Սովորական խայտառակություն

Դիլիջանի ապստամբությունը

Հոկտեմբերի 14, 2017
Դիլիջանի ապստամբությունը

Երեկ գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Դիլիջանի անտառներում: «Դիլիջան ազգային պարկի Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց և այդ ընթացքում հրկիզել հենակետի վագոն տնակը։ Ըստ տեղեկությունների, միջադեպին մասնակցել է առնվազն 40 մարդ, որոնք «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը և պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։


Այս պահի դրությամբ ոստիկանության կողմից բերման ենթարկված անձինք դեռևս չկան, սակայն պատիժներ անպայման կկիրառվեն: Միևնույն ժամանակ, բոլորն էլ հրաշալի հասկանում եմ, թե կատարվածն ինչի հետևանք է, և որ ընդամենը պատժիչ գործողություններով հետագա կրկնություններից խուսափել չի լինի: Անտառի հարցն այս տարածքներում շարունակում է մնալ խնդրահարույց այն պարզ պատճառով, որ ոլորտի պատասխանատուները այդպես էլ չկարողացան հասկանալ մի պարզ իրողություն` չի կարելի հարցերը կարգավորել ընդամենը «ոչ» ասելով, քանի որ «ոչ»-ը լուծում չէ, այլ ընդամենը արգելք:


Այն, ինչ տարիներ շարունակ կատարվել է դիլիջանյան անտառներում, մեկ օրում վերացնել հնարավոր չէ: Համատարած թալանը, ծառահատումները, փայտանյութի անօրինական վաճառքը եղել են ամենքի աչքի առաջ, սակայն սա չտեսնելու տալով սահմանափակվել են անտառից ցախ տանող մեկ-երկու բնակչի նկատմամբ տուգանքներ սահմանելով: Իսկ այն բանից հետո, երբ բողոքի դուրս եկած քաղաքացիները փակեցին միջպետական ճանապարհը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, փոխանակ խնդրի մեջ խորամուխ լինելու, անմիջապես հայտարարեց, որ դա մի քանի անձանց կազմակերպած դավադրությունն է անձամբ իր նկատմամբ:


Ի դեպ, նկատենք, որ երեկվա հրկիզումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հիշյալ տեղամաս էր այցելել նույն նախարար Արծվիկը: Թե ինչեր էր նա այնտեղ ասել, հայտնի չէ, սակայն արդեն հայտնի է դրա հետևանքը: Դիլիջանցիներն ակնհայտորեն ապստամբում են և չեն էլ պատրաստվում հնազանդորեն հետևել ամեն կարգի հրահանգների: Իսկ պատճառը շատ պարզ է. առջևում ձմեռն է, մարդիկ մրսել չեն ցանկանում, մինչդեռ դաշնակ Արծվիկ Մինասյանը հաստատ չի տաքացնի նրանց օջախները:







Դիտումների քանակ 85195


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Հունիսի 11, 2018


Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Դեռ երեկ ընդդիմություն համարվող և կուտակայի...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Փետրվարի 28, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվող շինարարությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ բնության հուշ...

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Փետրվարի 21, 2018


Այսօր Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» լուսանկարները, որոնց շուրջ շինարարություն է սկս...

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Փետրվարի 7, 2018


Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը պիտի որ կյանքի կոչվեր գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմ...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Նոյեմբերի 2, 2017


Բոլորի համար շատ անսպասելի ՀՀ բնապահպանության նախարարությունը հանկարծ շրջանառության մեջ դրեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուց...

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Հոկտեմբերի 26, 2017


Նախարար Արծվիկ Մինասյանը երևի չգիտի: Չգիտի, որովհետև դաշնակ է, իսկ դաշնակ լինելն արդեն բացառում է որևէ նորմալ հատկանիշի, որևէ գ...

Վառածը ներկով է փակում

Վառածը ներկով է փակում

Հոկտեմբերի 17, 2017


Հրդեհված Խոսրովի անտառի վերականգնման ծրագիր այս պահին գոյություն չունի: Բնապահպանության նախարարությունը պնդում է, թե իբր անտառը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ