ձայն: Այս զառամյալ բիձուկը հազիվ թե այլևս ընդունակ է գիտակցելու, որ իր ստացած ձայների քանակն իր իրական արժեքի գնահատականն է: Բայց հարցը միայն մառազմատիկ ծերունիով չի սահմանափակվում, այլ առաջին հերթին նրանցով, ովքեր բարձր խաղադրույքներ էին կատարել նրա համար: Խոսքն այս դեպքում նախևառաջ Ադրբեջանի, Թուրքիայի և, իհարկե, Ռուսաստանի մասին է:


Հայաստանի համար շատ անսպասելի Ռուսաստանը հայտարարեց, թե Մոսկվան պաշտպանելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «Մեզ համար առաջնահերթ է մնում Ադրբեջանը, իսկ հետո կողմնորոշվենք ըստ իրավիճակի»,- հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։ Եվ հիմա կարծես թե եկել է իրավիճակով կողմնորոշվելու ժամանակը, որովհետև բացի այն, որ թեկնածուն խայտառակեց իր պաշտպաններին, հիմա էլ հարկ է լինելու որոնել ու գտնել, թե ո՞վ է դավաճանը: Չէ՞ որ նախնական հաշվարկով ադրբեջանցի երգիչ-դիվանագետը նվազագույնը պիտի երեք ձայն ունենար, բայց տեղ հասան ընդամենը 2-ը:


Սակայն դավաճանին հայտնաբերելուց հետո էլ խնդիրն ամբողջությամբ չի փակվում: Ավելորդ չէ հիշեցնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, որը կհեռանա այս տարի, ակտիվ դերակատարում է ունեցել «Ադրբեջանական լվացքատան» սկանդալում։ Սրան կորցնելուց հետո Բաքուն հույս ուներ այնտեղ ներդնել իր նոր «հերոսին», մի մարդու, ով ժամանակին լինելով Ադրբեջանի մշակույթի նախարար՝ ակտիվորեն զբաղվել է հայկական հուշարձանների ոչնչացմամբ, Մոսկվայում աշխատելու տարիներին հանդես է եկել Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմատենչ հայտարարություններով: Բայց հանրահռչակ վանդալիստն, ինչպես տեսնում ենք, հայտնվեց հատակում, ընկավ այնքան ներքև, որ նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն են ամաչում տեղեկություն հայտնել այդ խայտառակության մասին: Իսկ այս փուլում առավելագույն` 19 ձայն է հավաքել է Քաթարի ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ-Քավարին: Երկրորդը Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլայն է:






Դիտումների քանակ 44456


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանցիները խայտառակեցին Արա Աբրահամյանին

Ադրբեջանցիները խայտառակեցին Արա Աբրահամյանին

Դեկտեմբերի 4, 2015
12

Համաշխարհային հայության խայտառակություն Արա Աբրահամյանը խայտառակվել է Ադրբեջանի կողմից։ Ավելի ճիշտ՝ աֆրիկյան Նամիբիայում Ադրբեջ...

Քոչարին և Արա Աբրահամյանը

Քոչարին և Արա Աբրահամյանը

Նոյեմբերի 17, 2015
5

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան... Արա Աբրահամյանը ևս մեկ բարի գործ է պատրաստում Հայաստանի համ...

Հասմիկ Պողոսյանը Արարատ լեռը տալիս է թուրքերին

Հասմիկ Պողոսյանը Արարատ լեռը տալիս է թուրքերին

Փետրվարի 4, 2015


«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջև տարածքային լուրջ հակամարտությո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ