Ազգային խայտառակություն

Մեդալ ստանամ` ռեստորան բացեմ

Հոկտեմբերի 16, 2017
Մեդալ ստանամ` ռեստորան բացեմ

Օսկան Քոչարյան


Վերջերս Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ խորհրդաժողովը, որի նպատակը սփյուռքի ներուժի օգտագործումն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Հայաստանի իշխանություններն արդեն 20 տարի անիմաստ սպասման մեջ են, որ իրենց կհաջողվի սփյուռքահայերին ոգևորել, որ սրանք իրենց փողերը կներդնեն Հայաստանում, որ այստեղ տնտեսություն զարգանա: Սա ավելի շուտ նման է փրփուրներից կախվելուն, որովհետև սփյուռքահայերը Հայաստանին Սասնա Ծռերից, Ալեք Ենգիգոմշան, Կարո Եղնուկյան, Ժիրայր Սեֆիլյան, Արսինե Խանջյան ու նմանատիպ այլ խայտառակություններից բացի ոչնչով չեն կարող օգնել: Իսկ թե ինչու, դրա պատճառը ավելի քան ակնհայտ է: Հայերը, հատկապես սփյուռքում, զբաղված են «տարգաշությամբ», առնել ծախել, սրան նրան քցելով, քյաբաբ-խորոված սարքելով: Իհարկե մի քանի բացառություններ կան, ինչպես, օրինակ, Քըրքորյանը, Հովնանյանները կամ Թուֆենկյանները:


Իսկ տարգաշների, քյաբաբչիների ու «քցողների» պակաս Հայստանում էլ չկա: Չնայած դրան սփյուռքահայերը ակտիվորեն զբաղեցրել են նաև այդ տեղը, ու Հայաստանում իրենց ամենևին վատ չեն զգում:


Արդեն գրել ենք «Գոհար» նվագախումբ-երկչախմբի սփյուռքահայ բարերարի անվան տակ թաքնվող բեյրութցի Հարութ Խաչատրյանի և նրա մենեջեր Սևակ Սերոբյանի Գյումրիում ծավալած գործունեության մասին: Սրանք արվեստի ու մշակույթի հովանավորների անվան տակ թաքնված Գյումրիում ռեստորան, հյուրանոց ու հարսանյաց սրահաներ են աշխատեցնում: «Գոհարն» էլ օգտագործում են որպես շիրմա, Հայաստանի իշխանություններին ցույց տալու համար, թե իրենք իբր թե հայկական մշակույթի տարածման և աշխարհաճանաչողության մեծացման նվիրյալներ են: Մի կողմ դնենք այն, որ նվագախմբի և նրա տված համերգների որակը խիստ կասկածելի է գեղարվեստական իմաստով, ինչպես նաև երաժիշտների ու երգիչների ստրկական շահագործման պայմանները, այժմ խոսքը դրա մասին չէ:


Պարզվում է, «Գոհարի» սեփականտերերը որոշել են իրենց բիզնեսը հիմա էլ ընդլայնել Երևանում, բայց ոչ թե մշակութային, այլ ռեստորանային մասով: Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 7/1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկում բացելով ռեստորան: Շենքի բնակիչները դիմում են տարբեր ատյաններ, բողոքում են, որ ռեստորանում կազմակերպվող խնջույքներն ու հավաքները իսկական փորձանք են դարձել իրենց գլխին, բայց արձագանքող չկա: Երևի Երևանի քաղաքապետ Տարոնը զբաղված լինելով պետության հաշվին կոնյակի հերթական չափաբաժինը խմելով, ժամանակ չի գտնում զբաղվելու սովորական մարդկանց խնդիրները լուծելով: Բացի այդ պարոն Տարոնը, մտածում է, որ պետք է հնարավորինս շառից ու փորձանքից հեռու մնալ, ի վերջո «Գոհար»-ի սեփականատերերը երկու պետական մեդալ ունեն: Հետո ինչ, որ նեղ և վստահելի շրջապատում, ինչպես բոլոր սկզբունքային հայերը, հայհոյում են իշխանություններին ու երազում նրանցից օր առաջ ազատվելու երջանիկ հեռանկարի մասին: Վերջը Տարոն Մարգարյանը ևս հայ է, ու նրա վարքն էլ կարող է չտարբերվել «Գոհար»-ի սեփականատերերից:


Կարելի է ասել, որ Հարութ Խաչատրյանը կամ Սևակ Սերոբյանը միակը չեն որ սղոցում են երկրի ու հատկապես երևանցիների նյարդերը: Երևանի բազմաթիվ շենքերի նկուղային ու առաջին հարկերում կան նման ռեստորանային և զվարճանքի վայրեր, որոնց սեփականատերերի հետ անիմաստ պայքարում են մեր համաքաղաքացիները: Այդ դեպքում ինչու ենք առանձնացնում և սեպ խրում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:


Բայց այս ախպարների ու մյուս ռեստորանների սեփականատերերի մեջ կա մի հսկայական տարբերություն. նրանք փող են սարքում, և միաժամանակ իրենց համար հայ մշակույթի հովանավոր ու նվիրյալ չեն ներկայացնում, ոչ մի հայ ռեստորանատեր չի ձգտում, որ իշխանության կողմից մեդալ ստանա, որ հետո կոխի սրա նրա աչքը ու ասի, թե տեսեք ով եմ ես, ում հետ գործ ունեք, ոչ մի ռեստորանատեր չի զբաղված ազգային մշակույթի պղծմամբ ու «Մշո ազգի կույս աղջիկներ ասքյարներ բռնին տարան» երգը խնդության և ուրախ ժամանցի պարեղանակ սարքելով: Սրանք մի յուրատեսակ ազգային տականք են: Ինչ ասենք, Բեյրութն է էլի:... Սրանով շատ բան է ասված:






Դիտումների քանակ 50633


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կավատություն և բարեգործություն բեյրության ձևով

Կավատություն և բարեգործություն բեյրության ձևով

Մայիսի 12, 2017


Տարիներ առաջ երկու լիբանանցի աֆերիստներ ու համատեղության կարգով կավատներ՝ Հարութ Խաչատրյան և Սևակ Սերոբյան անուն-ազգանունով, որ...

Մոտենում է Հայաստանի բեյրութազերծման պահը

Մոտենում է Հայաստանի բեյրութազերծման պահը

Մարտի 31, 2017


Սկսում է իրականանալ հայ ընդդիմության մուրազը. բեյրութցիների գլխավորած դեսանտը (գլխաքանակը` 300) արդեն Հայաստանում է: Այսօր նախկ...

Բեյրութցիների դասերն ու արկածները Երևանում

Բեյրութցիների դասերն ու արկածները Երևանում

Մարտի 13, 2017


Երեկ, ժամը 20։00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում Ֆորդ մակնիշի 34UQ758 պետհամարանիշի ավտոմեքենան հարվածել է կայանած մեքենաներ...

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Փետրվարի 4, 2017


Բեյրութցի Արսինե Խանջյանը, որին պոռնոաստղ առաջին անգամ մենք անվանեցինք դեռ անցած տարի, կրկին հայտնվել է հայկական լրատվամիջոցներ...

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Հոկտեմբերի 25, 2016


Այսօր շատ է խոսվում գալիք դրամատիկ իրադարձությունների մասին: Ավելի շուտ` կանխատեսումներ են արվում «Սասնա ծռեր»-2, «Սասնա ծռեր»-...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ