Ազգային խայտառակություն

Ավագանի՞, թե՞ խուժանանոց

Հոկտեմբերի 11, 2017
Ավագանի՞, թե՞ խուժանանոց

Երևանի նոր ավագանու կազմը մեծ արագությամբ կարողացավ ձեռք բերել ամենագռեհիկը և էժանագինը լինելու համբավը: Գումարված մի քանի նիստերը լիովին բավարար էին հասկանալու, որ ստեղծվել է մի միջավայր, որտեղ հասարակության մեծապատիվ թափթփուկները կարող են ինքնադրսևորվել առավելագույնս ազատ ու անպատիժ: Իսկ ավագանու այսօրվա նիստն ուղղակի դարձավ այդ ամբողջի հանրագումարը:

 

Ընտրյալները հավաքվել էին, որ իբրև թե որոշեն` ու՞մ են շնորհելու Երևանի պատվավոր քաղաքացու կոչումները: Բայց, ինչպես ասում են, պատվավոր կոչում տվողը նախ ինքը պիտի հասկանա պատիվ բառի ու երևույթի իմաստը: Անմիջապես թեժ վիճաբանություն ծագեց, իսկ հետո գործի դրվեցին վիրավորանքներն ու հայհոյանքները: Այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամն իր ելույթում նշեց, որ այդ անձինք Երևանի համար ոչինչ չեն արել, երբ Տարոն Մարգարյանն ու իր թիմը զբաղված էին Երևանը քանդելով, Հանրապետական խմբակցության անդամը նրան անվանեց տկար ուղեղով մարդ, փոխքաղաքապետ Կամո Արեյանը բղավեց՝ «Ռեխդ փակիր, տեղդ վե՛ր ընկիր», իսկ Լևոն Իգիթյանը, որի բառապաշարը արտաքնոցի պարունակությունն է հիշեցնում, տեղից ավելացրեց. «Բոզ»։


Թե ինչպես դեպքերը ծավալվեցին նման «հաճոյախոսություններ» փոխադարձելուց հետո՝ արդեն ավելորդ է մանրամասնել: Աղբամանը քչփորելուց ոչ միայն կեղտոտվելու վտանգ կա, այլև գարշահոտությունը տարածելու մեծ հավանականություն: Այդ իսկ պատճառով էլ բավարարվենք փաստելով միայն այն, ինչն ակնառու է և ինչից այլևս խոսափել անհնար է: Եթե դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են կարծել, թե Տարոն Մարգարյանի թիմն ավելի լավն է, քան Զարուհի Փոստանջյանի աղմկարար կանայք, ապա դրանք չարաչար սխալվում են: Երկուսն էլ արժանի են իրար, երկուսն էլ նույն սանրի կտավն են: Իսկ արդյունքում դարձյալ տուժելու է շարքային երևանցին:

 






Դիտումների քանակ 52098


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստրուկի ինչի՞ն է պետք ընտրությունը

Ստրուկի ինչի՞ն է պետք ընտրությունը

Ապրիլի 28, 2017


Թեև խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրվեցին մեծ թվով խախտումներ, ուղղորդման, ընտրակաշառքներ բաժանելու, վարչական լծ...

Զարուհին ճիշտ կանի, եթե երգի

Զարուհին ճիշտ կանի, եթե երգի

Ապրիլի 20, 2017


Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն մրցակցող երեք ուժերն էլ վաղուց ընդգրկվել են այդ արշավի մեջ...

Վախենում է խոստովանել ճշմարտությունը

Վախենում է խոստովանել ճշմարտությունը

Ապրիլի 17, 2017


Դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ «Ծառուկյան» դաշինքը հայտարարել էր, որ երբ գա ժամանակը, իրենց դաշինքն անպայման պիտի մ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ