Տիեզերական խայտառակություն

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017
Թյուրքերին պետք է ցավակցել

Հասան Վերդիխանով


«Համաթյուրքական պատմության» առաջին դասագիրքը. Երկնագույն գայլից մինչև Էրդողան

 

Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուրքական կազմակերպության հետ համատեղ (TWESCO), ավարտել է նախադեպը չունեցող կրթական նախագծի՝ համաթյուրքական պատմության դասագրքի (ութերորդ դասարանցիների համար) ստեղծման աշխատանքները։


Ինչպես պնդում են նախագծի հեղինակները, ձեռնարկը նախատեսված է թյուրքալեզու երկրների դպրոցականների կողմից թյուրք ժողովրդի և համաթյուրքական քաղաքակրթության պատմությունն ավելի խորացված ձևով ուսումնասիրելու համար։ Վերջերս խմբագրված դասագիրքը կազմված է 7 բաժնից, ընդգրկում է համաթյուրքական պատմության հետևյալ ժամանակաշրջանները՝ հնագույն ժամանակներից մինչև XV դարը։ Այլ խոսքերով՝ առասպելական Երկնագույն գայլից՝ թյուրքերի տոտեմ նախահորից մինչև Լենկթեմուրի՝ նրա անմիջական հետնորդ Օրղուզ խանի գծով «Երկնագույն գայլի հետնորդի» կայսրության մայրամուտը։ Գրքի շնորհանդեսը նշանակված է եկող տարվա մարտին, երբ Բիշքեկում տեղի կունենա Թյուրքական խորհրդի մասնակից երկրների 6-րդ գագաթաժողովը։ Աշխատանքային փուլի մեջ են թյուրքերի պատմության մյուս ժամանակաշրջանների վերաբերյալ ձեռնարկները։ Այլ խոսքերով՝ թյուրքերի պատմությունը Լենկթեմուրից մինչև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան։


Թյուրքական խորհուրդը կամ կամ այլ կերպ՝ Թյուրքալեզու պետությունների խորհուրդը ստեղծվել է 2009թ. հոկտեմբերին։ Մշտական անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, ասոցիացված անդամի իրավունքով մասնակցում են Թուրքմենստանը և Ուզբեկստանը։ Խորհրդի կազմավորման ժամանակ նրա հիմնադիրները բաշխել են լիազորությունները և Խորհրդին վերաբերող հաստատությունները տեղակայելու իրավունքը։ Խորհրդի ստեղծման նախաձեռնողն ու հովանավորը՝ Թուրքիան, 2009թ. իր մայրաքաղաք Անկարայում է տեղակայել «Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը» (Թյուրքսոյ) և քարտուղարությունը։


Քանի որ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել Նախիջևանում, Ադրբեջանն իր մոտ՝ Բաքվում տեղակայել է Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղակայվեց «Միջազգային թյուրքական ակադեմիան»։ Համաթյուրքական պատմության ձեռնարկը, որը հասանելի է թյուրքալեզու բոլոր երկրների պատանի քաղաքացիներին, մի նախագիծ է, որի վրա Թյուրքական խորհուրդն աշխատում է իր գոյության ամենասկզբից։ 2009թ. Թուրքիայի մատուցմամբ Խորհրդի երկրներում սկսեցին մտահոգվել թյուրքական էթնոսի հերոսական պատմության հանդեպ երիտասարդության անտարբերությամբ և այն հարցերով, թե ինչպես կարելի է լեգենդները թյուրքական աշխարհի ակտուալ պատմություն դարձնել։


Ընդունված է համարել, որ համաթյուրքական պատմության դասագիրք ստեղծելու միջոցով թյուրքերի պատմությունն ակտուալացնելու առաջամարտիկը Ռեջեփ Էրդողանն է։ Թուրքիայի նախագահը շուտով այդ գաղափարով վարակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ Բաքվից համաթյուրքական պատմական կոնցեպտով հրապուրվածությունը հասավ մինչև Աստանա և Բիշքեկ։ Նախագծի մեկնարկի փուլում Ղազախստանը երկրորդային դերերում էր, իսկ առաջին ջութակը համարվում էին Անկարան և Բաքուն։ Թուրքերը «ակտուալ պանթյուրքիզմի» անվան տակ ֆինանսավորում և գիտական հենք ստեղծեցին։ Միայն 2012թ. թուրք գիտնականներին միացան Ադրբեջանի առաջատար գիտնականները՝ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովի գլխավորությամբ։


Բաքվում միևնույն ժամանակ ընդգծում էին, որ Ադրբեջանը թյուրքական հերոսական անցյալի ակտուալացման հարցում ավելի հեռուն գնաց, քան Թուրքիան։ 2015թ., Թյուրքական խորհրդի կազմավորման վեցերորդ տարեդարձի նախօրեին, Յաղուբ Մահմուդովը հայտարարեց. «Ադրբեջանի հանրակրթական դասագրքերում մտցվել է թյուրքական բոլոր կայսրությունների պատմությունը, բայց Թուրքիայում և թյուրքական մյուս պետություններում այդ աշխատանքը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում»։ Մահմուդովը այդ ժամանակ էլ բացեց գաղտնիքի քողը, որով դեռևս չգրված դասագիրքը պարուրել էին այն ստեղծողները։ «Մենք փորձում ենք, որպեսզի ապագայում Ադրբեջանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի երիտասարդությունը նույն կերպ մեծարի Իսմայիլ շահին (Սեֆյանների իրանական հարստության հիմնադիրն է- խմբ.), էմիր Թիմուրին (Լենկթեմուրին), սուլթան Սուլեյմանին (Հիասքանչ), թյուրք բոլոր պատմական անձանց։ Ինչպես Արևմուտքում սիրում են Նապոլեոնին, Բիսմարկին, Վաշինգտոնին, մենք նույնպես պետք է սիրենք թյուրքական աշխարհի պատմությունը։ Դրա համար հարկավոր են ընդհանուր դասագրքեր, ընդհանուր պատմություն»։


Ղազախստանում շուտով նույնպես շտապեցին հայտարարել, որ իրենք հյուր չեն համաթյուրքական «դոստարխանում», այլ տերեր են։ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար, Ղազախստանի քաղաքացի Ռամիլ Հասանովը ղազախական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում ընդգծում է, որ Խորհրդի ստեղծման նախաձեռնությունը, ինչպես նաև համաթյուրքական պատմության դասագիրք գրելու գաղափարը պատկանել է ոչ միայն Էրդողանին և Ալիևին, այլ նաև Նուրսուլթան Նազարբաևին։ Այս մասին էլ խոսել է Աստանայում տեղակայված Թյուրքական ակադեմիայի նախագահ Դարխան Կիդիռալին (խորհրդային ժամանակներում՝ Կիդիռալիև)։ Ակնհայտորեն կանխատեսելով, որ միջազգային հանրությունը համաթյուրքական պատմական նախագիծը կընկալի որպես պանթյուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսության վերածնունդ, Կիդիռալին հայտարարեց, որ դասագրքի նախագիծը չի պարունակում «վիճելի» (այսինքն՝ ազգամիջյան պառակտում սադրող) պահեր։


Կիդիռալիի՝ նախագծի առումով գործընկերների հայտարարությունները ցույց են տալիս, որ Թյուրքական ակադեմիայի նախագահը, մեղմ ասած, խորամանկել է։ 2012թ. վերջին պատմելով նախագծի հայեցակարգի մասին՝ Կիդիռալիի ադրբեջանցի գործընկեր Յաղուբ Մահմուդովն ասել էր. «Թյուրքական պատմության գլխավոր խնդիրներից մեկը թյուրքերի՝ հայերի կողմից իրականացված ցեղասպանության հարցն է։ Հայերը ցեղասպանություն են իրականացրել Արևելյան Անատոլիայում, Հարավային Ադրբեջանում և Բաքվում։ Այդ իրադարձությունների հետաքննության հարցին էլ ավելի մեծ ուշադրություն կցուցաբերվի»։


Ակադեմիկոս Մահմուդովի պատմական հայեցակետերի մեծ մասը պտտվում է «հայերի կողմից թուրք-ադրբեջանցիների ցեղասպանության» թեմայի շուրջ, որն սկասվել է այն ժամանակ, երբ «եկվորները», ըստ Մահմուդովի՝ հայերը, առաջին անգամ բնակություն են հաստատել Հարավային Կովկասում։ Թյուրքերի ցեղասպանությանն է վերաբերում, ինչպես կարծում է գիտնականը, Կովկասյան Աղվանք հնագույն պետության կործանումը VII -VIII դարերում։ Ի հեճուկս ստեղծված գիտական ավանդույթի, որն այդ հնագույն երկրի բնիկ նախնիներ է համարում ներկայիս լեզգիներին, ուդիներին և հայերին, Բաքուն Կովկասյան Աղվանքը համարում է հին թյուրքական պետություն, որի բուն բնակչությունը հետո դուրս է մղվել «եկվոր» հայերի կողմից։ Զվարճալի պահ է. Բաքվում զրոյական թվականներից սկսած՝ «թյուրքերի» շարքին են դասում նաև Մեծ Հայքը, որի քարտեզը օրերս ի հայտ է եկել պատմության ադրբեջանական դասագրքերում։


Դպրոցականներին ներկայացված հնագույն Հայկական թագավորությունը՝ ընդհուպ մինչև ներկայիս Բաքուն արևելյան սահմաններով, չտեսնված կուրյոզ է մի երկրի համար, որտեղ երկրի նախագահը և բոլոր մուսուլմանների ղեկավարը հայերին անվանում են «պատմական թշնամիներ», և որտեղ Հայաստանի Հանրապետությունն անվանում են «թյուրքերի ցեղասպանության թանգարան բաց երկնքի տակ»։ Բայց այս կուրյոզը բացատրություն ունի։ Բաքվի առաջատար պատմաբան Ֆարիդա Մամեդովայի հայեցակարգի համաձայն՝ հայոց հնագույն պետությունը Կովկասյան Աղվանքի նախաթյուրքերի տարածքն է և հայերի հետ ոչ մի կապ չունի։


Հայկական թեմայով ադրբեջանական վարիացիաները տարածվում են նաև Թյուրքական խորհրդի մասնակից այլ երկրներում։ Ղազախ պանթյուրքիստները (Բաքվի իրենց ընկերների մատուցմամբ) հայերին մեղադրում են «Աշարշիլիկի»՝ Ղազախստանում 1930-ական թթ. սկզբի զանգվածային սովի մեջ, այն պատճառով, որ այդ տարիներին Ղազախստանի ղեկավարի անունը Լևոն Միրզոյան էր։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից նախօրեին պանթյուրքիստների ճնշման տակ Աստանայի Միրզոյանի փողոցը վերանվանվեց։ Աստանայի իշխանությունների (և ավելի բարձր աստիճանի ղազախ չինովնիկների) գործողությունները կարելի է համարձակորեն գնահատել որպես խայտառակ ստրկամտություն «Թյուրքական խորհրդի «ընկերների» առջև և իրենց երկրի իսկական պատմության ոտնահարում։


«Աշարշիլիկի» իսկական մեղավորըՂազախստանում Միրզոյանի նախորդների թիմն էր՝ Ֆիլիպ Գոլոշչեկինի (Նիկոլայ II-ի ընտանիքի սպանության մասնակցի) գլխավորությամբ։ Լևոն Եսայու Միրզոյանը, փոխարինելով Գոլոշչեկինին, հնարավոր ամեն բան արեց իր նախորդի սարքած զանգվածային սովը վերացնելու համար, որից մահանում էին ոչ միայն ղազախներն ու թաթարները, այլև հանրապետության մյուս ժողովուրդները։ Սակայն Միրզոյանին «Աշարշիլիկի» մեջ մեղադրելը շատ հարմար է ողջ աշխարհի պանթյուրքիստներին։ Նախ՝ դա շատ լավ տեղավորվում է Անկարայից ու Բաքվից տարածվող գաղափարում, թե հայերը «ահաբեկիչների ազգ» են։ Երկրորդ, երբ Միրզոյանն աշխատում էր Ադրբեջանական ԽՍՀ-ում, նա դեմ էր հանդես գալիս հանրապետության թյուրքացման քաղաքականությանը, այն բանին, որ բոլոր կարևոր պաշտոնները զբաղեցնեն թյուրքերը, և դեմ էր դպրոցներում պարտադրաբար ադրբեջաներենի բռնի ուսուցանմանը։ Երրորդ՝ Լևոն Միրզոյանի «բախտը չէր բերել», որ ծնվել էր Ղարաբաղում, Շուշի քաղաքում։ Չորրորդ՝ «Աշարշիլիկը» Գոլոշչեկինը մենակ չէր կազմակերպել, այլ խորհրդային կուսակցական կադրերի հետ «համագործակցությամբ», որի մեջ խցկված էին բազմաթիվ նախկին բայեր։


Աստանային հիմա շատ ավելի հարմար և շահավետ է ռեաբիլիտացնել որպես կոմունիստ «հանդերձավորված» բային, քան պահել գաղափարական հայ կոմունիստի բարի անվան իրավունքը։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներն ակտիվորեն դրսևորեցին իրենց Միջին Ասիան ԽՍՀՄ-ին ինտեգրելիս, այնպես որ՝ պանթյուրքիստները, ինչպես ասում են, «ձեռքների տակ լավ նյութ ունեն»։ Տարածաշրջանով մեկ (կրկին՝ ոչ առանց Անկարայի և Բաքվի մատուցման) մթագնվում է Հակոբ Մելքումյանի՝ Չեկայի աշխատակցի անունը, որը 1922թ. վերացրեց պանթյուրքիստների հերոսին՝ ռազմական հանցագործ Էնվեր փաշային։ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչը և Մելքումյանը հանդիպել են Տաջիկստանում։ Այստեղ Էնվեր փաշան փորձում էր ոտքի հանել բասմաչներին և մղել համաիսլամական շարժման ընդդեմ խորհրդային իշխանության, այդ շարժումը պետք է հետո տեղափոխվեր Պովոլժիե և Կովկաս...


Վերջերս դպրոցականների համար բարձր մակարդակով հաստատված համաթյուրքական պատմության ուղեգիծը հազիվ թե շրջանցի պանթյուրքիստական այն սյուժեները, որոնք ատելություն են սերմանում հայերի և «նրանց տերերի՝ ռուս գաղութարարների» հանդեպ։ Այդ նույն Ղազախստանում Անկարայի գծած քանոնով իրականացվող թյուրքացումը դյուրին է ներգրվում Տափաստանների երկրի բնիկացման քաղաքականության մեջ՝ ղազախական պետականության «փառահեղ անցյալի» կառուցակցման միջոցով։ Թե ինչի է դա վերածվում գործնականում՝ երևում է Ղազախստանի պետական մեդիա-հոլդինիգի ղեկավարի պաշտոնին մոլի պանթյուրքիստ ռուսատյացի նշանակման օրինակով։


Իսկ Ադրբեջանում, որտեղ համաթյուրքական պատմությունն սկսել են ուսուցանել դպրոցներում և մատուցել բարձր ամբիոններից դեռևս իննսունական թվականներին, հիմա բանը ծիծաղելի աստիճանի է հասնում։ Երբ ադրբեջանցի գիտնականներ և իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսովներին մեղադրեցին հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ, նրանց վերագրվում էր շփում ԱԴԾ-ի՝ Պավլով ազգանվամբ աշխատակցի և հայկական հետախուզության գործակալ Մեսրոպ Մաշտոցի հետ։ Հայ մեծ լուսավորչի անունը քննիչը գտել էր Արիֆ Յունուսովի անձնական գրառումներում, իսկ ԱԴԾ-ական Պավլով էր դարձել... Ստալինգրադի ճակատամարտի հերոս, սերժանտ Յակով Պավլովը։ Ադրբեջանի բնիկացման ընդերքում ձևավորված՝ պետանվտանգության դժբախտ քննիչը չգիտեր այն անունները, որոնք ԽՍՀՄ-ում հայտնի էին յուրաքանչյուր քիչ թե շատ կրթված ադրբեջանցու։


Բացի երեխաների համար համաթյուրքական պատմության ձեռնարկներից, Թյուրքական խորհուրդը մտադիր է հրատարակել թյուրքական աշխարհագրության դասագրքեր, որոնք նույնպես կտարածվեն համաթյուրքական համագործակցության կազմակերպության երկրներում։ Հերթի մեջ են բոլոր թյուրքերի համար միասնական մշակույթի վերաբերյալ ձեռնարկները՝ Էրթողրուլից և Օղուզից մինչև մեր օրերը ժամանակային ընդգրկմամբ։ «XX դարասկզբի պանթյուրքիզմի դասականների ժամանակներից ի վեր ոչ մի նոր բան չկարողացան հորինել,- ասում է Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպության ղեկավար Իսմայիլ Շաբանովը։- Ես այդ դասագրքերը չեմ տեսել, բայց հեշտությամբ կռահում եմ, թե ինչ է գրված լինելու այնտեղ։ Եթե կատակելու տանք, ապա մինչ հնագույն ուկրերը փորում էին Սև ծովը, հնագույն թյուրքերը փորեցին Խաղաղ օվկիանոսը։ Իսկ եթե լուրջ՝ շատ ափսոս դպրոցականներին, որոնց պարտադրելու են սովորել այդ գրքերով։ Իրենց երկրների կրթված քաղաքացիների փոխարեն նրանցից կսարքեն նացիոնալիստ-մանկուրտների, որոնք չգիտեն իրենց ժողովրդի պատմությունը և ապրում են այն սկզբունքով, որ գիշատիչ-զավթիչը միշտ իրավացի է լոկ այն պատճառով, որ թյուրք է ծնվել։ Մի բան է ուրախացնում. հիրավի գիտելիքի ձգտող մարդը այս կեղծ-թյուրքական «հերոսականությունը» մակուլատուրա կհամարի։ Կարելի է դատարկ տեղը համաթյուրքական պատմություն կամ աշխարհագրություն հորինել։ Բայց պանթյուրքիզմով հագեցած մաթեմատիկա, քիմիա կամ աստղագիտություն հորինելն անհնար է»։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 72257


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Սեպտեմբերի 20, 2017


Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական վարժանքների ժամանակ, ցուցադրվեցին 152 մմ-անոց ինքնագնաց հրետանային vz.77 Dan...

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Սեպտեմբերի 19, 2017


Ադրբեջանցի Րեզա Մորիդին այցելում է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ և վերջում խոնարհվում է զ...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Պառկած թուրքի վտանգները

Պառկած թուրքի վտանգները

Հուլիսի 28, 2017


Ամեն օր նման պատկերի ականատես չես լինի: Հենց մայրաքաղաքի կենտրոնում, ոչ թե մայթի վրա, այլ փողոցում մարդը փռել է սավանը, պառկել ...

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Հուլիսի 20, 2017


Ադրբեջանը շաբաթը մեկ լրտեսական ցանցեր է բացահայտում, դավաճաններ է գտնում, հայկական գործակալների է ի հայտ բերում` իր ժողովրդին մ...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Ադրբեջանի հրաշք-զենքը

Ադրբեջանի հրաշք-զենքը

Հուլիսի 13, 2017


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ իր երկիրը ձեռք է բերել հակահրթիռային զենք, որը կարող է խոցել Հա...

Հայ-ադրբեջանական թախիծ

Հայ-ադրբեջանական թախիծ

Հուլիսի 13, 2017


Թուրքիայից տեղեկություն է ստացվել, որը նույն կերպ տխուր է թե՛ մեր և թե՛ ադրբեջանցիների համար։ Այդ երկրի ՆԳՆ-ն հրապարակել է երկր...

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հուլիսի 10, 2017


Հայաստանի խանութներում և շուկաներում ադրբեջանական ապրանքատեսակների հայտնվելու յուրաքանչյուր դեպք ուղեկցվում է մեծ աղմուկ-աղաղակ...

Մոսկվան ձգում է Բաքվի ականջները

Մոսկվան ձգում է Բաքվի ականջները

Հուլիսի 5, 2017


Վաղուց Ադրբեջանը Ռուսաստանից չէր ստացել այնպիսի կոշտ հայտարարություն-զգուշացում, ինչին արժանացավ այսօր: ՌԴ արտգործնախարարության...

Ի՞նչ կա պատի հետևում

Ի՞նչ կա պատի հետևում

Հունիսի 27, 2017


Թուրքական «ANFNews» լրատվական գործակալությունն այսօր գրել է այն մասին, թե Թուրքիայի իշխանությունները Հայաստանի և Իրանի հետ սահմ...

Ի՞նչ կենդանուց են առաջացել թուրքերը

Ի՞նչ կենդանուց են առաջացել թուրքերը

Հունիսի 26, 2017


Թուրքիայում որոշել են Դարվինի էվոլյուցիայի տեսությունը դուրս նետել դպրոցական ծրագրերից: Թուրք պաշտոնյաների կարծիքով` այդ «հակաս...

Կարևոր և անկարևոր հանցագործները

Կարևոր և անկարևոր հանցագործները

Հունիսի 7, 2017


Անցյալ տարվա հունիսի 9-ին Բաքվում ձերբակալել և անազատության մեջ է պահում Մարատ Ուելդանով-Գալուստյանը: Նրան մեղադրում են թմրանյո...

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Հունիսի 6, 2017


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը՝ ուկրաինական խորհրդարանի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, ցնցող հայտնագ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ