Սովորական խայտառակություն

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017
Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բուռն վրդովմունքի պատճառ դարձավ: Մարդիկ, չարդարացնելով վիճաբանող կողմերից և ոչ մեկին, այնուամենայնիվ ընդգծում էին, որ Իգիթյանն իրեն դրսևորում է վերջին փողոցայինի պես և վաղուց ժամանակն է քաշելու նրա սանձերը:


Սակայն քաղաքապետարանում ո՞վ է այն համարձակը, որ կստանձնի սանձահարման պատվաբեր հոգսը: Վստահաբար դա քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէ, քանի որ պարոն Տարոնը Իգիթյանին ունկնդրում է այնպիսի մի երանելի ժպիտով, ասես այդ մարդու խոսքերը քաղաքապետի օրգազմի հիմքն են հանդիսանում: Սրա հետ մեկտեղ պիտի նաև նկատենք, որ մակաբույծն իր կենսունակության համար շատ նպաստավոր միջավայր է գտել: Ավագանու անդամների մեծ մասը ոչ միայն չի պատրաստվում դատապարտել Իգիթյանի վարքը, այլ ընդհակառակը, խրախուսում է, ցինիկ ակնարկներով լրացնում նրան, իսկ երբ գալիս է դա բացատրելու ժամանակը, նույնիսկ ամենահիմար հիմնավորումներն են գտնում իրենց պասիվությունը արդարացնելու համար:


Օրինակ, կոմպոզիտոր, դիրիժոր, Երևանի ավագանու հանրապետական անդամ Երվանդ Երզնկյանի մտքով էլ չի անցնում որևէ բան ասել մտերիմ կոլեգայի հասցեին: Փոխարենը Երզնկյանը կարծիք է հայտնում, թե հնարավոր է, որ Իգիթյանը մի բանից ջղայնացած է եղել։ Իսկ հետո հավելում է մի բան, ինչը եղած պատկերն ամբողջացնում է և այլևս տեղ չի թողնում որևէ հարցադրման համար: Ավագանու անդամ կոմպոզիտորն ասում է. «Ես նիստը կիսաքնած եմ անցկացրել, դրա համար առանձնապես բան չեմ կարող ասել»։


Սա, ինչ խոսք, ոչ միայն նոր բացահայտում է, այլև շատ հատկանշական որակում Տարոն Մարգարյանի ղեկավարության տակ գտնվող կառույցի համար: Փաստորեն Տարոնի ընտրյալների համար ավագանին մի ընդարձակ ննջասենյակ է, որտեղ շատ հարմար տեղավորվում են հանգիստ վաստակածները, որոնց գլխավոր անելիքը ոչինչ չտեսնելն ու ոչինչ չլսելն է: Եվ հենց այս խիստ բարենպաստ պայմաններում էլ քաղաքապետ Մարգարյանը կերտում է իր կենսագրությունը:






Դիտումների քանակ 34054


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Դեկտեմբերի 4, 2017


Երկարատև սպասումներից, անհասկանալի վայրիվերումներից, օտարերկրյա կասկածելի փորձագետներին ահռելի գումարներ վճարելուց հետո ի վերջո...

Բալագանի քաղաքապետարանը

Բալագանի քաղաքապետարանը

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն էր, որն ամբողջովին իր ժամանակը վատնեց փողոցների անվանափոխության հարցի վրա: Առանց Զարուհի Փ...

Տարոն Մարգարյանը որքա՞ն է վճարել

Տարոն Մարգարյանը որքա՞ն է վճարել

Նոյեմբերի 24, 2017


Բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել. այս անգամ պարուհուն մեղադրում են տղամարդկանցից սեքսի ...

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Նոյեմբերի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզված է, որ ինքն արտակարգ լավ է աշխատում, այնքան լավ, որ արժանի է պարգևատրման: Մարգարյանը ...

Տարոնի մարմինը երկինք են հանում

Տարոնի մարմինը երկինք են հանում

Նոյեմբերի 13, 2017


Կառավարության քննարկմանը ներկայացված Երևան համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը նորանոր ու զարմանահրաշ մանրամասներ է ի հայտ բ...

Օրինախախտների քաղաքապետը

Օրինախախտների քաղաքապետը

Նոյեմբերի 10, 2017


Եթե որևէ կառույց հայտարարում է, որ գալիք տարի իր եկամուտներն ու ծախսերը կրճատվելու են 4 միլիարդով, դա արդեն իսկ նշանակում է, որ...

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Նոյեմբերի 8, 2017


Ինչո՞վ են զբաղվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա ենթակաները: Դատելով պաշտոնական փաստաթղթերից, վերջիններս ամեն օր ճոխ...

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Նոյեմբերի 7, 2017


Դեռ երեկ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցում էին, որ մայ...

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Նոյեմբերի 6, 2017


Ամեն անգամ, երբ խոսք է գնում քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցության մասին, կողմերից յուրաքանչյուրը դա հասկանում է իր ...

Ինչի մասին է մտածում Տարոնը

Ինչի մասին է մտածում Տարոնը

Նոյեմբերի 4, 2017


Վերջին երեք տարիների համար մի ծանր վիճակագրություն էլ ունենք: Պարզվում է, այդ ընթացքում միայն մայրաքաղաքում կամուրջներից ցած նե...

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Հոկտեմբերի 30, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անվանում են աշխատանքային, այսինքն, իբր թե մարդիկ աշխատում են, որովհե...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Հոկտեմբերի 23, 2017


Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները: Ինչպես փոխանցում են այդ երկրի լրատվական աղբյուրները, մասնավորապես Թբիլիսիում քաղաքապետ ...

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Հոկտեմբերի 21, 2017


Մշտական հավաստիացումներն այն մասին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ չեն լինելու, այդպես էլ հավատ չեն ներշնչում քաղաքացիներ...

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Հոկտեմբերի 18, 2017


Եթե Զարուհի Փոստանջյանը նպատակադրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ապա կարելի է ասել, որ «Ելք» դաշ...

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Հոկտեմբերի 16, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցությւնը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Տարոնի հագով օրենք են կարում

Տարոնի հագով օրենք են կարում

Սեպտեմբերի 29, 2017


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբեր...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ