Սովորական խայտառակություն

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017
Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Հետո նշվում էր, որ իր այցի շրջանակում Շարմազանովը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ, կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստերին, նախատեսվում են նաև աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակների հետ:

 

Կարծես թե արտառոց ոչինչ չկար, կարելի էր դիտել իբրև սովորական աշխատանքային գործընթաց, եթե մի քանի ժամ հետո ԶԼՄ-ները չտարածեին մեկ այլ պաշտոնական հաղորդում այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի 10-րդ լիագումար և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաև Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին: Այնուհետև նշվում էր, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Խոսրով Հարությունյանը, Շաքե Իսայանը և Լենա Նազարյանը:


Ստացվում է, որ Բաբլոյանն ու Շարմազանովը նույն տեղն են գնում, ընդ որում՝ Շարմազանովն ընդամենը Բաբլոյանի ղեկավարած պատվիրակության անդամն է: Բայց արի ու տես, որ նրա համար նվաստացուցիչ է այս հանգամանքը, Շարմազանովը ցանկացել է լինել ինքնուրույն և կարևորել միայն իր մեկնումը` անհատական հաղորդագրություն տարածելով սեփական գործուղման մասին: Միևնույն ժամանակ, սա բացահայտ անհնազանդության մարտահրավեր է, թափանցիկ ակնարկ այն մասին, որ ինքը գործում է ինքնուրույն և չի ենթարկվում ոչ մի պատվիրակության ղեկավարի: Շարմազանովյան հավակնոտությունն այնքան մեծ է, որ բանը հասել է աբսուրդի. ո՞վ է տեսել, որ երկրի պաշտոնական պատվիրակության ամեն մի անդամ առանձին իր այցի մասին ինֆորմացիա տարածի: Ավելորդ է ասելը, որ սա արդեն իսկ էթիկայի կոպիտ խախտում է: Միայն թե Շարմազանովն այս անգամ ագրեսիվ է տրամադրված: Նա կարծես թե պատրաստվում է փորել Արա Բաբլոյանի ոտքի տակը` իրեն տեսնելով ապագա խորհրդարանի նախագահի աթոռին:

 






Դիտումների քանակ 72119


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Հուլիսի 12, 2017


Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը բացառեց գործնականում լայնամասշտաբ պատերազմն Արցախ...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հունիսի 1, 2017


Հարցն այն մասին, թե 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել կամ գոնե կմնա իշխանական թիմում, այս օ...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խո...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Մայիսի 7, 2017


ՀՀԿ նորընտիր խմբակցության որոշ ենթախմբակցություններում (հայտնի է, որ հանրապետականները բազմասորտ են. գողականներն իրենց առանձին ե...

Շարմազանովը գտավ ճիշտ բառը

Շարմազանովը գտավ ճիշտ բառը

Ապրիլի 21, 2017


Հանրապետական կուսակցության և Դաշնակցության գալիք համագործակցությունն արդեն իսկ կարելի է համարել կատարված իրողություն: Դատելով ա...

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Մարտի 16, 2017


Արթուր Սարգսյանը հաց բերեց ու կրակն ընկավ հայ իշխանության թուլության պատճառով: Հետո մահացավ նույն իշխանության բթության պատճառով...

Շարմազանովը ԶԱԳՍ-ում կաշխատի

Շարմազանովը ԶԱԳՍ-ում կաշխատի

Փետրվարի 13, 2017


Հավանաբար, դեռ ոչ ոք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի ասել, որ իր հումորն առանձնապես չի փայլում: Նման հումորի զգացողության...

Էդուարդ Շարմազանովի տեսողությունը

Էդուարդ Շարմազանովի տեսողությունը

Դեկտեմբերի 22, 2016


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի տարեվերջյան հարցազրույցն ընկալվեց իբրև այդ երկրի իշխանությունների մեսիջը մեր երկրին՝ ապագայ...

Ոստիկան Էդուարդ Շարմազանովը

Ոստիկան Էդուարդ Շարմազանովը

Դեկտեմբերի 8, 2016


Ոստիկանության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն առավել քան հայտնի է, այնպես որ հազիվ թե կարիք կա դրա մասին լսել Ազգային ...

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Նոյեմբերի 25, 2016


Գյուղնախարար Իգնատի Առաքելյանին շատ ծանր օրեր են սպասվում: Թեև առջևում ձմեռն է, հողն ու գյուղացին հանգստանում են, բայց ոչ նախար...

ՀՀԿ գիշերային հրաշքը

ՀՀԿ գիշերային հրաշքը

Նոյեմբերի 25, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ երեկոյան դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար: Մինչ այժմ ասում էին, թե վարչապետը կաշկ...

Հայաստանի Սովետական Հանրապետությունը վերադառնում է

Հայաստանի Սովետական Հանրապետությունը վերադառնում է

Նոյեմբերի 19, 2016


Առանց վարանելու ասենք, որ սահմանումը բացարձակապես հիմարություն է: Հայաստանն առաջին երկիրը չէ, որ անցնում է պառլամենտական կառավա...

Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ

Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ

Նոյեմբերի 18, 2016


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի լեզվապաշարում վերջին շրջանում խոր արմատներ են նետում սպորտային, մասնավորապես ֆուտբոլային տերմի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ