Սովորական խայտառակություն

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017
Գծատերերին մաղում են

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց: «Միասնական ցանց» բառակապակցությունն առաջին հայացքից վատ չի հնչում: Սա կարծես թե կարելի էր տեղավորել փոխադրումների ոլորտում խոստացված բարեփոխումների համատեքստում: Բայց այս տպավորությունն առավել քան անցողիկ է, երբ մի փոքր խորամուխ ենք լինում և ըմբռնում, թե դեպի ուր են տանում մտադրության գաղտնի թելերը:


Օրինակ, նախագծում ասվում է. «Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը տարբեր կառավարման մարմինների կողմից հնարավորություն չի ընձեռում ձևավորելու փոխհամաձայնեցված միասնական երթուղային ցանց»: Մինչդեռ բոլորն էլ հրաշալի հասկանում են, թե ինչու հնարավոր չէ և ովքեր դա թույլ չեն տալիս: Իսկ հիմա դրա փոխարեն հրամցվում է հետևյալ տարբերակը. երթուղիների սպասարկման մրցույթները կիրականացվեն մեկ փաթեթով, արդյունքում կընտրվեն մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որոնք էլ կսպասարկեն մարզի բոլոր երթուղիները: Ընդ որում, նկատենք նաև, որ մրցույթն իրականացնում է կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը:


Հիմա պարզից էլ պարզ է, որ այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու գծատերերի համար: Ո՞ւմ հայտնի չէ, որ առավել եկամտաբեր և խոշոր երթուղիների թիկունքում նստած են այս կամ այն օլիգարխներն ու պաշտոնյաները: Ու հիմա, երբ գծատերերի թիվը կտրուկ պակասելու է, սա առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծելու ուժեղների համար: Փաստորեն նոր նախագիծը միայն մի նպատակ ունի` դաշտից վտարել փոքրերին ու թույլերին, մասնակի մենաշնորհներ սահմանել և կանաչ լույս վառել մի քանի ընտրյալների համար, որոնք, ճիշտ է, ուղևորափոխադրումներն ավելի հարմարավետ չեն դարձնի, բայց իրենց բռի մեջ կհավաքեն ամբողջ երթևեկը:






Դիտումների քանակ 24239


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Դեկտեմբերի 1, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր Եվրոպական ներդրումային բանկի ներկայացո...

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Նոյեմբերի 8, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ...

Նահանջ առանց ղեկի

Նահանջ առանց ղեկի

Հոկտեմբերի 23, 2017


Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցությունները հասան ավարտական փուլին: Այսօր ՀՀ տրանսպորտի և կ...

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017


Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտ...

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերա...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ