Սովորական խայտառակություն

Ոչ մի բան չանող նախարարը

Հոկտեմբերի 11, 2017
Ոչ մի բան չանող նախարարը

Ժողովուրդը բոլոր հիմքերն ունի սիրելու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Սա առայժմ միակ նախարարն է, որ անկեղծորեն խոստովանում է, որ ինքը ոչ մի բանի համար պիտանի չէ, ոչնչից գլուխ չի հանում ու չի էլ պատրաստվում ինչ-որ բան փոխել: Օրինակ, վերջին շաբաթների ընթացքում արձանագրվեց գյուղատնտեսական ու անասնապահական մթերքների աննախադեպ աճ: Բոլորը իրարով անցան, ելքեր էին փնտրում, փորձում էին պատճառները հասկանալ: Իսկ Իգնատի Առաքելյանը նույնիսկ աչք չթարթեց: Ու երբ տագնապած մարդիկ նրան հարցրեցին, ընդամենը պատասխանեց. «Մի «պանիկա» է ստեղծվել, թե՝ վայ, միսը թանկացավ, ինչ ենք անելու։ Ոչ մի բան էլ չենք անելու, ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում։ Շուկա է, շուկան է կարգավորում ամեն ինչ»,- ասաց նա:

 

Հետո էլ նախարարը մեր` անտեղյակներիս համար շատ հանրամատչելի ձևով բացատրեց, որ աշխարհի ամենալավ բաներից մեկը թանկացումն է, քանի որ հատկապես թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը, ի վերջո, շուկան կկարգավորի, կդնի իր տեղը։ Այնպես որ ինքն անելիք չունի, պետք չէ ամեն առիթով խանգարել իր անդորրը, իսկ եթե կան մարդիկ, որ ասում են, թե իբր գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի անում կամ չի տիրապետում ինֆորմացիային, դա բոլորովին էլ այդպես չի, դա սուտ է, որովհետև նախարար Առաքելյանը ամեն ինչին տիրապետում է, ամեն ինչ վերլուծում է, ուղղակի ամեն ինչին չի, որ ուզում է միջամտել, մատը մատին խփել:


Օրինակ, ո՞վ է ասում, թե անասնապահության ոլորտում որևէ խնդիր կա: Դա էլ է սուտ: Ընդամենը մի քանի դատարկ բաներ են` « Եղել է չորային տարի, այո՛, կերը թանկացել է, ավելացել է թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների արտահանումը, բայց եթե հաջորդ տարի բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չի խուճապի մատնվել»,- հուսադրում է մեր անհուսալի նախարարը։


Հիմա տեսնու՞մ եք, թե ամեն ինչ որքան լավ է, հատկապես եթե եկող տարի բարենպաստ եղանակ լինի: Այ եթե նաև մյուս նախարարները վարվեին Առաքելյանի օրինակով, այսինքն ազնվաբար ասեին` մեր վրա հույս մի դրեք, ով եղունգ ունի` թող իր գլուխը քորի, իր ճարը տեսնի, ապա երկրի վիճակը չէր կարգավորվի, բայց գոնե կիմանայինք, որ սրանց չվանին ցախ դնել պետք չէ:

 






Դիտումների քանակ 32478


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հունիսի 15, 2017


Հիմա վստահաբար կարելի է ասել, որ մեր կառավարության կազմում ամենաանմեղսունակ դեմքը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է...

Նախարարի փոփոխական եղանակները

Նախարարի փոփոխական եղանակները

Հունվարի 14, 2017


Հայաստանցիները կարծում են, որ մեր երկում եղանակը դարձել է շատ անկանխատեսելի ու փոփոխական: Բայց մի բան կա, որ նույնիսկ եղանակին ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ