Միջազգային խայտառակություն

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Հոկտեմբերի 10, 2017
Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Ընտանիքի, ընտանեկան հարաբերությունների թեման խիստ նուրբ, բազմաշերտ, ավանդույթներով պարուրված և առանձնահատուկ մոտեցումներ պահանջող նյութ է: Ու եթե նույնիսկ անհրաժեշտություն կա այն դիտարկել օրենսդրության կամ իրավական կարգավորումների դաշտում, դարձյալ վերաբերմունքը պիտի լինի չափազանց զգուշավոր ու շրջահայաց: Այդ իսկ պատճառով էլ նրանք, ովքեր Մատենադարանում նախաձեռնել էին ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ու հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումը, գուցե թե ամբողջապես չէին զգում դրա լրջությունը, այլապես չէր լինի այն, ինչ եղավ բազմամարդ հանդիպման ժամանակ:


Առաջին հերթին անհասկանալի մնաց, թե ինչու ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նախագծային փաստաթղթերի քննարկման կազմակերպիչն ու մոդերատորը պիտի լինի Միացյալ Նահանգների քաղաքացին: Եվ արդյո՞ք հենց այստեղ էլ պիտի չփնտրենք այն բոլոր հակասությունների, անհամապատասխանություների և լարվածության արմատը, որ այս թեման հարուցել է հասարակության մոտ:


Մատենադարանում խոսափողի տերն ու տիրականը ԱՄՆ քաղաքացի, ոչ անհայտ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կինն էր՝ Մարինե Մանուչարյանը: Այս տիկինը քննարկման ամբողջ ընթացքում ջանք ու եռանդ չէր խնայում ու անում էր հնարավոր ամեն ինչ, որ ելույթի հնարավորություն չտա օրենքի նախագծին դեմ արտահայտվողներին: Բանը հասավ նրան, որ վերջինս ամերիկյան ոճով սպառնաց անվտանգության ծառայողների միջոցով դուրս հրավիրել իրեն հակաճառողներին, իսկ հետո սկսեց սադրիչ որակումներ հնչեցնել` ակնհայտորեն ցանկանալով հավաքն ավարտել սկանդալային միջադեպերով կամ բախումներով:


Ընդամենն այդքանը լիովին բավարար էր մտածելու, որ իզուր չեն նրանց մտավախությունները, ովքեր տպավորություն ունեն, թե այդ փոփոխությունները հայկական ընտանիքներին տանելու են այլասերման, հիմնարար արժեքների խեղաթյուրման կամ, այլ կերպ ասած, արևմտյան հոռի բարքերի ներմուծման: Վերստին մենք հայտնվել ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր պաշտոնյաները` կուրացած դրսից խոստացված դրամաշնորհների, ֆինանսական աջակցության փայլից և բնածին ստրկամտությունից, առաջ են հրում մի բան, ինչն ակնհայտորեն վնասակար է և վտանգավոր: Բայց դա նրանց չի անհանգստացնում, ինչպես որ հանգիստ և խաղաղ տեսք ուներ Մատենադարանում նստած ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, երբ Ռիչարդ կիրակոսյանի կինը կոկորդ էր պատռում:






Դիտումների քանակ 39031


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռիչարդ Միլսը պատժում է, բայց չի պատժում

Ռիչարդ Միլսը պատժում է, բայց չի պատժում

Մայիսի 1, 2017


ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, իր վստահեցումներով, ձեռքի տակ ունի խորհրդարանական ընտրությունների ընթա...

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում սատարում է պետության դեմ ուղղված բոլոր քայլերին

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում սատարում է պետության դեմ ուղղված բոլոր քայլերին

Հոկտեմբերի 20, 2016


Մամուլը տեղեկացնում է, որ ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել, որում ներառված են իշխանության հետ առնչվող անձինք, որոնց չի տրամ...

Իգոր Մուրադյանի համար չափսը նշանակություն ունի

Իգոր Մուրադյանի համար չափսը նշանակություն ունի

Սեպտեմբերի 9, 2016


Չափսը նշանակություն ունի, մանավանդ երբ խոսքն, օրինակ, ռազմական գործիքի մասին է։ Քանզի, բացի զուտ ռազմական կիրառությունից, գործի...

Մեզ էլ են պատժել

Մեզ էլ են պատժել

Սեպտեմբերի 7, 2016


Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ջրերը մի առվով չեն գնում: Երկու գերտերություններին ընդարձակ աշխարհը նեղ է գալիս, և նրանք շարու...

ԱՄՆ դեսպանի փախուստը Հայաստանից

ԱՄՆ դեսպանի փախուստը Հայաստանից

Սեպտեմբերի 3, 2016


Դիվանագետները նույնպես հիվանդանում են: Նույնիսկ ամերիկացի դիվանագետները: Եվ ահա այնպես է պատահել, որ վատառողջ է նաև Հայաստանում...

ԱՄՆ-ն կպաշտպանի «Սասնա ծռերին»

ԱՄՆ-ն կպաշտպանի «Սասնա ծռերին»

Սեպտեմբերի 1, 2016


Ամեն մեկն օրինականության ու արդարության հաստատման իր ճանապարհներն է փնտրում: Եվ երբեմն էլ պատահում է այնպես, որ այդ փնտրտուքի ն...

Ամերիկյան դեսպանը միացավ «Սասնա ծռերին»

Ամերիկյան դեսպանը միացավ «Սասնա ծռերին»

Հուլիսի 30, 2016
28

Առանց չափազանցության կարող ենք արձանագրել, որ ներկա պահին Հայաստանում ամենաանհանգիստ մարդը մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպա...

Ի՞նչ է ուզում Ռիչարդ Միլսը

Ի՞նչ է ուզում Ռիչարդ Միլսը

Հուլիսի 29, 2016


Հայաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսի անհանգստությունը մեր երկրում ծավալվող իրադարձությունների նկատմամբ նախանձ է շարժում...

Ամերիկյան դեսպանատունը «наводка» է տալիս ահաբեկիչներին

Ամերիկյան դեսպանատունը «наводка» է տալիս ահաբեկիչներին

Հուլիսի 27, 2016


Խորենացի փողոցում և ՊՊԾ գնդում ծավալվող դրամատիկ իրադարձությունները բավականին ակտիվացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակա...

Անպտղատու Թևանը և Ամերիկան

Անպտղատու Թևանը և Ամերիկան

Դեկտեմբերի 15, 2015
1

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ հանրաքվեի առնչությամբ, շարունակում է մնալ օրակարգում: Իսկ դրա քննարկումները նորանո...

ԱՄՆ դեսպանն ընդդեմ սահմանադրական փոփոխությունների

ԱՄՆ դեսպանն ընդդեմ սահմանադրական փոփոխությունների

Դեկտեմբերի 14, 2015


«ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուր...

Ամերիկյան դեսպանին պետք է կաշառակեր դարձնել

Ամերիկյան դեսպանին պետք է կաշառակեր դարձնել

Նոյեմբերի 2, 2015


2015թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունը որոշեց իրեն իսկական երկրի իսկական գլխավոր դատախազություն համարել և վերաբացեց...

ՀՀ ղեկավարությունը վերադաս ատյան ունի

ՀՀ ղեկավարությունը վերադաս ատյան ունի

Հոկտեմբերի 30, 2015


«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրեն տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքե...

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Սեպտեմբերի 21, 2015


Եթե տիկին Հիլիարդի գաղտնի նամակը կարող էր հայտնվել ռուսաստանյան պարբերականի ձեռքում, ապա հարկ է ենթադրել, որ շատ ավելի շուտ այն...

Հայ ուսանողներին պատժում են «ռուսամետության» համար` փրկելով ամերիկյան վարակից

Հայ ուսանողներին պատժում են «ռուսամետության» համար` փրկելով ամերիկյան վարակից

Հունիսի 5, 2015


Իհարկե, ողջունում ենք ամերիկացիների որոշումը, քանզի քաջ գիտակցում ենք` տարածությունը ամերիկացիներից և բոլոր տեսակի փորձանքներից...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ