Ազգային խայտառակություն

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017
Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Օսկան Քոչարյան


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, սակայն, ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Մի խոսքով, Շարմազանովը խոսել է հայերի ավանդի մասին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:


«Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին»,- ասել է Շարմազանովը, բայց չի ասել, թե ինչու հայերից քչերը գիտեն այդ մարդկանց անունները, ինչու լեգենդար Նելսոնի փոխարեն համաշխարհային հանրության դեմ պայքարի ելած Նժդեհի ու Դրոյի արձաններն են տեղադրում Հայաստանում: (Հիշեցնենք հայրենասեր հայերին, որ Նելսոն Ստեփանյանը Երկրորդ համաշխարհայինի ամենաէֆեկտիվ օդաչուն էր. նա միայնակ վերացրել է 13 թշնամական նավ, ևս մի քանիսը՝ խմբի հետ միասին, ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 կործանիչ օդային մարտում, տարբեր տեսակի 25 ինքնաթիռ օդանավակայաններում)։ Նրա հաշվին են նաև թշնամու ոչնչացված դաշտային և զենիթային 100 կայանք, 130 գնդացրային կետ, 40 երկաթուղային վագոն, 4 վերացված գետանցում, մինչև 5000 զինվոր, կազմակերպված 80 պայթյուն, հրդեհի 70 օջախ)։


Նշենք, որ այսպիսի արդյունք չի տվել և ոչ մի ռազմական օդաչու: Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Ստեփանյանի կիսանդրին արտաքսում էին Լիեպայա քաղաքից, որտեղ նա զոհվել է, ռուսներն այն տեղադրեցին Կալինինգրադում, իսկ հայերի վեջը չէր` հայերն այն ժամանակ երկրապահ էին ստեղծում, իրենց արևին այլ կարևոր ազգանվեր գործերով էին զբաղվում: Սա ասում ենք այն բանի համար, որ այսօր հայկական լրատվամիջոցները գրում են, թե ռուսների, մեղմ ասած, տանձին չեն իրենց օգուտ տված հայերը և այլ ախմախ բաներ):


Հետո Շարմազանովն առաջարկ է արել` նշել Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: Շարմազանովը չգիտեր, որ Միքայել Տարիելովիչը Ռուսական կայսրության առաջին վարչապետն էր (այն ժամանակ այդ պաշտոնը կոչվում էր Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ), հակառակ դեպքում կխոսեր այդ մասին ու կլոպազանար, և Լոռիս-Մելիքովի մասին նա խոսեց որպես ռուս գեներալի և ներքին գործերի նախարարի:


Ինչ վերաբերում է մեծ հայերի հանդեպ ռուսների վերաբերմունքին, ապա ասենք այս առիթով, որ այն անհամեմատ ավելի պատշաճ է, քան հայերինը, և չարժե այս հարցով ախմախություններ դուրս տալ: Կարող ենք հազար օրինակ բերել, բայց Նելսոն Ստեփանյանի կիսանդրիով բավարարվենք: Հայաստանի իշխանությունն ու հանրությունը պաշտամունքի ապրանքի են վերածել Գարեգին Նժդեհին` Ցեղակրոնի համար, որը կատարյալ նացիստական ուսմունք է, գերմանացիների հետ համագործակցելու համար, որը միջազգային մակարդակի հանցանք էր և դատապարտվեց Նյուրնբերգում։ Ինչևէ, բայց մոռացության է մատնել Նելսոն Ստեփանյանին: Դա էլ քիչ է` հայկական լրատվամիջոցները «բոչկա» են գլորում ռուսների վրա, որոնք իբր թե չեն գնահատում մեծ հայերին: Բայց ամենակարևորը` «Հայ մեծերի» երևանյան բաներներում չկան Նելսոն Ստեփանյան և Միքայել Լոռիս-Մելիքով: Եվ դա ճիշտ է` նրանց տեղը չէ այնտեղ, որտեղ կան Շեր, Անդրանիկ Մարգարյան, այսօրվա հայերի ճաշակով այլ անհատներ:


Հետգրություն


Ստեփանյանի անվան մի կորած փողոց կա Երևանում` Նորքի զանգվածներից մեկում: Լոռիս-Մելիքովի փողոցը Էրեբունիում է, երկարությունը, ըստ հայկական Wikipedia-ի` 650 մետր: Այսինքն` այդ անհատականության մեծության հակառակ հայելային արտացոլում: Մեկ փաստ էլ ռուսների վերաբերմունքից. Լոռիս-Մելիքովը մահացավ Նիցայում, և նրան պիտի հուղարկավորեին Թիֆլիսում: Բնականաբար, դիակի տեղափոխման ամենակարճ ճանապարհը Օսմանյան Թուրքիայի տարածքով էր: Ալեքսանդր Երրորդին խորհուրդ են տալիս խուսափել թուրքական տրանզիտից` նկատի ունենալով այն, որ հանգուցյալն ընդամենը դրանից 10 տարի առաջ էր ջախջախել այդ երկիրը (1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում): Ալեքսանդր Երրորդն այն հզոր անհատականությունն էր, որը կարող էր իրեն թույլ տալ, օրինակ, այսպիսի արտահայտություն. «Երբ ռուս թագավորը ձուկ է բռնում, Եվրոպան կարող է սպասել»: Ինչևէ, Մորիս Պալեոլոգը գրում է, որ կայսրը հեռագիր է ուղարկում Ստամբուլ` հետաքրքիր բովանդակությամբ: Սուլթանին բարև-բարի լույսից հետո գրում է, թե` հորս բարեկամի դին ձեր տարածքով բերելու են Թիֆլիս, ուշադիր եղեք, չարաճճիություն չլինի, թե չէ… Բնականաբար, թուրքերը լուրջ են ընդունել կայսրի կատաղելու ծանր հետևանքների հնարավորությունը և Ստամբուլից մինչև Կարս ամենայն զգոնությամբ հսկել են սգո թափորը...







Դիտումների քանակ 56207


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018


ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապա...

Նժդեհի ստվերը Վրաստանում

Նժդեհի ստվերը Վրաստանում

Մարտի 28, 2018


Նժդեհի գործը հասավ Վրաստան: Հիմա էլ այս երկրում գործող սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսն է կոչ արել քանդել Երևանի կենտրոն...

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Մարտի 13, 2018


Երկրում կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում, և այս ֆոնի վրա յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումներն...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Շարմազանովը գլուխ չունի

Շարմազանովը գլուխ չունի

Փետրվարի 1, 2018


ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը հեշտ չէ: Նրան է վերապահված ներկայանալ ինչպես հարազատ կուսակցության ձայ...

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրակ...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

Նոյեմբերի 29, 2017


Նոյեմբերի վերջին Ռուսաստանում առավել քննարկվող տեղեկատվական պատրվակը դարձավ նովիուրենգոյցի երիտասարդ Նիկոլայ Դեսյատնիչենկոն։ Բո...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ