Միջազգային խայտառակություն

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017
Եհովան կպահի մեր սահմանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածած հաղորդագրության մեջ: Այս գործը տարիների վաղեմություն ունի: «Ադյանի և մյուսների հայցն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 4 Եհովայի վկաների, որոնք 2011թ. ազատազրկման էին դատապարտվել՝ դավանանքից ելնելով պարտադիր և այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար: Այս երդվյալ հավատացյալները պնդում էին, որ չնայած տեղական օրենսդրությամբ տրամադրվում է այլընտրանքային զինվորական ծառայություն, այն բացառապես քաղաքացիական բնույթ չի կրում, քանի որ վերահսկվում է զինվորական իշխանությունների կողմից:


Գործի ընթացքը հանգեց նրան, որ աղանդի դասալիք հետևորդները դատապարտվեցին ազատազրկման, սակայն 2 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեցին 2013թ.՝ ընդհանուր համաներմամբ: Իսկ ահա այսօր ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել 9-րդ հոդվածի խախտում (մտքի, խղճի և դավանանքի ազատություն): Եվ իբրև այդ վճռի հետևանք Հայաստանը պետք է հայցորդներին վճարի 12 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի համար:


Ստացվում է, որ սրանք բարոյական վնաս են կրել, բայց արի ու տես, որ համաձայն են այդ վնասի հատուցումը ստանալ թղթադրամների տեսքով: Մյուս կողմից էլ ստացվում է, որ մտքի, խղճի և դավանանքի ազատություն ասվածը շատ հարմար պատրվակ է սահմանադրությամբ ամրագրված պարտականություններից խուսափելու համար: Հիմա բոլոր դասալիքները հանգիստ կարող են Եհովայի վկաներ հորջորջվել կամ էլ պնդել, թե բանակ գնալով ոտնահարվում է իրենց մտքի ու խղճի ազատությունը: Իսկ նրանց փոխարեն ո՞վ է կանգնելու սահմանին: ՄԻԵԴ-ի անդամ իրավագետները հաստատ չեն գա ու զենքը ձեռքին խրամատ չեն մտնի: Մնում է հուսալ, որ դա նրանց փոխարեն կանի անձամբ Եհովան:


Իսկ ամենաճիշտն այն կլինի, եթե ՄԻԵԴ-ի դատավորներին ուղարկվի խրամատներ` հայրենի դասալիքների միասին, որոնք եվրադատավորներին Եհովայի ուսմունքի հետ կծանոթացնեն, դատավորներն էլ նրանց կտեղեկացնեն միջազգային իրավուքի խայտառակ դրույթների հետ: Եվ այս ամենը` ադրբեջանական կրակի նվագակցությամբ:






Դիտումների քանակ 64161


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դոլարը Եվրո նշանակվեց

Դոլարը Եվրո նշանակվեց

Հունիսի 16, 2015


Այդ հպարտ անունը նա վաստակել է վաղուց` հավատարիմ մնալով հայրենի կաշառակերության այնպիսի սկզունքներին, ինչպիսին են, օրինակ, հարա...

160 հազար եվրո նետեց ջուրը

160 հազար եվրո նետեց ջուրը

Մայիսի 12, 2015


Կրկին Հայաստանին փաստի առաջ են կանգնեցրել: Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար...

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Հունվարի 29, 2015
8

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվեցին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ որպ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ