Սովորական խայտառակություն

Մեր ունեցածը դրսից ենք բերում

Հոկտեմբերի 13, 2017
Մեր ունեցածը դրսից ենք բերում

Ինքնաբավ երկրներ չեն լինում: Բոլորն էլ ստիպված են այս կամ այն բանը դրսից ներկրել` փոխարենը տալով այն, ինչն իրենք են արտադրում: Հայաստանը նույնպես բացառություն չէ, հատկապես որ մենք ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում: Միայն թե երբեմն բախվում ենք իրավիճակների, որոնք, մեղմ ասած, պարզապես բացատրություն չունեն և կամ բացատրությունները համոզիչ դիտվել չեն կարող:

 

Օրինակ, պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներին աչք նետելիս կարելի է մեծ զարմանքով տեղեկանալ, որ մեր երկրում ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բավական ավելացել են: Այս տարի ներկրվել է 25 հազար 998 տոննա ցեմենտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցեմենտի ներմուծումը կազմել է 6 հազար 856 տոննա:


Սա, ինչ խոսք, շատ տարօրինակ իրավիճակ է: Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում ցեմենտի երեք խոշոր գործարան կա, որոնք կարող են ամբողջությամբ բավարարել մեր երկրի պահանջները, առավել ևս, որ հիմա ընթացող շինարարության ծավալները մեծ չեն, եթե նկատի չունենանք Հյուսիս-Հարավ մայրուղին, որն այսօրվա դրությամբ ցեմենտի ամենախոշոր սպառողն է: Ավելին ասենք, մենք կարող էինք հենց ինքներս ցեմենտ արտահանող երկիր հանդիսանալ: Բայց արի ու տես, որ պատկերը ճիշտ հակառակն է: Այսօր Հայաստանը ցեմենտ ներկրում է բոլոր հնարավոր երկրներից՝ Իրան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, անգամ Թուրքիա:


Եթե ներկրողներից բացատրություն պահանջես, նրանք առաջին հերթին կասեն, որ Հայաստանում արտադրությամբ զբաղվելն այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ ինքնարժեքն այդ դեպքում բարձր է լինելու՝ առաջին հերթին էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների, նաև հարկային դաշտի պատճառներով: Ուստի շատերը գերադասում են այդ ապրանքն արտերկրից բերել: Իսկ նման հիմնավորումները հազիվ թե անծանոթ են նրանց, ովքեր կոչված են կարգավորել դաշտը և բարենպաստ պայմաններ ստեղծել տեղական արտադրության համար: Բայց քանի որ դա քչերին է մտահոգում, ապա այսուհետ ևս հիշյալ գործարանները կշարունակեն աշխատել իրենց հնարավորության մի փոքր չափով միայն, իսկ ներկրողները կծեծեն օտարների դռները:






Դիտումների քանակ 33241


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկիր - կազինո

Երկիր - կազինո

Նոյեմբերի 14, 2017


Ազգային վիճակագրական ծառայությունում այսօր ինչ-որ մեկը, հավանաբար, մատը սխալ կոճակի վրա է դրել, քանի որ հրապարակվել է մի տեղեկո...

Եկողներն ու մեկնողները

Եկողներն ու մեկնողները

Հուլիսի 31, 2017


Այսօր ցուցանիշներ հրապարակելու օր էր: Ազգային վիճակագրական ծառայությունը մեծ ուրախությամբ արձանագրեց, որ ընթացիկ տարվա հունվար-...

Հայաստանը դառնալու է խորհրդային

Հայաստանը դառնալու է խորհրդային

Մայիսի 31, 2016


Պարզվում է, որ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ ...

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Մայիսի 21, 2016


Աշխարհում տիրող քաոսն ու տնտեսական ճգնաժամը ոչ միայն չեն ազդում, այլև էլ ավելի են հզորացնում մեր երկիրը: Դատելով պաշտոնական տվյ...

Հայաստանյան տնտեսության ջեք փոթը

Հայաստանյան տնտեսության ջեք փոթը

Ապրիլի 22, 2016


Հայաստանի ունևոր խավն ամեն բան անում է երկրում տնտեսական ակտիվություն պահպանելու համար: Մարդիկ գիշերներ են լուսացնում խաղատներ...

Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկին կործանվում է

Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկին կործանվում է

Մարտի 1, 2016


Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում զեկուցում էր էկոնոմիկայի առանձին ճյ...

Հաց կա, ուտող չկա

Հաց կա, ուտող չկա

Հունվարի 22, 2016


Վիճակագրությունը ժամանակ առ ժամանակ մեզ դաժան փաստերի առաջ է կանգնեցնում: Օրինակ, մի՞թե արտառոց ու տագնապալի չէ այն փաստը, որ ա...

ԱՎԾ-ն ասում է. «Ով չաշխատի՝ նա կուտի»

ԱՎԾ-ն ասում է. «Ով չաշխատի՝ նա կուտի»

Մայիսի 19, 2015


Հետաքրքիր կառույց է դարձել ազգային վիճակագրական ծառայությունը: Հրապարակում են տվյալներ, այսինքն կատարում են իրենց աշխատանքը, բա...

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը

Դեկտեմբերի 23, 2014


ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, մեր երկրում այս տարի տնտեսական ակտիվության աճ է գրանցել: Կար...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ