Սովորական խայտառակություն

Սուպեր Տոնոյանը խաղ է անում

Հոկտեմբերի 11, 2017
Սուպեր Տոնոյանը խաղ է անում

Երբ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարարությունից տեղափոխեցին ԱԻՆ ու նշանակեցին այդ կառույցի ղեկավար, շատերը մեծ հույսեր էին փայփայում, որ նա այստեղ վերջապես կկարողանա իրեն դրսևորել և շուտով մարդիկ դրա ականատեսը կլինեն: Այս ամառ բազում արտակարգ իրավիճակների, խոշոր անտառային հրդեհների օրերին Տոնոյանն առանձնապես փայլել չկարողացավ, նույնիսկ շատ խանձված ու մոխրացած տեսք ուներ: Բայց նրան երկրորդ շանս տրվեց և հիմա արդեն վստահաբար կարող ենք պնդել, որ ԱԻՆ նախարարը վերջապես գտավ իրեն:

 

Այսօր նախարարության շենքում տեղի ունեցավ «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային խաղի պրեզենտացիան: Այդ խաղը ստեղծվել է ՀՀ ԱԻ նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի և Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության արդյունքում: Խաղի գլխավոր հերոսի նախատիպը հայկական սիրված էպոսի հերոսն է՝ Սասունցի Դավիթը, որը բոլորին հասնում է օգնության: Բայց ներկաներն անմիջապես հասկացան, որ տվյալ դեպքում խոսքն ավելի շուտ պիտի գնա Տոնոյան Դավիթի մասին, քան Սասունցի Դավթի:


Հարգարժան նախարարն առայժմ չի կարողանում այլ ոլորտներում հաղթանակներ ապահովել, գոնե դա կիրականացնի խաղի օգնությամբ: Իսկ ինքն էլ դրա մասին հաճույքով ասում է. « Վստահ եմ, որ այս խաղի օգնությամբ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ձեր և ձեր շրջապատի անվտանգության ապահովմանը, որովհետև խաղի արդյունքում դուք ստանալու եք ոչ միայն միավորներ ու մրցանակներ, այլև՝ անվտանգ ապրելու երաշխիք»:


Հիմա արդեն լիովին պարզ է, որ Սուպեր Տոնոյանը եթե նույնիսկ կարող է մեզ անվտանգության երաշխիքներ տալ, ապա միայն էլեկտրոնային խաղերի տեսքով: Իսկ այն, որ նախարարն արդեն բան ու գործը թողած խաղեր է խաղում, սա էլ իր տագնապալի ազդանշանն ունի: Հանկարծ ու սա դառնա վարակիչ, բոլոր նախարարները սկսեն իրենց անուններով խաղեր ստեղծել: Բա գործ ո՞վ է անելու:






Դիտումների քանակ 34354


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

Նոյեմբերի 3, 2017


Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում հանդիպեց լրագրողներին ու միան...

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 2, 2017


«Հրապարակ» օրաթերթի կայքը զարմանալի նյութ է հրապարակել՝ նվիրված մի գեղեցկուհու, որը, դժբախտաբար, աշխատում է պետական համակարգում...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ