Սովորական խայտառակություն

Երկու ամիս փոխհրաձգություն չի լինի

Հոկտեմբերի 12, 2017
Երկու ամիս փոխհրաձգություն չի լինի

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում զարմանալի և շատ անսպասելի տեղաշարժեր են կատարվում, որոնք կամա թե ակամա մղում են անցանկալի հետևությունների: Վերջին նիստի օրակարգում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություն: Վատ բան չէին ասում նրանք: «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներն առաջարկում էին օրենսգրքում մի քանի փոփոխություններ կատարել, որոնք կթեթևացնեին քաղաքացիների և տնտեսվարողների հարկային բեռը։ Սակայն վերջին պահին հանկարծ հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնությունները չեն քննարկվելու:


Հարկ չկա շտապել և կարծել, թե դարձյալ իշխանական թևը խանգարեց կամ արգելափակեց նախագծերի ներկայացումը: Այս անգամ կատարվել էր ճիշտ հակառակը: Հեղինակներն իրենք էին որոշել հետքայլ կատարել: Այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը` միաժամանակ հավելելով, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների առաջարկով քննարկումը հետաձգվում է մինչև երկու ամիս ժամկետով։


Նման բան կարծես թե որևէ անգամ չէր եղել: Պատահել էր, որ ինչ-որ բան հետաձգվել էր շտկումների ու լրացումների համար, բայց որ առանց հիմնավորման նախագծերը հանվեն օրակարգից, և դեռ ժամկետ էլ սահմանվի երկու ամիսը` սա նորամուծություն է: Իսկ այդ աննախադեպ որոշումն արդեն իսկ ստիպում է մտածել, որ սա ավելի շուտ մարտավարական, քան տեխնիկական անհրաժեշտություն էր: Ակնհայտորեն դաշինքն ինչ-որ նոր բան է մտադրվել և այդ բանն ուղղակիորեն կապ ունի կառավարության նկատմամբ նրանց դիրքորոշման հետ: Տպավորություն կա, որ Ծառուկյանը երկու ամսով հրադադար է հայտարարում և պատրաստվում է մի կողմ քաշված հետևել իրադարձությունների զարգացմանը: Եթե տարեվերջին պարզ լինի, որ անհրաժեշտ է գրոհել կառավարության վրա, օրենքի նախագծերը կրկին լույս աշխարհ կբերվեն: Իսկ եթե հստակեցվի, որ դաշինքը գործադիրի հետ առնել-տալիք չունի, դրանց գոյության մասին պարզապես կմոռանան: Ի՞նչ կարիք կա թեթևացնել հարկային բեռը, եթե կառավարության հետ լեզու գտնեն ու հարաբերությունների ջերմացման աստիճանը բարձրացնեն մի քանի կետերով:







Դիտումների քանակ 35076


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլին...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Մարտի 16, 2018


Ապրիլի 17-ին Ազգային ժողովում կայանալու է վարչապետի ընտրությունը: Հանրապետական կուսակցությունն այս հարցում անհանգստանալու որևէ ...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Կետերը ապրիլին են հաշվում

Կետերը ապրիլին են հաշվում

Մարտի 2, 2018


Հայաստանում ընթացող օրենսդրական, կառուցվածքային և կադրային փոփոխությունները «Ծառուկյան» դաշինքի կողմից ընկալվում են ոչ թե ընթաց...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ

«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ

Փետրվարի 26, 2018


Շատ ծիծաղելի իրավիճակ է. «Ծառուկյան» դաշինքն անընդհատ պահանջում է, որ իրեն ընդդիմադիր ճանաչեն, բայց հանրությունն այդ բանը չի ան...

Իրար քաշելով ման են գալիս

Իրար քաշելով ման են գալիս

Փետրվարի 22, 2018


Խորհրդարանական խմբակցությունների պրակտիկայում սկսել է լայն տարածում գտնել «քաշելու» գործընթացքը: Այն պահերին, երբ սպասելի է, որ...

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

Փետրվարի 21, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատար...

Միտինգը թանկ հաճույք է

Միտինգը թանկ հաճույք է

Փետրվարի 16, 2018


Մինչ բոլորը գլուխ են կոտրում պարզելու, թե այդ ինչպես պատահեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այդքան թանկացան, մինչ ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Փետրվարի 9, 2018


Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ